Մարդու հոգւոմ ի՜նչ լույս խոհեր կան, Աստված
Անմահ տողեր ու կոթողներ կան, Աստված,
Բայց այս հրաշք, այս գեղեցիկ աշխարհում,
Ինչու նաև ավերողներ կան, Աստված...
Աշխարհը լիքն է կործանումներով, վայրի տագնապներով, սահմռկեցուցիչ պատերազմներով, մարդասիրության խենթ հեղեղներով մարդիկ քանդում են աշխարհի տունը, հրի են մատնում <<երգի>> ապարանքներ և խուլ քրքջում:

Դրդված նեղ անձնական շահերից՝ մարդը ոտնատակ է անում իր իսկ նմանին, ցավ , վիշտ ու տառապանք սփռում շուրջը: Ճակատագրի դառնության միջով նայում եմ մարդու անլուր ցավերին:
Խեղճ մարդու կրծքում մի սիրտ է դրված, որն հազար կողմից լուռ բզկտվում է: Եվ այդ բզկտված սրտում է ապրում «աստվածային» ԽԻՂՃԸ: Կարծում եմ կյանքում յուրաքանճյուր մարդ նախ պիtի առաջնորդվի խղճով: Այս դեպքում մարդը միայն բարիք կսփռի իր շուրջը և երբեք խղճի խայթ չի ունենա, որը կյանքի թույնն է:Խղճից են բխում բարությունը, մարդկայնությունը ազնվությունը, արդարությունը:Կյանքը բարդ է հակասական, հաճախ այն շատ փշեր է դեմ անում, բայց հարկավոր է միշտ պահպանել մարդկային նկարագիրը, լինել անչար, բարի, մեծահոգի, կարողանալ կարեկցանքով նայել կարեկցանքին:
աստված,
բարություն,
խիղճ,
հոդվածներ,
նյութեր,
Ստեղծագործական,
Rate this posting:
{[['

', '

']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}