Sunday, November 25, 2012

Սեմինար և մրցույթ

«Մեր նպատակն է լրագրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և ոչ ֆորմալ կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերում»- հենց այս հաստատ համոզմամբ Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը սկսել և իրագործում են  իրենց «Ինձ էլ գրիչ տվե'ք» ծրագիրը:
Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը արդեն երկար տարիներ   իրագործում է նմանատիպ ծրագրեր և համագործակցել է Կրթության և գիտության նախարարության, Սպորտի և երիտասարդության նախարարության և մի շարք կազմակերպությունների ու  ՀՀ համարյա բոլոր դպրոցների հետ, այժմ էլ շարունակում է շեշտը դնել դպրոցականների հիմնախնդիրների վրա, ամեն ինչում նպաստել երեխաների ընդգրկվածությանը  նորորարական տեխնոլոգիաների ոլորտ:
Ծրագրի  շրջանականերում  կազմակերպվում են այցելություններ ՀՀ  բոլոր մարզերի դպրոցներ, կազմակերպվում են քննարկումներ, զրույցներ: Ծրագրի կազմակերպիչների հիմնական նպատակը  ՀՀ մարզերի դպրոցականներին ընդգրկելն է  տեղեկատվական տեխնոլոգիաների ու նոր մեդիայի ոլորտ:

Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը արդեն երկար տարիներ   իրագործում է նմանատիպ ծրագրեր և համագործակցել է Կրթության և գիտության նախարարության, Սպորտի և երիտասարդության նախարարության և մի շարք կազմակերպությունների ու  ՀՀ համարյա բոլոր դպրոցների հետ, այժմ էլ շարունակում է շեշտը դնել դպրոցականների հիմնախնդիրների վրա, ամեն ինչում նպաստել երեխաների ընդգրկվածությանը  նորորարական տեխնոլոգիաների ոլորտ:
Ծրագիրը իր մեջ ներառում է 2 սեմինար` Վանաձորում և Երևանում, նվիրված նոր մեդիային և ինտերնետում աշխատելու հմտություններին, որոնք վարելու է ՀՀ-ում  հայտնի բլոգեր և լրագրող Սամվել Մարտիրոսյանը և  ընթերցանության մրցույթ բոլոր  14-17 տարեկան դպրոցականների համար: Սեմինարներին մասնակցելու համար պետք է լրացնել մասնակցության հայտ. Վանաձորի սեմինարի համար մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ Երևանի համար մինչև  հունվարի 10-ը:  Մասնակցության հայտի ձևը ուղղարկվել է ՀՀ բոլոր դպրոցներ: 
Առավել մանրամասների համար  այցելե'ք  www.armolimp.am, կամ    www.apmolimp.blogspot.com  , կամ գրեք  www.armolimp@gmail.com    էլեկտրոնային հասցեին: 

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment