Wednesday, December 26, 2012

«Քաղցր մաման» կին ղեկավար

Լճաշեն գյուղում բնակվող 68-ամյա Սոֆյա Մարգարյանը կարծում է, որ այս դարում կանայք ճիշտ է ազատ են, բայց քիչ են տարբերվում իր ժամանակի կանանցից:Նա պատմում է, որ իր սկեսուրը, ինչպես ինքն է նշում` «Քաղցր մաման», նույն ինքը Վարժուհի Ղարիբյանը, եղել է Լճաշենի գյուղապետը: Նա եղել է շատ սրտացավ ու գյուղի խնդիրներով մտահոգ կին և նույնիսկ սեփական միջոցներն է օգտագործել գյուղի բնակիչների խնդիրները լուծելու համար:
Սոֆյա տատի 15-ամյա թոռնուհին` Սոֆյան, մտածում է, որ կանանց դերը հիմա ավելի բարձր է հասարակության մեջ, քանի տարիներ առաջ: Այժմ կինը ներգրավված է հասարակական ու քաղաքական կյանքի կազմակերպման գրեթե բոլոր ոլորտներում: Սակայն, հիշելով իր գյուղապետ նախատատին, կարծում է, որ այսօր քչերը կլինեն, որ սեփական միջեցները կտրամադրեն համայնքի որևէ խնդրի լուծելու համար:

Թոռնուհի Սոֆյան նաև նշում է, որ իր տատի ժամանակներում պարկեշտությունն ավելի բարձր մակարդակի վրա է եղել:
Տատ ու թոռ Սոֆյաները հետաքրքիր միախառնում են, քանի որ տատին, ավելի առաջադեմ է ու կարծում է, որ կանայք պետք է ընդգրկված լինեն բոլոր ոլորտներում, իսկ թոռնուհին ավելի պահպանողական է ու նշում է, որ ոչ բոլոր ոլորտներն են կականց համար:
«Օրինակ, ես չեմ պատկերացնում կին օդաչու: Բոլոր ժամանակներում կնոջ հիմնական առաքելությունը եղել և մնում է երեխաներ ունենալը, պահելն ու դաստիարակելը»,- ասում է 15-ամյա Սոֆյա Ղարիբյանը: 


Հեղինակ՝         Հերմինե Ղարիբյան  /գ. Լճաշեն/

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment