Monday, September 17, 2012

Ինչու եմ ուզում դառնալ լրագրող . . .

Շատերը համարելով լրագրությունը մոդայիկ մասնագիտություն որոշում են դառնալ լրագրող: Սակայն, ինչպես նշեցի շատերը, բայց ո՛չ ես :
Այս մասնագիտությունը ընտրել եմ զուտ ներքին խառնվածքս հաշվի առնելով :
Մարդ , որը հետաքրքրասեր է, աշխուժությամբ լի, կոպիտ ասած` քիթը խոթում է ամեն տեղ, ցանկանում է սնվել տեղեկատվությամբ, ապրել աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության հետ :

Երբեք չեմ սիրում տեղս հանգիստ նստել , իսկ եթե նույնիսկ հանգիստ էլ նստում եմ , ապա անպայման ինձ շրջապատում են թղթերս ու գրիչներս : Անսպառ գրել , կարծիքներ հայտնել , մասնակցել քննարկումների, ահա թե ինչպես է անցնում իմ սովորական օրը:
Երազա՞նք, ամենևին, լրագրող դառնալն ինձ համար ուղղակի նպատակ է, որն ամեն կերպ իրականացնելու եմ: Զգում եմ , որ այս ոլորտում իմ տեղը զգացվում է:
Տարիներ առաջ, երբ ինձ հարցնում էին, թե ինչ կցանկանայի անել, երբ մեծանամ,  պատասխանում էի . կփոխեմ աշխարհը :

Ահա, արդեն ժամանակն է, որ իրականացնեմ նպատակս :
Ինձ թվում է լրագրող չեն դառնում, լրագրող ծնվում են: Եթե նորից ծնվեի, հաստատ գիտեմ , որ նորից այս մասնագիտությունն էի ընտրելու: Չապրել նորմալ մարդկային կյանքով , չունենալ աշխատանքային հաստակ գրաֆիկ. ահա թե ինչպես եմ ուզում ապրել:
Մի քանի օր առաջ կարդացի հետևյալը "լրագրողին ոտքերն են սնում":
Այո՛ , միանգամայն համաձայն եմ:
 Չեմ ցանականում ստանալ միայն համալսարանական կրթություն, որովհետև ինձ համար  լրագրությունը ավելի շատ կենսաձև է, քան մասնագիտություն: Չեմ պատրաստվում այս ոլորտում կանգ առնել կամ շարժվել համաչափ քայլերով, այլ ուզում եմ վազել ավելի ու ավելի արագ, ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ չեն սպասում: Ամենակարևորը չասացի. ազնիվ ու անկողմնակալ լինել եմ ուզում, այլ ոչ թե հավերժ կրել անարդարության պիտակը:
Բացարձակ չեմ վախենում ճիշտն ասելուց, քանզի իմ անկողմնակալությունն ու անաչառությունն երբեք ոչ կգնվի և ոչ էլ կվաճառվի . այն իմն է ` շնորհված Աստծու կողմից :


                                                                                    Օվսաննա Սիմոնյան

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

2 comments:

  1. Խմբագրի կարիք ունեք, հիմար-քերականանկան սխալներ կան:

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալություն դիտողության համար:
      Նախնական շրջանում նյութերը խմբագրելու թույլտվություն չկար :

      Delete