
Դասընթցը կառուցված է ոչ-ֆորմալ կրթության մեթոդաբանության համապատասխան: Թրեյնինգի մասնակիցների համար ապահովվելու են իրենց հասակակիցների, մասնագետների հետ շփման հնարավորություն, նոր ծանոթություններ ու տրամադրող միջավայր սովորելու համար: Ծրագիրը միտված է Հայաստանում լրագրության ոլորտի զարգացմանը: Դասընթացն իրականացվում է առաջին անգամ: Ծրագրին կարող են մասնակցել վերոնշյալ կազմակերպության և Առցանց կենտրոնի այն անդամներն ու հետաքրքրված մասնակիցները, որոնք մինչև սույն թվականի նոյեմբերի 13-ը, ժամը 12:00-ն նշված էլ. փոստի հասցեին կուղարկեն կցված հայտաթերթիկն և, իհարկե, ցանկություն ու խիզախություն կունենան նոր բան սովորելու, նոր ոլորտի մեջ իրենց ստեղծագործ ներուժի հնարավորություները ներդնելու և զարգացնելու: Թրեյնինգը տեղի կունենա Երևանում, նոյեմբերի 17-ին, Նոյյան Տապան լրատվական կենտրոնի դահլիճում (հասցեն` Իսահակյան 28, 3-րդ հարկ), սկիզբը ժամը 10:00:
Մանրամսն տեղեկությունների համար կարող եք կարդալ մասնակցության հայտահրավերն ու ցանկության դեպքում լրացնել մասնակցության հայտը այստեղ : Հայտը լրացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել Word տարբերակը և լրացնել: Եթե հետաքրքրվում եք լրագրությամբ, ունեք ցանկություն ձեր հմտությունները խորացնելու ու զարգացնելու հոտառությունը դիմե'ք, սիրով սպասում ենք բոլորիդ :)
{[['
', '
']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}