Գիրք… Ի՞նչ է գիրքը: Գիրքը մարդու խորհրդատուն է, ընկերը բարեկամը: Այն իմաստության շտեմարան է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն հուզող հարցի պատասխանը:
Մարդը գրքի հետ մտերմանում է մանուկ հասակից, շատերը` մանկապարտեզից: Տարիների ընթացքում այդ մտերմությունը դառնում է բարեկամություն:
Այդպես եղավ և ինձ հետ:
Երեք տարեկան էի, երբ մանկապարտեզ գնացի: Այնտեղ ես շատ բանաստեղծություններ և հեքիաթներ սովորեցի: Մեր խմբի բոլոր երեխաների հետ սրտանց ցանկանում էի ընկերություն անել: Նրանք ինձ չէին հասկանում, հաճախ փոխում էին իրենց վերաբերմունքը օրվա մեջ մի քանի անգամ: Ես դրանից շատ էի վիրավորվում և նեղանում նրանցից:
Իմ ժամանակը եկավ, և ես դպրոց գնացի:
Սովորեցի մեսրոպյան լուսապայծառ տառերը և գրքերի հետ իմ բարեկամությունը ավելի ջերմացավ: Սկսեցի շատ գրքեր կարդալ: Ինչքան շատ էի կարդում, այնքան հասկանում էի, որ իմացածս շատ քիչ է, ուստի պետք է կարդալ, անդադար կարդալ ու ձգտել ավելիին:
Այսպես գիրքը դարձավ իմ անբաժան ընկերը և մնում է մինչև այսօր: Հիմա ես առաջվա նման շատ չեմ նեղանում իմ ընկերներից: Հասկանում եմ, որ մարդը սխալական է, ամենակարևորը ներել իմանալն է: Այդպես մտածել ինձ սովորեցրեց Աստվածաշունչը, որին ես ծանոթացա չորրորդ դասարանում: Իսկ հինգերորդ դասարանում, երբ սկսեցի անցնել <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկան, իմ գիտելիքներն այդ իմաստուն գրքի մասին բավականին խորացան:
Ես ծանոթացա աշխարհի ստեղծման առասպելին, իմացա Հիսուսի ծննդյան, նրա քարոզների և հրաշագործությունների մասին:
Հիսուսը մարդկանց մեջ ապրեց երեսուներեք տարի և դարձավ բարության և մարդասիրության օրինակ: Ինձ համար նա դարձավ չափանիշ, և ես սկսեցի ներողամիտ լինել իմ ընկերների հանդեպ:
Այսպես Աստվածաշունչը ինձ սովորեցրեց ապրել:
Իհարկե, ես դեռ շատ քիչ գիտելիքներ ունեմ, որ կարողանամ լուրջ դատողություններ անել, բայց մեծերից լսել եմ, որ Աստվածաշունչը իր մեջ պարունակում է բոլոր հարցերի պատասխանները:
Rate this posting: {[['
', '
']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Ամառային արձակուրդներին բացեցի իմ գրադարանը եվ հանդիպեցի մի գրքի, որի վերնագիրն էր «Խաչագողի հիշատակարան»: Վերցրի այս գիրքը, քանի որ այն իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց: «Խաչագողի հիշատակարան,-մտածեցի ես -տեսնես ինչի մասին է այս գիրքը»: Բացելով այն՝ իմացա, որ հեղինակն է Րաֆֆին, որոշեցի կարդալ այն մինչեվ վերջ: Ճիշտ է, շատ երկար էր, բայց կարդալու ցանկությունը մեծ էր: Փակվեցի սենյակում, կարդացի մի քանի էջ. սկզբում որոշ բաներ չէի հասկանում, սակայնշարունակեցի կարդալ: Մի քանի էջ կարդալուց հետո չէի ցանկանում գիրքը ձեռքիցս բաց թողնել եվ ամեն անգամ չէի հոգնում նույն էջը մի քանի անգամ կարդալուց: Ամեն մի թերթը կարդալով՝ ինձ հետաքրքրում էր շարունակությունը, և մտքումս առաջանում էին շատ հարցեր,կարծիքներ և ցանկություններ : Եվ այսպես ամեն օր ես շարունակում էի կարդալ և ամեն օր մի նոր բան էի հականում ու քաղում այս գրքից:Մեկ ամսում ես վերջացրի գիրքը և հակացա ողջ պատմության իմաստը,ու այդ պահից փողվեցին իմ բոլոր կարծիքները գրքերի մասին: Ես անընդհատ ցանկանում էի կարդալ մի նոր պատմություն և փնտրում էի տարբեր ժանրերի գրքեր ՝ սիրային, տխուր,ուրախ: Այն ժամանակ ես իմ ամբողջ օրը անցկացնում էի համացանցերում,ծանոթանում էի օրվա նորություններին, նոր աստղերին: Իսկ հիմա ես ցանկանում եմ շատ գրքեր կարդալ,քանի որ գրքերը մեզ տալիս են բազմաթիվ խորհուրդներ, որոնք մեզ օգնում են մեր ամբողջ կյանքում: Մինչև օրս էլ մեր երկրում կան երեխաներ որոնք մտածում են, ինչպես ես էի սկզբից մտածում,սակայն ես շատ ուրախ եմ, որ հասկացա գրքի նշանակությունը իմ կյանքում և գրքի շնորհիվ կարողացա ապրել և նայել այս աշխարհին այլ աչքերով, գնահատել մարդու էությունը և չգնահատել նրա նյութական կարկարողությունը:Հասկացա նաև մի բան, որ մինչև օրս էլ ինձ շատ է օգնել.«Եթե ունես նպատակ ուրեմն պայքարիր այնքան մինչև հասնես այդ նպատակիդ»
Վերցրի մի տետր և ցանկացա ես էլ գրել :Հասկացա, որ շատ բարդ աշխատանք է, և յուրաքանչյուր մարդ չի կարող լինել գրող: Ես գրում էի ընդամենը մի քանի էջ. նպատակս միայն այն էր, որ իմ գրած այդ երկու բառերում էլ լինեմ շատ անկեղծ, քանի որ տեսնում էի, որ բանաստեղծի ամեն մի բառը իրենց սրտից է գալիս: Անդրադառնամ իմ առաջին գրքի, որ բացեց իմ աքերը: «Խաչագողի հիշատակարան».այս գրքում մարմնավորած էին և՛ բարին և՛ չարը պանդխտությունը, անարդարությունը, դավաճանությունը :Սակայն վերջում ամեն հարց լուծվում է սիրո շնորհիվ: Սերը, որ ամենահզորն է բոլոր պարագաներում,որը ամեն հարցին իր լուծումն է տալիս, և կարևորն այն է որ բոլորն հասկանում են իրենց սխալը և զղջում դրա համար: Բոլորը կարողանում են գտնել փրկության ճանապարհը և չկործանվել: