Ժամանակ առ ժամանակ ողջ մոլորակում բնակվող զանազան ազգերում ծնվում են այնպիսի հանճարներ, որոնց գործունեության արդյունքները տարիներ շարունակ զարմանք ու հիացմունք են առաջացնում սերունդներում: Այդպիսիք են եղել և մնում երկու շատ տարբեր ժամանակահատվածներում ստեղծագործած Սալվադոր Դալին և Լեոնարդո դա Վինչին. անհատներ, որոց կյանքն ու ստեղծագործությունը կարելի է անվերջ ու անվերջ ուսումնասիրել:
Այժմ կփորձեմ ձեզ ներկայացել այս երկու հնարամիտների առաջարկած մեթոդները, որոնք էլ կարծես թե որոշակիորեն բացահայտում են նրանց վարքը:
Դալիի աշխատանքներին նայելիս անգամ անհնարին է թվում դա ուղեղում պատկերացնելը, էլ ուր մնաց թե նկարելը: Պարզվում է, որ այդ բոլոր տարօրինակ տպավորիչ նկարների ստեղծումն ունեցել է մի ընդհանուր մեթոդ:
Այժմ կփորձեմ ձեզ ներկայացել այս երկու հնարամիտների առաջարկած մեթոդները, որոնք էլ կարծես թե որոշակիորեն բացահայտում են նրանց վարքը:
Դալիի աշխատանքներին նայելիս անգամ անհնարին է թվում դա ուղեղում պատկերացնելը, էլ ուր մնաց թե նկարելը: Պարզվում է, որ այդ բոլոր տարօրինակ տպավորիչ նկարների ստեղծումն ունեցել է մի ընդհանուր մեթոդ:
Այսպիսով, Դալին նստում էր մաքուր կտավի առջև, վերցնում մետղյա գդալ և ապակե ափսե: Ձեռքերն աթոռի հենակին դրած ու գդալն ափսեի վերևում պահած` Դալին նստում էր այնքան, մինչև որ քնի: Քուն մտնելուն պես, բնականաբար, գդալն ընկնում էր ափսեի վրա` առաջացնելով սուր ձայն, որն էլ վայրկենապես արթնացնում էր նկարչին: Դալին վերցնում էր վրձինը և փորձում կտավին հանձնել այն սյուռեալիստական պատկերները, որոնք ծագել էին իր գլխում քնած և արթուն վիճակների սահմանագծում: Այս մեթոդը Դալին վերցրել է ցիստերցիանական կրոնավորներից, ովքեր առաջարկում էին այն կիրառել կյանքում ընդհանրապես որևէ որոշում կայացնելիս: Ըստ նրանց` եթե քնել անհանգստացնող խնդրի մասին մտածելով, ապա գդալի հանած աղմուկից զարթնելու պահին խնդրի ամենաճիշտ լուծումն անմիջապես կծագի ձեր գլխում:
Դա Վինչիի մասին խոսելիս նախ պետք է որոշակի պատկերացում ունենալ այն ամենի մասին, ինչով նա հասցրել է զբաղվել իր կյանքի ընթացքում. նկարիչ, գիտնական, գյուտարար, գրող, Վերածննդի դարաշրջանի ակնառու ներկայացուցիչներից մեկն արվեստում, մի խոսքով §ունիվերսալ մարդու¦ լավագույն օրնակ: Քչերը գիտեն, որ բացի այս ամենից, Լեոնարդո դա Վինչին ստեղծել է մի մեթոդ, որը հնարավորություն է տալիս մարդուն քնի վրա ծախսել շատ քիչ ժամանակ` առանց որևէ վնասներ կրելու: Մեկ օրվա ընթացքում Դա Վինչին քնում էր ընդամենը 1.5 ժամ, և դա բոլորովին չէր խանգարում նրա մտավոր և ֆիզիկական բուռն գործունեության ծավալմանը, արդյունքներն ակնհայտ են: Մեթոդի էությունը հետևյալն է. ամեն չորս ժամը մեկ քնել 15 րոպե: Այսպիսի կենսակերպ է վարել Դա Վինչին տարիներ շարունակ` տնտեսելով իր ժամանակն իր իսկ մշակած մեթոդի օգնությամբ: Այսօր այս երևույթը կոչվում է բազմափուլ քուն և շարունակ ենթարկվում է ուսումնասիրությունների: Դեռևս լիովին պարզաբանված չէ այն հարցը, թե ինչպես է մեխանիզմն աշխատում, սակայն դրա արդյունավտությունը ստուգվել ու հաստատվել է բազմիցս անգամներ: Շատերը հենց այս մեթոդն են համարում Դա Վինչի հանճարի գերարդյունավետության գաղտնիքը:
Հուսով եմ` երբևէ ես ինքս էլ, և ինչու ոչ նաև դուք, կկիրառենք այս մեթոդները մեր` դեպի հանճարություն տանող ճանապարհին:
Հովհաննիսյան Գոհար, ՀՊՏՀ 1-ին կուրս
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment