Ցանկացած համայնքում, ցանկացած գյուղում կամ քաղաքում կան խնդիրներ...
Ոմանք լուռ հաշտվում են այդ խնդիրների հետ, մյուսներն էլ ձեռնամուխ լինում լուծումներ գտնելուն:
Եթե դու այդ երկրորդ խմբի մարդկանցից ես, այսինքն ցանկանում ես , որ քո ձայնը լսելի լինի, քո խոսքն էլ դառնա գործ, ապա միացիր արմօլիմպին` Հայաստանի Երիտասարդ լրագրողների Առցանց ակումբին:
Շատ բան չի պահանջվում, պետք է ուղղակի արձանագրել սոցիալական խնդիրները` թե թուղթ ու գրչի, թե տեսախցիկի միջոցով և ներկայացնել առցանց ակումբին:
Մենք ուրախ կլինենք տեսնելու և լսելու այն ինչ կատարվում է մեր երկրեւմ, և ապա միասին ձեռնամուխ կլինենք խնդիրների լուծմանը:
Առցանց Ակումբը բաց է ցանկացած պատանու համար: Ցանկացած պատանի կարող է այստեղ կիսվել իր փորձով և գործով, գրել և ստեղծագործել, լրագրության ոլորտում առաջին քայլերն անելու հետ մեկտեղ նաև հաչելի ժամանակ անցկացնել:
Ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք ոչ միայն հրապարակել անդամների լրագրողական աշխատանքները, այլև պատրաստվում ենք կազմակերպել մրցույթներ, վիկտորինաներ, առցանց քննարկումներ և դասընթացներ:
Եթե հետաքրքրեց , կարող ես քո հոդվածները, ֆոտոշարքերը կամ էլ տեսագրություններն ուղարկել armolimp@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Մենք սպասում ենք ձեր արձագանքներին:
առցանց ակումբ,
ինձ էլ գրիչ տվեք,
լրագրություն,
Rate this posting:
{[['

', '

']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}