Friday, March 20, 2015

«150 հայ երեխաների կրթության տրամադրում» և «Նոր տեխնոլոգիաներն աշակերտների համար» ծրագրերի ամփոփում

Սիրելի երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի անդամներ, մասնավորապես՝ «150 հայ երեխաների կրթության տրամադրում» ծրագիրը իրականացնողներ, շուտով ավարտում ենք ծրագիրը և նախատեսում ենք մրցույթի միջոցով  ընտրել ծրագիրն ամենալավն իրականացրած համայնքներին: Մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն և ներկայացնեն  slide show (power point կամ նմանատիպ այլ ծրագրով): Դրանով պետք է ցույց տալ ծրագրի առաջին և երկրորդ փուլերի ժամանակ կատարած աշխատանքները՝ առանձին ներկայացնելով ամեն օրվա կատարածը (նկարներով և ընթացքը համառոտ ներկայացնող նկարագրությամբ, ինչպես նաև կարող եք ներառել երեխաների կատարած աշխատանքներից):
Ապրիլի կեսերին տեղի կունենա հանդիպում, որի ժամանակ կներկայացվեն մասնակիցների պատրաստած աշխատանքները, և հենց տեղում Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի և Զարթոնք-89 ԲՀԿ-ի կողմից կազմված ժյուրին կընտրի հաղթող մասնակցին:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}