Wednesday, March 20, 2013

«Կարդացի և…»-ն ավարտվում է



Հարգելի  «Կարդացի և…» մրցույթի մասնակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ  Զարթոնք-89 հասարակական կազմակերպության և Երիտասարդ լրագրողների առցանց ակումբի կողմից ընտրվել են մրցույթի լավագույն 20 աշխատանքները: Ստորև ներկայացնում ենք պատահական հերթականությամբ.
  1. Արմինե Գրիգորյան: Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ
  2. Սոնա Արսենյան: Կարդացի և… կարդում եմ
  3. Վահե Ասիրյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  4. Նաիրի Հարությունյան: Ո՞ր գրքում կուզենայի ապրել
  5. Աստղիկ Առաքելյան: Ո՞ր գրքում կցանկանայի ապրել
  6. Մարիամ Զաքարյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
  7. Դավիթ Խաչատրյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  8. Զառա Թորգոմյան: Գիրք, որը սովորեցրեց ապրել
  9. Անի Ամսեյան Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
  10. Թաթուլ Ղազարյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
  11. Եվա Պողոսյան Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  12. Հրաչյա Թարփոշյան Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  13. Լիլիթ Գևորգյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  14. Մերի Փիրուզյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  15. Րաֆֆի Մուշեղյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  16. Տիգրան Պետրոսյան Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  17. Արման Ավետիսյան: Գիրքը, որ սովորեցրեց ինձ ապրել
  18. Մելանյա Պողոսյան Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  19. Ավետիս Հարությունյան Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  20. Լուսինե Քեշիշյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը տեղեկացնում է, որ այս աշխատանքները ընտրվել են իրենց օրիգինալության, անկեղծության ու զգացմունքայնության, գրելաոճի, խնդիրը վեր հանելու կարողության, գեղարվեստական լուծումների ու իհարկե` գրագիտության համար: Ընտրությունը կատարվել է առցանց ակումբի աշխատակիցների ու  պրոֆեսսիոնալ ժյուրիի կողմից: Հիշեցնենք, որ այս 20 աշխատանքներից ընտրվել են նաև մրցույթի հաղթողներն ու այդ աշխատանքներին գումարվել է ամենաշատ դիտված աշխատանքը: Իսկ թե ովքեր են հաղթողները պարզ կլինի սույն թվականի ապրիլի 7-ին: Այս քսան մասնակիցներին ու նաև մրցույթով հետաքրքրվողներին ու ներկայանալ ցանկացողներին սիրով կսպասենք Նոյյան Տապան լրատվական կենտրոնում(հասցե` Իսահակյան 28),  13:00-ին: Հարցերի դեպքում  գրեք armolimp@gmail.com  էլ. հասցեին, սիրով կպատասխանենք:
Հարգանքներով` Երիտասարդ լրագրողների առցանց ակումբ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Sunday, March 17, 2013

Սովորում ենք՝ քննարկելով #1

Երիտասարդ Լրագրողների Առցանց Ակումբը սկսում է առցանց մինինախագիծ՝ «Սովորում ենք՝ քննարկելով»: Նախագիծը կոչված է առցանց քննարկումների միջոցով ծանոթացնել ձեզ լրագրողական էթիկայի առանցքային կանոններին:
«Սովորում ենք՝ քննարկելով» նախագծի ընթացքում մենք պարբերաբար կհրապարակենք լրագրողական էթիկայի խախտումներով հոդվածների, ռադիոնյութերի կամ հեռուստառեպորտաժների օրինակներ, իսկ դուք կփորձեք նկատել էթիկայի խախտումներն ու հայտնել այդ մասին մեկնաբանություններում(մենք նույնպես կմասնակցենք քննարկմանը): Իսկ շատերի կողմից սիրված «կարծիքների բախում»-ից խուսափելու համար առաջարկում ենք հետևել ներքոհիշյալ կանոնիկներին՝
  • խուսափեք որևէ մեկին, այդ թվում՝ մեկդ մյուսին կամ հոդվածի հեղինակին վիրավորական խոսքեր ասելուց. հիշեք՝ մեր նպատակը սովորելն է :)
  • աշխատեք գրել հայատառ, որպեսզի ձեր կարծիքը ավելի լուրջ և ծանրակշիռ դեր ունենա
  • մի փորձեք երևալ ավելի խելացի, քան՝ կաք, և խոսել այն բաներից, որոնցից գաղափար չունեք
  • և մի գրեք Anonimous-ի ներքո, որպեսզի հասկանանք, որ մարդ եք :)

Այսքանը: Նյութը մեզանից, սովորելը՝ ձեզանից... :) Դե, ձե´զ տեսնենք: Ակտիվ եղեք քննարկումներում...

«Ոչ ոտք ունի, ոչ ձեռք»

Զարմանալի կամքի ուժով օժտված այս երիտասարդը ժամանակ առ ժամանակ հանդիպումների է ունենում փոքրերի, դեռահասների և մեծահասակների հետ՝ պատմելով իր կյանքի պատմությունը, իր ունեցած դժվարությունները և այն սկզբունքները, որոնք ստիպում են նրան շարժվել առաջ և փորձել ապրել այնպես, ինչպես ապրում են մնացած մարդիկ: Մանուկ հասակում նրան դժվար է եղել մտածել այն մասին, որ նա նման չէ մնացած բոլոր մարդկանց, որ նա երբեք չի ամուսնանա, չի ունենա երեխաներ, բայց մեծանալով նա փոխել է մտածելակերպը:

Այժմ նա փաստում է, որ սխալ է մտածել, որ դու լիարժեք չես, լավը չես: Իր արտաքին արատների համեմատ այդ երիտասարդը շատ հաճախ է ծիծաղում, զարմանալի կենսուրախ է և բազմաթիվ մարդկանց հարցերին, թե ինչպես կարող է ուրախանալ և ժպտալ, տղան պատասխանում է, որ իհարկե իր համար էլ է երբեմն դժվար, բայց ամեն դեպքում պետք չէ հուսահատվել: Կան շատ երիտասարդներ, ովքեր չունեն նման թերություններ, լիարժեք են, ունեն ձեռքեր և ոտքեր, սակայն բողոքում են իրենց արտաքինից: Այս երիտասարդը խորհուրդ է տալիս գոհ լինել կյանքից և սիրել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս և ամենակարևորը լինել համբերատար և շնորհակալ, սա նրա սկզբունքներից թերևս ամենագլխավորն է:


© Օրինակը վերցված է «Ինտերնյուս» ՀԿ-ի «Լրագրողական էթիկա» գրքից:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}