
Խոստովանեմ, որ մեր ծրագիրը մեզ հեշտ չտրվեց. մենք նույնիսկ ստիպված եղանք մի քանի օր գամվել մեր համակարգիչներին, որ այն ավարտենք: Բայց, կարծում եմ, միասնական ու լավ արդյունքի համար կարելի է անգամ շաբաթներով տանջվել:
Այսպիսով` մենք կազմեցինք մեր նախագիծը, որը հիմնականում ներառում էր տարբեր համագործակցություններ, դասընթացների ու սեմինարների կազմակերպում, ու եթե այն հաստատվի մենք խոստանում ենք, որ շատ հետաքրքիր է լինելու:
Իսկ վերնագիրը, որն ընտրեցինք, մեր միակ ու ամենահարմար առաջարկն էր: ՈՒզում եմ ասել, որ այս վերնագրով մենք ոչ մեկից ոչ խնդրում, ոչ էլ պահանջում ենք գրիչ, այլ պատրաստակամություն ենք հայտնում գրիչ տալու բոլորին ու յուրաքանչյուրին, ով ցանկանա:
Մենք պատրաստվում ենք տալ մեր պատանիներին հնարավորություն գրելու ու կարդացվելու, դառնալու լսված ու հնարավորություն բարձրացնելու խնդիրներ, որոնք մինչ այսօր չեն բարձրացվում այնպես, ինչպես մեզ է պետք:
Ձեզ հարկավոր է միայն ասել մեզ` ինձ էլ գրիչ տվե´ք, ու մենք սիրով կտանք այն:
Մարիամ
{[['
', '
']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment