Tuesday, August 14, 2012

Ինձ էլ գրիչ տվե´ք

Ինձ էլ գրիչ տվե´ ք . սա այն անվանումն է, որը մենք տվեցինք մեր նոր նախագծին, այն գրելուց հետո: Իսկ մենք առցանց ակումբի երեք տնօրեններս էինք` Վիկան, Գոռը ու ես: Մենք մեր հավաստագրերը ստանալուց անմիջապես հետո ստացանք մեր առաջին հանձնարարականը` կազմել առցանց ակումբի ընդլայնման նախագիծ, որում ամփոփված կլինեին այն մտահղացումները, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել մոտակա երկու տարվա ընթացքում: Մենք` իրարից շատ տարբեր մարդիկ, պիտի գրեինք, բայց մենք անգամ իրար չէինք ճանաչում:  Բայց մի բան էր պարզ միայն.  մենք ունեինք ընդհանուր նպատակ` անել լավագույնս մեր շարքերն ընդլայնելու համար  ու մեր նման հազարավոր պատանիներին օգնել հասնել նրան, ինչին մենք ենք հասել:  Իսկ մենք հասել ենք նրան, որ  ունենք մի հարթակ, որտեղ կարող ենք գրել մեր ցանկացած միտք և րոպեներ անց  կհայտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնելու և անգամ եթե չկարողանան` մեր ձայնը կլսեն   հարյուրավոր մարդիկ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Sunday, August 12, 2012

Լրագրողի առաջին քայլերը

Ցանկացած համայնքում, ցանկացած գյուղում կամ քաղաքում կան խնդիրներ...
Ոմանք լուռ հաշտվում են այդ խնդիրների հետ, մյուսներն էլ ձեռնամուխ լինում լուծումներ գտնելուն:
Եթե դու այդ երկրորդ խմբի մարդկանցից ես, այսինքն ցանկանում ես , որ քո ձայնը լսելի լինի, քո խոսքն էլ դառնա գործ, ապա միացիր արմօլիմպին` Հայաստանի Երիտասարդ լրագրողների Առցանց ակումբին:
Շատ բան չի պահանջվում, պետք է ուղղակի արձանագրել սոցիալական խնդիրները` թե թուղթ ու գրչի, թե տեսախցիկի միջոցով և ներկայացնել առցանց ակումբին:
Մենք ուրախ կլինենք տեսնելու և լսելու այն ինչ կատարվում է մեր երկրեւմ, և ապա միասին ձեռնամուխ կլինենք խնդիրների լուծմանը:
Առցանց Ակումբը բաց է ցանկացած պատանու համար: Ցանկացած պատանի կարող է այստեղ կիսվել իր փորձով և գործով, գրել և ստեղծագործել, լրագրության ոլորտում առաջին քայլերն անելու հետ մեկտեղ նաև հաչելի ժամանակ անցկացնել:
Ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք ոչ միայն հրապարակել անդամների լրագրողական աշխատանքները, այլև պատրաստվում ենք կազմակերպել մրցույթներ, վիկտորինաներ, առցանց քննարկումներ և դասընթացներ:
Եթե հետաքրքրեց , կարող ես քո հոդվածները, ֆոտոշարքերը կամ էլ տեսագրություններն ուղարկել  armolimp@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Մենք սպասում ենք ձեր արձագանքներին:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}