
Գրիլայի որդիները Ամանորից երկու շաբաթ առաջ հերթով այցելում են փոքրիկներին և նրանց կոշիկներում նվերներ դնում, բայց սարսափելին այն է , որ նվերներ նրանք միայն տալիս են այն փոքրիկներին, ովքեր իրենց ամբողջ տարվա ընթացքում լավ են պահել, իսկ չար երեխանների կոշիկներում նրանք հին կարտոֆիլ են դնում : Բայց քանի որ Գրիլայի սև կատուն պետք է ինչ-որ բանով սնվեր ,Գրիլան նրան թույլ էր տալիս Ամանորի գիշերը գողանալ ամենաչար երեխաներին, տանել սարերում գտնվող իրենց քարանձավը և համտես անել: Դաժան էր ու չար այդ վհուկը, բայց ես ավելի դաժան եմ,հավատացե՛ք,քանի որ չնայած այս արյունոտ ու իր մեջ բռնության տարրեր պարունակող պատմությանը` ես շարունակում եմ սիրել աշխարհի բոլոր կատուներին` այդ թվում սև, մարդակեր և ցլի մեծության մարմնով Յոլյան կատվին ^_^
{[['
', '
']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Մերոնքական +1
ReplyDeleteմաու~ :)
Delete:D
ReplyDelete