Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ լրագրողների առցանց
ակումբը իրականացնում են <<Ինձ էլ գրիչ տվեք>> ծրագիրը`
ուղղված ՀՀ մարզերի երիտասարդների շրջանում ոչ ֆորմալ կրթության, ՏՏ
ոլորտի ու մեդիայի զարգացմանը: Այս մասին Նոյյան Տապանի հետ զրույցում
տեղեկացրեց Զարթոնք-89 հասարակական կազմակերպության <<Ինձ էլ գրիչ
տվեք>> ծրագրի տնօրեն Մարիամ Սարիբեկյանը:
Ծրագրի ֆինանասական
աջակիցն է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Մ. Սարիբեկյանը նշեց, որ ծրագիրը ավագ դպրոցներում նախատեսում է
իրականացնել սեմինարներ և ուսուցողական դասընթացներ «մեդիա լրագրության»
ոլորտում և Զարթոնք-89 ՀԿ նման սեմինարներով արդեն իսկ հանդես է եկել ՀՀ
մարզերի որոշ քաղաքներում և գյուղերում՝ Արարատում, Արտաշատում,
Աբովյանում, Հրազդանում և այլն:
<<Մեր նպատակն է ՀՀ-ի 11 մարզերում նպաստել պատանիների շրջանում
լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը
տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այսպիսով ՝ստեղծել մի
կրթական միջավայր, որտեղ նոր մեդիայի տված հնարավորությունները
կօգտագործվեն ի շահ երիտասարդների>>, -ասաց Մ. Սարիբեկյանը: Նա
ավելացրեց, որ ծրագիրը վերաբերվում է Երևան քաղաքի և մարզերի այն
երիտասարդներին, որոնք հետաքրքրված են լրագրությամբ, բայց չունեն
հնարավորություն միմյանց հետ կիսելու իրենց գաղափարները, գիտելիքները և
հմտությունները, ինչպես նաև չունեն հնարավորություն հանրայնացնելու
մարզային հիմնախնդիրներն ու լուծման ուղիներ փնտրել:
գործունեություն,
ինձ էլ գրիչ տվեք,
սեմինար,
Rate this posting:
{[['

', '

']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}