Wednesday, January 30, 2013

Անհայտ երաժիշտը

Նա ապրում էր քաղաքի ծայրամասերից մեկում, մի աննկատ մնացած տանը, չքավորի կյանքով: Տունը շքեղ չէր, բաղկացած էր նախասրահից և մի փոքրիկ սենյակից: Նախասրահում դրված էր մի հնամաշ թախտ, հյուրասրահում դրված էր սեղանը, որի վրա խնամքով դարսված էր նոտաների մի քանի հաստ կապոցներ, սեղանի կողքին չորս  աթոռ էր դրված, որոնցից մեկը քիչ էր մնում ընկներ չորս ոտքից մեկի չլինելու պատճառով, փոքր ինչ այն կողմ դրված էր բազկաթոռ, փոքրիկ պահարան, պատի վրա կախված կար արծաթե շրջանակի մեջ մի հնամշ լուսանկար, որին շատ հաճախ էր նայում ծերուկը, ահա նրա  բնակարանի ողջ կահավորանքը:
Ո՛չ, ո՛չ, ես մոռացա ներկայացնել ամենակարևոր բանը ծերուկի համար այդ խղճուկ բնակարանում: Դա դաշնամուրն էր, նրա միակ մխիթարանքը, նրան շունչ հաղորդող առարկան, որն իր կյանքից թանկ էր գնահատում: Այն դրված էր սենյակում՝ պատուհանից աջ: Նա ամեն օր խնամքով մաքրում էր այն , բացում, մի քանի նոտայի թուղթ  դնում առաջը ու մատիտ: Այդպես մի քանի օր շարունակ նա նույն թղթերը դնում ու վերցնում էր, մինչև երկար փնտրտուքներից հետո վերջապես մի քանի նոտա էր գրում կողք կողքի, հետո ծալում էր խնամքով ու դնում սեղանին: Հագնում էր հնամաշ կոշիկներն ու դուրս էր գալիս տնից, գնում էր զբոսնելու ու մինչև ուշ երեկո չէր վերադառնում:  Թե ինչ էր անում դրսում, չեմ կարող ասել: Իրականում նա էլ չգիտեր՝  ինչ է անում. քայլում էր անիմաստ ու աննպատակ, նայում ծառերին, թփերին, հետևում էր թռչուններին, մտքում սավառնում էր նրանց հետ, թռչում հեռու~-հեռու՝ դեպի հեռավոր անցյալը, դեպի մանկությունը, խավարում մնացած պատանեկությունը, բայց հանկարծ սթափվում էր ու արդեն  ծերացած աչքերով ինչ որ մեկին էր փնտրում, հետո հուսահատությունից կնճիռներով ծածկված դեմքը ձեռքերով փակում էր ու սկսում հեկեկալ երեխայի նման:

Հիշում էր իր կյանքի յուրաքանչյուր անցքը, իր երազանքը, իր պատկերացրած լուսավոր ապագան էր տեսնում , երբ փակում էր աչքերը, բայց նորից սթափվում էր երազից ու տեսնում, որ իր պատկերցրած լուսավոր ապագայում այժմ մի լամպ է վառվում, որ շուտով կխավարի: Վերջապես քայլերն ուղղում է դեպի իր բնակարանը: Ահա ճռռոցով բացվեց դուռը, լսվում են դանդաղ մոտեցող ոտնաձայններ, ահա, կանգ առավ, իսկ հիմա…. հիմա հնչում է մեղեդին, տխուր մեղեդին, բաժանումի մեղեդին,  ստեղներն հրաժեշտ են տալիս իրենց գուրգուրող մատներին, իսկ մատները կարոտով հպվում են նրանց, վերջին անգամ շոյում են ու գգվում նրանց, իսկ զույգ աչքերը հետևում են նրանց, ու այդ աչքերից, թորշոմած դեմքի վրայով թափվում են արցունքները՝ վերջին, հրաժեշտի արցունքները:
Մեղեդին ավարտվեց, նա փակեց դաշնամուրը, վերջին անգամ խնամքով սրբեց  դաշնամուրի վրայի փոշին, վերցրեց նոտաների կապոցը ու դանդաղ քայլերով դուրս եկավ տնից: Քայլում էր երաժիշտը՝ մենակ մնացած Անհայտ երաժիշտը: Մենակ են  թողել  նրան, ողջ աշխարհը լքել է նրան, լքել է քունը, լքել են երազները, լքել են մարդիկ, այն խավարամիտ ու անգութ մարդիկ, այն նենգ ու շահամոլ մարդիկ, նրանց սրտերում դադարել է հնչել մեղեդին, ու արևը նրանց էլ չի ջերմացնում, ու կյանքն էլ լքեց:  Բայց այդ մարդկանց սրտերում մի փոքրիկ տեղ է մնացել քո լամպի համար, ափսոս, որ դուռը կողպված է ներսից : Անա՛յտ Երաժիշտ, այդ լամպը սպասում է քեզ, կոտրի՛ր փականը, ու բացի՛ր դուռը , դու վառի՛ր լապը ու մարդկանց հոգում  կայծ կնշմարվի ու գուցե կայծից կրակ էլ վառվի:



Ասում են` լավագույն ընկերուհին մայրիկն է... հենց հիմա պատմի'ր նրան... արդեն իսկ առավոտյան այդ մասին կիմանա քո երկրորդ ''ընկերուհին''` հայրիկդ :D :D♥


Հեղինակ ՝ Մերի Կոստանյան

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment