Friday, November 1, 2013

«Լուրի բանաձևը»: Թրեյնինգ ապագա լրագրողների համար


«Զարթոնք-89» հասարակական կազմակերպությունը, «Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնը» ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «ՈՒսուցանում ուսուցանողների համար» ծրագրի շրջանակներում հայտարարում են մեկօրյա թրեյնինգի մասնակցության մրցույթ վերոնշյալ կազմակերպության և առցանց կենտրոնի անդամների համար:


Դասընթցը կառուցված է ոչ-ֆորմալ կրթության մեթոդաբանության  համապատասխան: Թրեյնինգի մասնակիցների համար ապահովվելու են իրենց հասակակիցների, մասնագետների հետ շփման հնարավորություն, նոր ծանոթություններ ու տրամադրող միջավայր սովորելու համար: Ծրագիրը միտված է Հայաստանում լրագրության ոլորտի զարգացմանը: Դասընթացն իրականացվում է առաջին անգամ: Ծրագրին կարող են մասնակցել վերոնշյալ կազմակերպության և Առցանց կենտրոնի այն անդամներն ու հետաքրքրված մասնակիցները, որոնք մինչև սույն թվականի նոյեմբերի 13-ը, ժամը 12:00-ն նշված էլ. փոստի հասցեին կուղարկեն կցված հայտաթերթիկն և, իհարկե, ցանկություն ու խիզախություն կունենան նոր բան սովորելու, նոր ոլորտի մեջ իրենց ստեղծագործ ներուժի հնարավորություները ներդնելու և զարգացնելու: Թրեյնինգը տեղի կունենա Երևանում, նոյեմբերի 17-ինՆոյյան Տապան լրատվական կենտրոնի դահլիճում (հասցեն` Իսահակյան 28, 3-րդ հարկ), սկիզբը ժամը 10:00: 
 Մանրամսն տեղեկությունների համար կարող եք կարդալ մասնակցության հայտահրավերն ու ցանկության դեպքում լրացնել մասնակցության հայտը այստեղ  :  Հայտը լրացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել  Word տարբերակը և լրացնել: Եթե հետաքրքրվում եք լրագրությամբ, ունեք ցանկություն ձեր հմտությունները խորացնելու ու զարգացնելու հոտառությունը դիմե'ք, սիրով սպասում ենք բոլորիդ :)


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}