Monday, December 17, 2012

Առցանց ակումբը՝ Հանրային ռադիոյի հյուր

Դեկտեմբերի 14-ին Երիտասարդ լրագրողների առցանց ակումբի  տնօրեն Մարիամ Սարիբեկյանը, փոխտնօրեն Ռուբինա Դավթյանը և ակումբի ակտիվ անդամներից Նարե Գարեգինյանը  Հանրային ռադիոյում  էին:
14:15 ուղիղ  եթեր հեռարձակվող  «Հարրի Փոթերի ակումբը» հաղորդման ընթացքում հնչեցին հարցեր կապված  իրականացվող «Ինձ էլ գրիչ տվե՛ք» ծրգրի մասին, որը ֆինանսավորվել է  ՀՀ Սպորտի և  երիտասաևդության հարցերի նախարարության կողմից:  Հարցազրույցի ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակներում նախատեսված  սեմինարների,  այցելությունների, հանդիպումների ու «Կարդացի և...» մրցույթի մասին: Ակումբի անդամները   պատմեցին իրենց գործունեության,  հետագա անելիքների,  մարզերի այցելությունների, աշակերտների ակտիվության ու գրանցած հաջողությունների մասին:


Վերջում  երիտասարդ լրագրողները հայտնեցին կարծիքներ սեփական մրցույթի ենթավերնագրերի մասին և նշեցին, թե ինչ  կգրեին, եթե իրենք լինեին մրցույթի մասնակից: 
ՈՒ քանի որ ակումբի անդամները շատ լավ տպավորություններ էին թողել ռադիոյի աշխատակիցների վրա,  վերջիններս  խոստացան կրկին համագործակցել մեզ հետ ու...
Լավ, փակագծերը էլ չբացեմ, միայն ասեմ, որ մենք շատ մեծ անակնկալ ունենք մեր հաղթողների համար:
Իսկ մինչ այդ արդեն ավարտվեց Վանաձորում կայանալիք մեր սեմինարի հայտերի ընդունումը: Հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքները, իսկ Երևանի հայտերը դեռևս կարող եք ուղարկել: Սիրով սպասում ենք  Վանաձորում մեր հանդիպմանը:

Հ.Գ.1. Ռադիոյի հաղարդավարուհին` Նարինե Սաֆարյանը,  անձամբ էր գտել և հրավիրել  մեզ հարցազրույցի, ինչի համար շատ շնորհակալ ենք:
Հ.Գ.2. Հարցազրույցի ձայնագրությունը խոստանում ենք ներկայացնել ապագայում:



                                                                                                              Մարիամ Սարիբեկյան

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment