Friday, March 20, 2015

«150 հայ երեխաների կրթության տրամադրում» և «Նոր տեխնոլոգիաներն աշակերտների համար» ծրագրերի ամփոփում

Սիրելի երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի անդամներ, մասնավորապես՝ «150 հայ երեխաների կրթության տրամադրում» ծրագիրը իրականացնողներ, շուտով ավարտում ենք ծրագիրը և նախատեսում ենք մրցույթի միջոցով  ընտրել ծրագիրն ամենալավն իրականացրած համայնքներին: Մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն և ներկայացնեն  slide show (power point կամ նմանատիպ այլ ծրագրով): Դրանով պետք է ցույց տալ ծրագրի առաջին և երկրորդ փուլերի ժամանակ կատարած աշխատանքները՝ առանձին ներկայացնելով ամեն օրվա կատարածը (նկարներով և ընթացքը համառոտ ներկայացնող նկարագրությամբ, ինչպես նաև կարող եք ներառել երեխաների կատարած աշխատանքներից):
Ապրիլի կեսերին տեղի կունենա հանդիպում, որի ժամանակ կներկայացվեն մասնակիցների պատրաստած աշխատանքները, և հենց տեղում Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի և Զարթոնք-89 ԲՀԿ-ի կողմից կազմված ժյուրին կընտրի հաղթող մասնակցին:

Ծրագրի առաջին փուլը ներկայացնող slide show պետք է պատրաստեն հետևյալ մարզային խմբերը.

  1. Կոտայք
  2. Սյունիք
  3. Արմավիր
  4. Տավուշ
Ծրագրի երկրորդ փուլը ներկայացնող slide show պետք է պատրաստեն հետևյալ մարզային խմբերը.

  1. Շիրակ 
  2. Լոռի
  3. Արագածոտն
  4. Գեղարքունիք
  5. Արարատ

  Մանրամասները և լրացուցիչ տեղեկություններ հետագայում կտեղադրվեն բլոգում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ կապվել սոցիալական կայքերի միջոցով:
098 48 89 50-Սիլվա Վարդանյան
077 27 31 36-Աստղիկ Առաքելյան

Սիրով՝ Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն և Զարթոնք-89 ԲՀԿ:


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment