Ես միայն գլխով հաստատական նշան արեցի: Պատասխանելու ուժ չունեի: Ուսուցիչը, տեսնելով, որ հոգնել եմ, սեփականատիրական շարժումով ձեռքը դրեց ուսիս, հենելով իրեն: Ինձ դուր չէր գալիս, երբ նա այդպես էր անում: Ու բորբոքված երևակայությունս հանգստացնում էր միայն այն գիտակցությունը, որ նրա սեփականատիրությունը տարածվում է Դայ-աշակերտի վրա, ով դեռ շատ թույլ է իրեն պաշտպանելու համար, բայց ոչ Դայ-աղջկա, ով պաշտպանության կարիք ունի միայն այն պատճառով, որ աղջիկ է:
Մենք մի քիչ էլ քայլեցինք:
Այսօր արևն ավելի էր անհանգստացնում ու նյարդայնացնում, քան երեք օր առաջ, երբ մենք կտրում էինք Հաադարկ անապատը: Հիմար միտք էր անապատով անցնելը: Չնայած, որ ես պարտավոր էի լսել ու ենթարկվել ուսուցչիս, կասակածի տակ չառնելով նրա կարգադրություններն ու հրամանները, շարունակում էի հանդգնաբար մտածել, որ անապատով անցնելը հիմար միտք էր:
- Մուրտագ,- փոքր-ինչ վախեցած արտաբերեցի ես, հիշելով, որ Ուզուրպատորից հետո ուսուցիչը լավագույն մտքեր կարդացողն էր Ալագեյզիայում,- Մուրտագ-էլդա?
- Հն?- հետաքրքրվեց նա, գլուխս այնպես շրջելով, որ ստիպված լինեմ նայել ուղիղ նրա աչքերին:
Ուսուցչի հայացքը սուր էր ու, ինչպես թվաց ինձ, հանդիմանական: Չէ, նա հաստատ գիտի, թե ես ինչ եմ մտածում:
Այսպիսով, իմ առջև հետաքրքիր ու խիստ օրակարգային հարց էր առաջանում. ինչ անել: Ես սխալ բան էի արել ու պիտի պատժվեի. Բոլոր աշակերտներն էլ նման դեպքերում պատժվում էին, անկախ սեռից ու տարիքից: Ու չնայած սեռական խտրականության բացակայությունը հաճելի շոյում էր ինքնասիրությունս, դրանից պատիժներն ավելի մեղմ կամ պակաս զզվելի չէին դառնում:
Rate this posting:
{[['
', '
']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}




