Շատերը կարծում են՝ շատ բան գիտեն,բայց դա միայն երեւակայության արդյունք է:Նրանք իրականում միայն գիտեն իրենց կարծածի փոքրագույն մասնիկը:
Ես ի՞նչ գիտեմ...
Գիտեմ,որ հայ եմ,եւ որ իմ հայրենիքը Հայաստանն է:Գիտեմ,որ մեր հինավուրց երկրում՝ Արարատի սպիտակափառ գագաթին է հանգրվանել Նոյի տապանը:Գիտեմ,որ հպարտանում եմ իմ հայրենիքով եւ նրանով,որ ունեցել եմ հայրենասեր բազում նախնիներ,որոնք անզիջում եւ քաջակորով պայքար են մղել դարեր շարունակ:
Գիտեմ,որ արդարությունը վերջիվերջո վերականգնվելու է այս անիրավ աշխարհում:Արդարություն,որը հասարակության կողմը պաշտպանելու միջոցն է հանդիսանում:
Հին հույն փիլիսոփա Մեծն Սոկրատեսն ասել է.«Ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ»:Ելնելով բանականության համընդհանուր սկզբունքներից՝ Սոկրատեսը գտնում էր,որ առաքինությունը գիտելիքն է,հետեւաբար,մարդու բարոյական պարտքը իմացությունն է եւ գիտելիքի համաձայն գործելը:Միայն այս խոսքերը բնորոշում են այդ փիլիսոփայի համեստության եւ խելամտության ահռելիությունը:
Ես ինքս գիտեմ,որ շատ բարձրունքների եմ հասնելու կյանքում:Գիտեմ,որ պայքարելու եմ հանուն իմ երազանքների եւ նպատակների իրագործման համար:Գիտեմ նաեւ,որ դեռ շա՜տ-շա՜տ բաներ կան,որ ես չգիտեմ,բայց ապագայում անպայման կփորձեմ իմանալ:
Վալտեր Բերբերյան
Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն
Rate this posting: Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն
{[['
', '
']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}