Sunday, February 17, 2013

Աստղիկ Առաքելյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


«Ես ծաղրածու եմ,ծաղրածու', որ ակնթարթների հավաքածու է կազմում…»:
  Կարելի է շատ բաների կողքով ուղղակի անցնել,և չնկատել:Իսկ ծաղրածուն տեսնում է ամեն ինչ:Նա հասարակ իրավիճակներում (ասենք կողպեքով դուռը բացելը) տեսնում է ինչ-որ առեղծվածային բան,որն էլ կարող է դարձնել մնջախաղ կամ ներկայացման որևէ հատված: Առհասարակ ամեն ինչ այլ է ծաղրածուի աչքերով…
Ինձ շատ է դուր գալիս Հայնրիխ Բյոլի «Ծաղրածուի աչքերով» վեպը: Այն պատմում է մի հասարակ մարդու,մի ծաղրածուի մասին,որն ապրում էր ֆաշիզմի նողկալի աշխարհում,և այնտեղ էլ անցնում էր իր պատանեկությունը:
Մի աշխարհ,որտեղ չկար սեր, հարգանք,ազնվություն, որտեղ չէր գնահատվում անհատը: Իսկ կրոնական աշխարհը հիմնված էր միայն շահի ու կեղծիքի վրա,և խախտվում էին արդեն ընտանիքի հիմքերը:Այնպիսի մի աշխարհ,որին զոհ էին գնում անմեղ մարդիկ,և որին զոհ գնաց նաև ծաղրածուի անմեղ քույրը…Այս ամենը ընդամենը շատ չնչին մասն է այդ նողալի աշխարհի,և գուցե մենք չենք էլ պատկերացնում կատարվածի լրջությունը,շատ հաճախ էլ պատմության դասերին ասում ենք թվեր` չհասկանալով դրանց իմաստը, չպատկերացնելով` ինչ է նշանակում 50 մլն. մարդու կյանք…

Շատ եմ սիրում ծաղրածուի մասնագիտությունը:Այն ինձ համար շատ լուրջ ու բարդ գործ է. Կարող ես միշտ ժպտացող մարդու տպավորություն թողնել,մինչդեռ հոգումդ միայն ուրախությունն ու ժպիտը չեն:Բայց մարդիկ արդեն ընտելացել են քեզ այդպիսին տեսնելուն,և նրանց համար դու հավերժ ժպտացող ու առանց խնդիրների մարդ ես:
Այս գրքի շնորհիվ ես ավելի լավ ճանաչեցի ծաղրածուի կյանքն ու հոգեբանությունը. միայն  ծաղրածուն է,որ կարող է այդպես թաքցնել իր տխրությունն ու անհանգստությունը…
«Ծաղրածուի աչքերով» գիրքը ինձ սովորեցրեց նաև ապրել երևակայական ու իրական աշխարհի խաչմերուկում,մինչդեռ ես ձգտում էի միայն իրականին: Սովորեցրեց չզարմանալ ուրիշների համար տարօրինակ թվացող բաներից, քանի որ երբեք չես կարող հասկանալ արդյոք դա իրականությու՞ն է, թե երևակայությա՞ն արդյունք …Եվ ես սիրեցի այս գիրքը,որովհետև այս ամենը ես տեսա ծաղրածուի աչքերով…

Արարատի մարզ,Խոր Վիրապ համայնք,
Մարգար Հովհաննիսյանի անվան դպրոց,
11-րդ դասարան
Առաքելյան Աստղիկ

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

5 comments:

  1. հմմ~ լավն էր, ես չորրորդին եմ սպասում :)

    ReplyDelete
  2. Հինգը կարդա մինչև չորսը հասնի...:)

    ReplyDelete
  3. չէ, ես չորորդն ոմ ուզում :)

    ReplyDelete
  4. ի՞նչ կլինի գիրքը սկան անեք քցեք ինտ,կամ նկարեք:Ես էլ ու ոչ միայն ես շատ ենք ուզում կարդալ դա:Շնորհակալ եմ

    ReplyDelete