Երիտասարդ Լրագրողների Առցանց Ակումբը սկսում է առցանց մինինախագիծ՝ «Սովորում ենք՝ քննարկելով»: Նախագիծը կոչված է առցանց քննարկումների միջոցով ծանոթացնել ձեզ լրագրողական էթիկայի առանցքային կանոններին:
«Սովորում ենք՝ քննարկելով» նախագծի ընթացքում մենք պարբերաբար կհրապարակենք լրագրողական էթիկայի խախտումներով հոդվածների, ռադիոնյութերի կամ հեռուստառեպորտաժների օրինակներ, իսկ դուք կփորձեք նկատել էթիկայի խախտումներն ու հայտնել այդ մասին մեկնաբանություններում(մենք նույնպես կմասնակցենք քննարկմանը): Իսկ շատերի կողմից սիրված «կարծիքների բախում»-ից խուսափելու համար առաջարկում ենք հետևել ներքոհիշյալ կանոնիկներին՝
Այսքանը: Նյութը մեզանից, սովորելը՝ ձեզանից... :) Դե, ձե´զ տեսնենք: Ակտիվ եղեք քննարկումներում...
Rate this posting: - խուսափեք որևէ մեկին, այդ թվում՝ մեկդ մյուսին կամ հոդվածի հեղինակին վիրավորական խոսքեր ասելուց. հիշեք՝ մեր նպատակը սովորելն է :)
- աշխատեք գրել հայատառ, որպեսզի ձեր կարծիքը ավելի լուրջ և ծանրակշիռ դեր ունենա
- մի փորձեք երևալ ավելի խելացի, քան՝ կաք, և խոսել այն բաներից, որոնցից գաղափար չունեք
- և մի գրեք Anonimous-ի ներքո, որպեսզի հասկանանք, որ մարդ եք :)
Այսքանը: Նյութը մեզանից, սովորելը՝ ձեզանից... :) Դե, ձե´զ տեսնենք: Ակտիվ եղեք քննարկումներում...
«Ոչ ոտք ունի, ոչ ձեռք»
Զարմանալի կամքի ուժով օժտված այս երիտասարդը ժամանակ առ ժամանակ հանդիպումների է ունենում փոքրերի, դեռահասների և մեծահասակների հետ՝ պատմելով իր կյանքի պատմությունը, իր ունեցած դժվարությունները և այն սկզբունքները, որոնք ստիպում են նրան շարժվել առաջ և փորձել ապրել այնպես, ինչպես ապրում են մնացած մարդիկ: Մանուկ հասակում նրան դժվար է եղել մտածել այն մասին, որ նա նման չէ մնացած բոլոր մարդկանց, որ նա երբեք չի ամուսնանա, չի ունենա երեխաներ, բայց մեծանալով նա փոխել է մտածելակերպը:
Այժմ նա փաստում է, որ սխալ է մտածել, որ դու լիարժեք չես, լավը չես: Իր արտաքին արատների համեմատ այդ երիտասարդը շատ հաճախ է ծիծաղում, զարմանալի կենսուրախ է և բազմաթիվ մարդկանց հարցերին, թե ինչպես կարող է ուրախանալ և ժպտալ, տղան պատասխանում է, որ իհարկե իր համար էլ է երբեմն դժվար, բայց ամեն դեպքում պետք չէ հուսահատվել: Կան շատ երիտասարդներ, ովքեր չունեն նման թերություններ, լիարժեք են, ունեն ձեռքեր և ոտքեր, սակայն բողոքում են իրենց արտաքինից: Այս երիտասարդը խորհուրդ է տալիս գոհ լինել կյանքից և սիրել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս և ամենակարևորը լինել համբերատար և շնորհակալ, սա նրա սկզբունքներից թերևս ամենագլխավորն է:
© Օրինակը վերցված է «Ինտերնյուս» ՀԿ-ի «Լրագրողական էթիկա» գրքից:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Իմ կարծիքով հեղինակը վիրավորել է այն երիտասարդին, որի մասին գրել է:
ReplyDeleteԻմ կարծիքով նյութը հետաքրքիր էր ու օգտակար:Երիտասարդը շատ ճիշտ է մտածում. պետք է գոհ լինել կյանքից,լինել համբերատար ու շնորհակալ..
DeleteԻնձ միայն դուր չեկավ այս հատվածը. " Այժմ նա փաստում է, որ սխալ է մտածել, որ դու լիարժեք չես, լավը չես: "
Իսկ իմ կարծիքով նյութը վերնագրից սկսած մինչև վերջին բառը անգրագիտություն է:
DeleteՄար, կարծիքների բախում?? :D :P
DeleteՄար Կատինա ջան, համաձայն ենք` վիրավորելը էթիկայի խախտումներից մեկն է, որը կնկատեն գրեթե բոլորը, հիմա փորձեք հոդվածը կարդալ լրագրողի աչքերով ու մանրամասնել, թե ինչ էթիկայի խախտումներ կան այնտեղ: Եվ նույն հերոսի մասին գրելիս ինչը հեղինակի պես չէիք գրի?
DeleteԱստղիկ ջան, կպարզաբանեք, թե ձեր առանձնացրած հատվածը ինչու չեք հավանել?
Որովհետև չի կարելի մտածել,որ այդպիսի մարդիկ լավը չեն,լիարժեք չեն.. Միայն դրանով չի որոշվում...Կարող է ֆիզիկական առումով այնքան էլ լիարժեք չէ,բայց դա չի խոսում նրա լավը կամ վատը լինելու մասին...
Deleteվերնագիրը շատ կոպիտ է հնչում
ReplyDeleteնյութը օգտակար է, մտածելու տեղիք է տալիս, բայց գրված է ոչ այդքան լավ: Հեղինակի վերաբերմունքը կոպիտ է դեպի երիտասարդը...
ReplyDeleteԻ՞նչ կոպտության մասին է խոսքը, եթե լրագրողը առհասարակ իրավունք չունի կարծիք հայտնել իր նյութում...
ReplyDeleteհեղինակը անընդհատ մատնանշում է երիտասարդի արտաքին արատները,և դա անում է շատ անտակտորեն
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteԻհարկե նյութում կան որոշ դետալներ,որոնք փոփոխության կարիք ունեն,բայց հեղինակը ընդամենը փորձել է ներկայացնել իրականությունը:Ճիշտ է,կարելի էր դա անել ավելի մեղմ ձևով,բայց միևնույն է մենք ունենք այն, ինչ ունենք... Ես փոփոխությունը կսկսեի վերնագրից, կարելի էր ավելի ոգեշնչող որևէ վերնագիր ընտրել. ասենք` "Միևնույն է,կյանքը շարունակվում է..." :
ReplyDeleteհամաձայն եմ Աստղիկ,վերնագիրը միանշանակ պետք է փոխել:
ReplyDeleteԵկեք ամփոփենք այս հոդվածում առկա էթիկայի խախտումները:
ReplyDeleteԱյո, ինչպես ձեր կողմից արդեն նշվեց, վերնագիրը սխալաշատ է: «Ոչ ոտք ունի, ոչ՝ ձեռք». շեշտը, ինչպես տեսնում եք, դրված է մարդու թերության վրա, որևէ բանից զրկված լինելու հանգամանքի վրա, և դրանով էլ փորձ է արվում զարմանք առաջացնել:
Բացի այդ՝ բացակայում է հերոսի անունը. ընթերցողի համար անդեմ մեկը չի կարող որպես անհատ ներկայանալ: Ավելին՝ չկա նաև հերոսի ուղիղ խոսքը, որը ևս հաշմանդամություն ունեցող մարդուն ներկայացնելու էթիկայի կոպիտ խախտում է. նրա փոխարեն խոսում են ուրիշները:
«...Կան շատ երիտասարդներ, ովքեր չունեն նման թերություններ, լիարժեք են, ունեն ձեռքեր և ոտքեր, սակայն բողոքում են իրենց արտաքինից: Այս երիտասարդը խորհուրդ է տալիս գոհ լինել կյանքից և սիրել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս...»:
Նյութի ամփոփումը նախ՝ խախտում է թեմային անդրադառնալու լեզվի էթիկան, քանի որ մարդու հաշմանդամությունը հեղինակը ներկայացնում է որպես թերություն, այնուհետև՝ մյուսներին «լիարժեք» անվանելով, նրան ինքնըստինքյան թերարժեք կամ անլիարժեք անձ է համարում:
Այս ամենով հանդերձ՝ հերոսին որպես լիարժեք մարդ ներկայացնելու հեղինակի ջանքերն անիմաստ են: Խախտելով էթիկայի նշված սկզբունքները՝ նա արդեն կերտել է մի կերպար, որը խղճահարության և մշտական օգնության կարիք ունի:
Աստղիկ ջան, չենք մոռանում, որ մենք այստեղ չենք, որպեսզի փոփոխենք որևէ բան, այլ՝ որպեսզի հասկանանք նյութում արված էթիկայի խախտումները ու հետագայում հոդված գրելիս նույն սխալները ինքներս չկրկնենք: Չենք մոռանում նաև, որ լրագրողի գործը որևէ մեկին ոգեշնչելը կամ հուսաթափ անելը չէ, օգնելը կամ խանգարելը չէ, այլ՝ ընդամենը մարդկանց որևէ բան պատմելը, իսկ որևէ բանից ոգեշնչվել, թե ոչ՝ կորոշի լսարանը: Պետք չէ տրվել լիրիկային, երբ հարցը լրագրությանն է վերաբերում:
Եվ այսպես՝ սովորեցինք, որ.
• հաշմանդամություն ներկայացնելը կրկնակի բարդ գործ է, և պետք է շա~տ նրբանկատ ու զգույշ լինել ամեն բառն օգտագործելիս
• բացարձակ պետք չէ, որ լրագրողը որևէ բանի մասին կարծիք հայտնի իր նյութում, առավել ևս՝ լինի կոպիտ կամ բարյացկամ
• պետք չէ՝ սեփական նյութով փորձել որևէ մեկի կյանքը փոխել, հիշեք՝ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾԸ ՊԱՏՄԵԼՆ Է:
Շնորհակալ ենք բոլորիդ մեկնաբանությունների համար: Հուսով ենք՝ ինչ-որ կերպ կարողացանք օգնել ձեզ: Ակտիվ եղեք ու ձեր ընկերներին էլ կանչեք քննարկման, որպեսզի սովորելն ու քննարկելը համընթաց ու հաճույքով լինեն: :)))
Մեր հաջորդ քննարկման թեման՝ «Հրապարակե՞լ, թե՞ չհրապարակել սեռական հանցագործության զոհի անունը»: Մնացեք կապի մեջ ;)
Ձեզ էլ շատ շնուրհակալություն:Իսկապես շատ բաներ սովորեցի... Ես չէի կարծում,որ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾԸ ՊԱՏՄԵԼՆ Է: :)))))
Delete