Wednesday, December 26, 2012

«Քաղցր մաման» կին ղեկավար

Լճաշեն գյուղում բնակվող 68-ամյա Սոֆյա Մարգարյանը կարծում է, որ այս դարում կանայք ճիշտ է ազատ են, բայց քիչ են տարբերվում իր ժամանակի կանանցից:Նա պատմում է, որ իր սկեսուրը, ինչպես ինքն է նշում` «Քաղցր մաման», նույն ինքը Վարժուհի Ղարիբյանը, եղել է Լճաշենի գյուղապետը: Նա եղել է շատ սրտացավ ու գյուղի խնդիրներով մտահոգ կին և նույնիսկ սեփական միջոցներն է օգտագործել գյուղի բնակիչների խնդիրները լուծելու համար:
Սոֆյա տատի 15-ամյա թոռնուհին` Սոֆյան, մտածում է, որ կանանց դերը հիմա ավելի բարձր է հասարակության մեջ, քանի տարիներ առաջ: Այժմ կինը ներգրավված է հասարակական ու քաղաքական կյանքի կազմակերպման գրեթե բոլոր ոլորտներում: Սակայն, հիշելով իր գյուղապետ նախատատին, կարծում է, որ այսօր քչերը կլինեն, որ սեփական միջեցները կտրամադրեն համայնքի որևէ խնդրի լուծելու համար:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Monday, December 17, 2012

Առցանց ակումբը՝ Հանրային ռադիոյի հյուր

Դեկտեմբերի 14-ին Երիտասարդ լրագրողների առցանց ակումբի  տնօրեն Մարիամ Սարիբեկյանը, փոխտնօրեն Ռուբինա Դավթյանը և ակումբի ակտիվ անդամներից Նարե Գարեգինյանը  Հանրային ռադիոյում  էին:
14:15 ուղիղ  եթեր հեռարձակվող  «Հարրի Փոթերի ակումբը» հաղորդման ընթացքում հնչեցին հարցեր կապված  իրականացվող «Ինձ էլ գրիչ տվե՛ք» ծրգրի մասին, որը ֆինանսավորվել է  ՀՀ Սպորտի և  երիտասաևդության հարցերի նախարարության կողմից:  Հարցազրույցի ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակներում նախատեսված  սեմինարների,  այցելությունների, հանդիպումների ու «Կարդացի և...» մրցույթի մասին: Ակումբի անդամները   պատմեցին իրենց գործունեության,  հետագա անելիքների,  մարզերի այցելությունների, աշակերտների ակտիվության ու գրանցած հաջողությունների մասին:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Wednesday, December 12, 2012

Սեր

Հոգու թևեր ես դու տվել ինձ,
Անգույն օրերիս՝ գույներ բազմազան,
Սրտի բաբախման ուժ ես տվել ինձ,
Ու հավաքել ես միտքս ցիրուցան:




Բայց այս ամենը միայն մեկ բառով,
Կարող եմ գրել ես մեծ տառերով,
Գուցե անգամ դու էլ չգիտես,
Որ այս ամենի անունն է ՍԵՐ:


                                                                                         

Մաղաքյան Անահիտ





Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Մենակություն

Մենակությնն է պատել իմ հոգին,
Մենակության ցավն է ինձ խեղդում,
Մենակություն՝ բառը հենց ինքնին
Սրտիս անբուժելի սպի է թողնում:


Հոգնել եմ արդեն ես այս ամենից,
Հոգնել եմ սպանող մենակությունից,
Ուզում եմ լուսե հեռուն հեռանալ,
Ուզում եմ սիրո լույսով լիանալ:







 Մաղաքյան Անահիտ

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Saturday, December 1, 2012

Անդրադարձ մեր ծրագրին

Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը իրականացնում են  <<Ինձ էլ գրիչ տվեք>>  ծրագիրը`  ուղղված ՀՀ մարզերի երիտասարդների շրջանում ոչ ֆորմալ կրթության,  ՏՏ ոլորտի ու մեդիայի զարգացմանը: Այս մասին Նոյյան Տապանի հետ զրույցում տեղեկացրեց  Զարթոնք-89 հասարակական կազմակերպության <<Ինձ էլ գրիչ տվեք>> ծրագրի տնօրեն Մարիամ Սարիբեկյանը:
Ծրագրի ֆինանասական աջակիցն է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Մ. Սարիբեկյանը նշեց, որ ծրագիրը ավագ դպրոցներում նախատեսում է   իրականացնել սեմինարներ և ուսուցողական դասընթացներ «մեդիա լրագրության» ոլորտում և Զարթոնք-89 ՀԿ նման սեմինարներով  արդեն իսկ հանդես է եկել  ՀՀ մարզերի որոշ քաղաքներում և գյուղերում՝ Արարատում, Արտաշատում, Աբովյանում, Հրազդանում և այլն:
<<Մեր նպատակն է ՀՀ-ի 11 մարզերում նպաստել պատանիների շրջանում լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այսպիսով ՝ստեղծել մի կրթական միջավայր, որտեղ նոր մեդիայի տված հնարավորությունները կօգտագործվեն ի շահ երիտասարդների>>, -ասաց Մ. Սարիբեկյանը: Նա ավելացրեց, որ ծրագիրը վերաբերվում է Երևան քաղաքի և մարզերի այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են լրագրությամբ, բայց չունեն հնարավորություն միմյանց հետ կիսելու իրենց գաղափարները, գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև չունեն հնարավորություն հանրայնացնելու մարզային հիմնախնդիրներն ու լուծման ուղիներ փնտրել:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}