Մրցույթին
կարող են ներկայացվել ստեղծագործություններ հետևյալ վերնագրերից մեկով.
1. Գիրքը ,
որը սովորեցրեց ինձ ապրել
2. Եթե հանդիպեի
իմ սիրելի հերոսին
3. Եթե շարունակեի
իմ սիրելի գիրքը
4. Ո՞ր գրքում
կուզենայի ապրել
Մրցույթին
կարող են մասնակցել 9-12րդ դասարանի աշակերտներ ՝ ՀՀ և Արցախի բոլոր դպրոցներից: Աշխատանքները կտեղադրվեն «Երիտասարդ լրագրողների առցանց ակումբ »-ի բլոգում՝ մրցույթի ամփոփումից մի քանի օր առաջ:
Մրցույթի
գլխավոր մրցանակ էլեկտրոնային գիրք (Kindle Reader) է: Հատուկ մրցանակի կարժանանա ծրագրի բլոգում ամենաշատ ընթերցված և մեկնաբանված նյութը, իսկ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով:
Աշխատանքները պետք է լինեն 700-1100 բառի սահմաններում, Arial Phonetic Unicode շարվածքով, Sylfaen տառատեսակով, 12 տառաչափով գրված և ուղարկվեն armolimp@gmail.com
էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի վերջնաժամկետն է փետրվարի 15-ը:
Խրախուսվում են ստեղծագործական մոտեցումը, նոր ու հետաքրքիր մտքերը:
Շարադրությանը կից ներկայացնել նաև դպրոցի համարը, դասարանը, տարիքը և հեռախոսահամարը:
Հ.Գ. Մրցույթի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 15-ը:
{[['
', '
']]}


{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Էրեխեք ջան, ապրե'ք, իսկապես: Կներեք, որ ես չկարողացա մասնակցել հանդիպումներին և ծրագրի կազմակերպմանը, բայց ինձ իսկապես շատ դուր եկավ ծրագիրը: Ես և' Երևանում, և' Դիլիջանում կտարածեմ ծրագիրը, կտեղադրեմ այն իմ բլոգում, որ գոնե մի բանով կարողանամ օգնել:)
ReplyDeleteԱպրես Հայկուհի ջան, դու էլ մեզ առցանց օգնություն ցուցաբերի: Ծրագիրը տարածիր հատկապես Դիլիջանում, որովհետև մենք շահագրգռված ենք, որ մարզերից շատերը մասնակցեն:
DeleteՇարադրությունների ընդունման ժամկետը երկարեցվել է մինչև փետրվարի 15-ը:
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteԲարև Ձեզ:
ReplyDelete- Կարելի է, հիբրիդ լինի? Այսինքն, մի տեքս, որտեղ միանգամից մի քանի վերնագիր ներառված լինեն?
- Կարելի է, մանգաներից մեկի մասին գրել? Մանգան - ճապոնական կոմիքսի տեսակ է:
Կարելի է և դեռ ավելին՝ շատ խրախուսելի է, որ օրիգինալ ձևով մոտենաք վերնագրին:
ReplyDeleteՑանկացած հիբրիդ ընդունելի է, կարևորը հետաքրքիր ու յուրօրինակ լինի ձեր շարադրությունը:
Շատ ուրախ եմ, որ կրկին Armolimp-ը ներկայացավ իր յուրահատուկ մրցույթներով:Մեծ հաճույքով կմասնակցմեմ))))))
ReplyDeleteԿներեք իսկ ուղարկելուց հետո ինչպես վստահ լինենք որ հաջողությամբ հասել Է ՞
ReplyDeleteԵթե նյութը ճիշտ կցված և ուղարկված լինի, անպայման կհասնի ու մենք կնայենք :
DeleteԵս ուղղարկել եմ բայց հիմա տեղադրված չի..ինչն է պատճառը
DeleteԵրբ են շարադրությունները տեղադրվելու և իրոք ինչպե՞ս վստահ լինենք,որ հաջողությամբ հասել Է
ReplyDeleteԱրդեն փետրվարի 16-ի երեկոյան դուք կարող եք կարդալ Ձեր նյութը մեր բլոգում և կհամոզվեք, որ այն մեզ հասել է:
DeleteԲոլոր շարադրությունները պետք է տեղադրվեն, թե՞ միայն լավագույնները
DeleteԵրեխեք ջան, բոլորիդ նյութերը հասել են ու ԱՆՊԱՅՄԱՆ կտեղադրվեն: Խնդրում եմ մի անհանգստացեք. նյութերը շատ են, իսկ մենք քիչ: Բոլորին էլ հերթ կհասնի, ոչ մի նյութ անուշադրության չի մատնվի:
Deleteիսկ մրցույթը ինչքան է տևելու
ReplyDelete