Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ լրագրողների առցանց
ակումբը իրականացնում են <<Ինձ էլ գրիչ տվեք>> ծրագիրը`
ուղղված ՀՀ մարզերի երիտասարդների շրջանում ոչ ֆորմալ կրթության, ՏՏ
ոլորտի ու մեդիայի զարգացմանը: Այս մասին Նոյյան Տապանի հետ զրույցում
տեղեկացրեց Զարթոնք-89 հասարակական կազմակերպության <<Ինձ էլ գրիչ
տվեք>> ծրագրի տնօրեն Մարիամ Սարիբեկյանը:
Ծրագրի ֆինանասական աջակիցն է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Մ. Սարիբեկյանը նշեց, որ ծրագիրը ավագ դպրոցներում նախատեսում է իրականացնել սեմինարներ և ուսուցողական դասընթացներ «մեդիա լրագրության» ոլորտում և Զարթոնք-89 ՀԿ նման սեմինարներով արդեն իսկ հանդես է եկել ՀՀ մարզերի որոշ քաղաքներում և գյուղերում՝ Արարատում, Արտաշատում, Աբովյանում, Հրազդանում և այլն:
<<Մեր նպատակն է ՀՀ-ի 11 մարզերում նպաստել պատանիների շրջանում լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այսպիսով ՝ստեղծել մի կրթական միջավայր, որտեղ նոր մեդիայի տված հնարավորությունները կօգտագործվեն ի շահ երիտասարդների>>, -ասաց Մ. Սարիբեկյանը: Նա ավելացրեց, որ ծրագիրը վերաբերվում է Երևան քաղաքի և մարզերի այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են լրագրությամբ, բայց չունեն հնարավորություն միմյանց հետ կիսելու իրենց գաղափարները, գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև չունեն հնարավորություն հանրայնացնելու մարզային հիմնախնդիրներն ու լուծման ուղիներ փնտրել:
<<Երևան և Վանաձոր քաղաքներում իրականացվելու են 2 սեմինարներ, որոնք կվարի ՀՀ առաջատար լրագրող-բլոգեր, ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը: Սեմինարի լավագույն մասնակցության հայտերը լրացնողները մասնակցելու հնարավորություն կունենան՝ ձեռք բերելով գիտելիքներ ՏՀՏ և մեդիա լրագրության ոլորտում: Սեմինարի ժամանակ կտրամադրվեն տեղեկատվություն նոր մեդիաների, տեղեկատվություն փնտրելու և տարածելու հիմքերի մասին: Ծրագիրը կնպաստի երիտասարդների հետազոտական և ստեղծագործական հմտությունների զարգացմանը, համայնքների հիմնախնդիրների բացահայտմանը և հանրայնացմանը>>,- տեղեկացրեց <<Ինձ էլ գրիչ տվեք>> ծրագրի տնօրենը և ավելացրեց, որ ակումբը բաց է լինելու բոլոր այն երիտասարդների համար, որոնք ունեն լրագրողական հմտություններ, ինչպես նաև նախատեսվում է համագործակցություն տարբեր դպրոցներում հենց իրենց նախաձեռնությամբ ստեղծված լրագրողական ակումբների հետ:
Մարինե Ստեփանյան
Rate this posting: Ծրագրի ֆինանասական աջակիցն է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment