Wednesday, April 1, 2015

Հիշեցում «150 հայ երեխաների կրթության տրամադրում» և «Նոր տեխնոլոգիաներն աշակերտների համար» ծրագրերն իրականացնողներին

Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի սիրելի անդամներ, արդեն ավարտեցինք ծրագիրերը և պատրաստվում ենք  ամփոփիչ մրցույթին:
Հիշեցնենք, որ մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն և ներկայացնեն  slide show (power point կամ նմանատիպ այլ ծրագրով): Դրանով պետք է ցույց տալ ծրագրի առաջին և երկրորդ փուլերի ժամանակ կատարած աշխատանքները՝ առանձին ներկայացնելով ամեն օրվա կատարածը (նկարներով և ընթացքը համառոտ ներկայացնող նկարագրությամբ, ինչպես նաև կարող եք ներառել երեխաների կատարած աշխատանքներից):
Մասնակիցները պետք է մինչև ապրիլի 
14-ը ուղարկեն իրենց պատրաստած սլայդ շոուները:
Սիրով տեղեկացնում ենք, որ ապրիլի 18-ին  ժամը 10:30-ին Նոյյան Տապան լրատվական կենտրոնում տեղի կունենա «150 հայ երեխաների կրթության տրամադրում» և «Նոր տեխնոլոգիաներն աշակերտների համար» ծրագրերի ամփոփում և այդ ծրագրերի շրջանակներում  սլայդ շոուների ցուցադրություն: Ինչպես նաև մրցութային կարգով կընտրվի ծրագիրն ամենալավն իրականացրած համայնքը:

 Մանրամասները և լրացուցիչ տեղեկություններ հետագայում կտեղադրվեն բլոգում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ կապվել սոցիալական կայքերի միջոցով:
098 48 89 50-Սիլվա Վարդանյան
077 27 31 36-Աստղիկ Առաքելյան

Սիրով՝ Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն և Զարթոնք-89 ԲՀԿ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}