Wednesday, December 26, 2012

«Քաղցր մաման» կին ղեկավար

Լճաշեն գյուղում բնակվող 68-ամյա Սոֆյա Մարգարյանը կարծում է, որ այս դարում կանայք ճիշտ է ազատ են, բայց քիչ են տարբերվում իր ժամանակի կանանցից:Նա պատմում է, որ իր սկեսուրը, ինչպես ինքն է նշում` «Քաղցր մաման», նույն ինքը Վարժուհի Ղարիբյանը, եղել է Լճաշենի գյուղապետը: Նա եղել է շատ սրտացավ ու գյուղի խնդիրներով մտահոգ կին և նույնիսկ սեփական միջոցներն է օգտագործել գյուղի բնակիչների խնդիրները լուծելու համար:
Սոֆյա տատի 15-ամյա թոռնուհին` Սոֆյան, մտածում է, որ կանանց դերը հիմա ավելի բարձր է հասարակության մեջ, քանի տարիներ առաջ: Այժմ կինը ներգրավված է հասարակական ու քաղաքական կյանքի կազմակերպման գրեթե բոլոր ոլորտներում: Սակայն, հիշելով իր գյուղապետ նախատատին, կարծում է, որ այսօր քչերը կլինեն, որ սեփական միջեցները կտրամադրեն համայնքի որևէ խնդրի լուծելու համար:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Monday, December 17, 2012

Առցանց ակումբը՝ Հանրային ռադիոյի հյուր

Դեկտեմբերի 14-ին Երիտասարդ լրագրողների առցանց ակումբի  տնօրեն Մարիամ Սարիբեկյանը, փոխտնօրեն Ռուբինա Դավթյանը և ակումբի ակտիվ անդամներից Նարե Գարեգինյանը  Հանրային ռադիոյում  էին:
14:15 ուղիղ  եթեր հեռարձակվող  «Հարրի Փոթերի ակումբը» հաղորդման ընթացքում հնչեցին հարցեր կապված  իրականացվող «Ինձ էլ գրիչ տվե՛ք» ծրգրի մասին, որը ֆինանսավորվել է  ՀՀ Սպորտի և  երիտասաևդության հարցերի նախարարության կողմից:  Հարցազրույցի ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակներում նախատեսված  սեմինարների,  այցելությունների, հանդիպումների ու «Կարդացի և...» մրցույթի մասին: Ակումբի անդամները   պատմեցին իրենց գործունեության,  հետագա անելիքների,  մարզերի այցելությունների, աշակերտների ակտիվության ու գրանցած հաջողությունների մասին:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Wednesday, December 12, 2012

Սեր

Հոգու թևեր ես դու տվել ինձ,
Անգույն օրերիս՝ գույներ բազմազան,
Սրտի բաբախման ուժ ես տվել ինձ,
Ու հավաքել ես միտքս ցիրուցան:




Բայց այս ամենը միայն մեկ բառով,
Կարող եմ գրել ես մեծ տառերով,
Գուցե անգամ դու էլ չգիտես,
Որ այս ամենի անունն է ՍԵՐ:


                                                                                         

Մաղաքյան Անահիտ





Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Մենակություն

Մենակությնն է պատել իմ հոգին,
Մենակության ցավն է ինձ խեղդում,
Մենակություն՝ բառը հենց ինքնին
Սրտիս անբուժելի սպի է թողնում:


Հոգնել եմ արդեն ես այս ամենից,
Հոգնել եմ սպանող մենակությունից,
Ուզում եմ լուսե հեռուն հեռանալ,
Ուզում եմ սիրո լույսով լիանալ:







 Մաղաքյան Անահիտ

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Saturday, December 1, 2012

Անդրադարձ մեր ծրագրին

Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը իրականացնում են  <<Ինձ էլ գրիչ տվեք>>  ծրագիրը`  ուղղված ՀՀ մարզերի երիտասարդների շրջանում ոչ ֆորմալ կրթության,  ՏՏ ոլորտի ու մեդիայի զարգացմանը: Այս մասին Նոյյան Տապանի հետ զրույցում տեղեկացրեց  Զարթոնք-89 հասարակական կազմակերպության <<Ինձ էլ գրիչ տվեք>> ծրագրի տնօրեն Մարիամ Սարիբեկյանը:
Ծրագրի ֆինանասական աջակիցն է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Մ. Սարիբեկյանը նշեց, որ ծրագիրը ավագ դպրոցներում նախատեսում է   իրականացնել սեմինարներ և ուսուցողական դասընթացներ «մեդիա լրագրության» ոլորտում և Զարթոնք-89 ՀԿ նման սեմինարներով  արդեն իսկ հանդես է եկել  ՀՀ մարզերի որոշ քաղաքներում և գյուղերում՝ Արարատում, Արտաշատում, Աբովյանում, Հրազդանում և այլն:
<<Մեր նպատակն է ՀՀ-ի 11 մարզերում նպաստել պատանիների շրջանում լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այսպիսով ՝ստեղծել մի կրթական միջավայր, որտեղ նոր մեդիայի տված հնարավորությունները կօգտագործվեն ի շահ երիտասարդների>>, -ասաց Մ. Սարիբեկյանը: Նա ավելացրեց, որ ծրագիրը վերաբերվում է Երևան քաղաքի և մարզերի այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են լրագրությամբ, բայց չունեն հնարավորություն միմյանց հետ կիսելու իրենց գաղափարները, գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև չունեն հնարավորություն հանրայնացնելու մարզային հիմնախնդիրներն ու լուծման ուղիներ փնտրել:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Sunday, November 25, 2012

Սեմինար և մրցույթ

«Մեր նպատակն է լրագրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և ոչ ֆորմալ կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերում»- հենց այս հաստատ համոզմամբ Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը սկսել և իրագործում են  իրենց «Ինձ էլ գրիչ տվե'ք» ծրագիրը:
Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը արդեն երկար տարիներ   իրագործում է նմանատիպ ծրագրեր և համագործակցել է Կրթության և գիտության նախարարության, Սպորտի և երիտասարդության նախարարության և մի շարք կազմակերպությունների ու  ՀՀ համարյա բոլոր դպրոցների հետ, այժմ էլ շարունակում է շեշտը դնել դպրոցականների հիմնախնդիրների վրա, ամեն ինչում նպաստել երեխաների ընդգրկվածությանը  նորորարական տեխնոլոգիաների ոլորտ:
Ծրագրի  շրջանականերում  կազմակերպվում են այցելություններ ՀՀ  բոլոր մարզերի դպրոցներ, կազմակերպվում են քննարկումներ, զրույցներ: Ծրագրի կազմակերպիչների հիմնական նպատակը  ՀՀ մարզերի դպրոցականներին ընդգրկելն է  տեղեկատվական տեխնոլոգիաների ու նոր մեդիայի ոլորտ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Sunday, November 11, 2012

«Կարդացի և... » շարադրությունների մրցույթ

Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբը»  հայտարարում են  «Կարդացի և... » խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ:
Մրցույթին կարող են ներկայացվել ստեղծագործություններ հետևյալ վերնագրերից մեկով.

1. Գիրքը , որը սովորեցրեց ինձ ապրել
2. Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
3. Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը
4. Ո՞ր գրքում կուզենայի ապրել

Մրցույթին կարող են մասնակցել 9-12րդ դասարանի աշակերտներ ՝ ՀՀ և Արցախի  բոլոր դպրոցներից: Աշխատանքները կտեղադրվեն  «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբ »-ի բլոգում՝ մրցույթի ամփոփումից մի քանի օր առաջ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Monday, September 17, 2012

Ինչու եմ ուզում դառնալ լրագրող . . .

Շատերը համարելով լրագրությունը մոդայիկ մասնագիտություն որոշում են դառնալ լրագրող: Սակայն, ինչպես նշեցի շատերը, բայց ո՛չ ես :
Այս մասնագիտությունը ընտրել եմ զուտ ներքին խառնվածքս հաշվի առնելով :
Մարդ , որը հետաքրքրասեր է, աշխուժությամբ լի, կոպիտ ասած` քիթը խոթում է ամեն տեղ, ցանկանում է սնվել տեղեկատվությամբ, ապրել աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության հետ :

Երբեք չեմ սիրում տեղս հանգիստ նստել , իսկ եթե նույնիսկ հանգիստ էլ նստում եմ , ապա անպայման ինձ շրջապատում են թղթերս ու գրիչներս : Անսպառ գրել , կարծիքներ հայտնել , մասնակցել քննարկումների, ահա թե ինչպես է անցնում իմ սովորական օրը:
Երազա՞նք, ամենևին, լրագրող դառնալն ինձ համար ուղղակի նպատակ է, որն ամեն կերպ իրականացնելու եմ: Զգում եմ , որ այս ոլորտում իմ տեղը զգացվում է:
Տարիներ առաջ, երբ ինձ հարցնում էին, թե ինչ կցանկանայի անել, երբ մեծանամ,  պատասխանում էի . կփոխեմ աշխարհը :

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Tuesday, August 14, 2012

Ինձ էլ գրիչ տվե´ք

Ինձ էլ գրիչ տվե´ ք . սա այն անվանումն է, որը մենք տվեցինք մեր նոր նախագծին, այն գրելուց հետո: Իսկ մենք առցանց ակումբի երեք տնօրեններս էինք` Վիկան, Գոռը ու ես: Մենք մեր հավաստագրերը ստանալուց անմիջապես հետո ստացանք մեր առաջին հանձնարարականը` կազմել առցանց ակումբի ընդլայնման նախագիծ, որում ամփոփված կլինեին այն մտահղացումները, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել մոտակա երկու տարվա ընթացքում: Մենք` իրարից շատ տարբեր մարդիկ, պիտի գրեինք, բայց մենք անգամ իրար չէինք ճանաչում:  Բայց մի բան էր պարզ միայն.  մենք ունեինք ընդհանուր նպատակ` անել լավագույնս մեր շարքերն ընդլայնելու համար  ու մեր նման հազարավոր պատանիներին օգնել հասնել նրան, ինչին մենք ենք հասել:  Իսկ մենք հասել ենք նրան, որ  ունենք մի հարթակ, որտեղ կարող ենք գրել մեր ցանկացած միտք և րոպեներ անց  կհայտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնելու և անգամ եթե չկարողանան` մեր ձայնը կլսեն   հարյուրավոր մարդիկ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Sunday, August 12, 2012

Լրագրողի առաջին քայլերը

Ցանկացած համայնքում, ցանկացած գյուղում կամ քաղաքում կան խնդիրներ...
Ոմանք լուռ հաշտվում են այդ խնդիրների հետ, մյուսներն էլ ձեռնամուխ լինում լուծումներ գտնելուն:
Եթե դու այդ երկրորդ խմբի մարդկանցից ես, այսինքն ցանկանում ես , որ քո ձայնը լսելի լինի, քո խոսքն էլ դառնա գործ, ապա միացիր արմօլիմպին` Հայաստանի Երիտասարդ լրագրողների Առցանց ակումբին:
Շատ բան չի պահանջվում, պետք է ուղղակի արձանագրել սոցիալական խնդիրները` թե թուղթ ու գրչի, թե տեսախցիկի միջոցով և ներկայացնել առցանց ակումբին:
Մենք ուրախ կլինենք տեսնելու և լսելու այն ինչ կատարվում է մեր երկրեւմ, և ապա միասին ձեռնամուխ կլինենք խնդիրների լուծմանը:
Առցանց Ակումբը բաց է ցանկացած պատանու համար: Ցանկացած պատանի կարող է այստեղ կիսվել իր փորձով և գործով, գրել և ստեղծագործել, լրագրության ոլորտում առաջին քայլերն անելու հետ մեկտեղ նաև հաչելի ժամանակ անցկացնել:
Ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք ոչ միայն հրապարակել անդամների լրագրողական աշխատանքները, այլև պատրաստվում ենք կազմակերպել մրցույթներ, վիկտորինաներ, առցանց քննարկումներ և դասընթացներ:
Եթե հետաքրքրեց , կարող ես քո հոդվածները, ֆոտոշարքերը կամ էլ տեսագրություններն ուղարկել  armolimp@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Մենք սպասում ենք ձեր արձագանքներին:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}