Շատերը համարելով լրագրությունը մոդայիկ մասնագիտություն որոշում են դառնալ լրագրող: Սակայն, ինչպես նշեցի շատերը, բայց ո՛չ ես :
Այս մասնագիտությունը ընտրել եմ զուտ ներքին խառնվածքս հաշվի առնելով :
Մարդ , որը հետաքրքրասեր է, աշխուժությամբ լի, կոպիտ ասած` քիթը խոթում է ամեն տեղ, ցանկանում է սնվել տեղեկատվությամբ, ապրել աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության հետ :
Երբեք չեմ սիրում տեղս հանգիստ նստել , իսկ եթե նույնիսկ հանգիստ էլ նստում եմ , ապա անպայման ինձ շրջապատում են թղթերս ու գրիչներս : Անսպառ գրել , կարծիքներ հայտնել , մասնակցել քննարկումների, ահա թե ինչպես է անցնում իմ սովորական օրը:
Երազա՞նք, ամենևին, լրագրող դառնալն ինձ համար ուղղակի նպատակ է, որն ամեն կերպ իրականացնելու եմ: Զգում եմ , որ այս ոլորտում իմ տեղը զգացվում է:
Տարիներ առաջ, երբ ինձ հարցնում էին, թե ինչ կցանկանայի անել, երբ մեծանամ, պատասխանում էի . կփոխեմ աշխարհը :
Ահա, արդեն ժամանակն է, որ իրականացնեմ նպատակս :
Ինձ թվում է լրագրող չեն դառնում, լրագրող ծնվում են: Եթե նորից ծնվեի, հաստատ գիտեմ , որ նորից այս մասնագիտությունն էի ընտրելու: Չապրել նորմալ մարդկային կյանքով , չունենալ աշխատանքային հաստակ գրաֆիկ. ահա թե ինչպես եմ ուզում ապրել:
Մի քանի օր առաջ կարդացի հետևյալը "լրագրողին ոտքերն են սնում":
Այո՛ , միանգամայն համաձայն եմ:
Չեմ ցանականում ստանալ միայն համալսարանական կրթություն, որովհետև ինձ համար լրագրությունը ավելի շատ կենսաձև է, քան մասնագիտություն: Չեմ պատրաստվում այս ոլորտում կանգ առնել կամ շարժվել համաչափ քայլերով, այլ ուզում եմ վազել ավելի ու ավելի արագ, ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ չեն սպասում: Ամենակարևորը չասացի. ազնիվ ու անկողմնակալ լինել եմ ուզում, այլ ոչ թե հավերժ կրել անարդարության պիտակը:
Բացարձակ չեմ վախենում ճիշտն ասելուց, քանզի իմ անկողմնակալությունն ու անաչառությունն երբեք ոչ կգնվի և ոչ էլ կվաճառվի . այն իմն է ` շնորհված Աստծու կողմից :
Օվսաննա Սիմոնյան
Rate this posting: Այս մասնագիտությունը ընտրել եմ զուտ ներքին խառնվածքս հաշվի առնելով :

{[['
', '
']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Խմբագրի կարիք ունեք, հիմար-քերականանկան սխալներ կան:
ReplyDeleteՇնորհակալություն դիտողության համար:
DeleteՆախնական շրջանում նյութերը խմբագրելու թույլտվություն չկար :