Սիրելի երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի անդամներ, մասնավորապես՝ «150 հայ երեխաների կրթության տրամադրում» ծրագիրը իրականացնողներ, շուտով ավարտում ենք ծրագիրը և նախատեսում ենք մրցույթի միջոցով ընտրել ծրագիրն ամենալավն իրականացրած համայնքներին: Մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն և ներկայացնեն slide show (power point կամ նմանատիպ այլ ծրագրով): Դրանով պետք է ցույց տալ ծրագրի առաջին և երկրորդ փուլերի ժամանակ կատարած աշխատանքները՝ առանձին ներկայացնելով ամեն օրվա կատարածը (նկարներով և ընթացքը համառոտ ներկայացնող նկարագրությամբ, ինչպես նաև կարող եք ներառել երեխաների կատարած աշխատանքներից):
Ապրիլի կեսերին տեղի կունենա հանդիպում, որի ժամանակ կներկայացվեն մասնակիցների պատրաստած աշխատանքները, և հենց տեղում Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի և Զարթոնք-89 ԲՀԿ-ի կողմից կազմված ժյուրին կընտրի հաղթող մասնակցին:
Ծրագրի առաջին փուլը ներկայացնող slide show պետք է պատրաստեն հետևյալ մարզային խմբերը.
Rate this posting: Ապրիլի կեսերին տեղի կունենա հանդիպում, որի ժամանակ կներկայացվեն մասնակիցների պատրաստած աշխատանքները, և հենց տեղում Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի և Զարթոնք-89 ԲՀԿ-ի կողմից կազմված ժյուրին կընտրի հաղթող մասնակցին:
Ծրագրի առաջին փուլը ներկայացնող slide show պետք է պատրաստեն հետևյալ մարզային խմբերը.
- Կոտայք
- Սյունիք
- Արմավիր
- Տավուշ
- Շիրակ
- Լոռի
- Արագածոտն
- Գեղարքունիք
- Արարատ
Մանրամասները և լրացուցիչ տեղեկություններ հետագայում կտեղադրվեն բլոգում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ կապվել սոցիալական կայքերի միջոցով:
098 48 89 50-Սիլվա Վարդանյան
077 27 31 36-Աստղիկ Առաքելյան
Սիրով՝ Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն և Զարթոնք-89 ԲՀԿ:
{[['
', '
']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment