Հարգելի «Կարդացի
և…» մրցույթի մասնակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Զարթոնք-89 հասարակական կազմակերպության և Երիտասարդ
լրագրողների առցանց ակումբի կողմից ընտրվել են մրցույթի լավագույն
20 աշխատանքները: Ստորև ներկայացնում ենք պատահական հերթականությամբ.
- Արմինե Գրիգորյան: Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ
- Սոնա Արսենյան: Կարդացի և… կարդում եմ
- Վահե Ասիրյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Նաիրի Հարությունյան: Ո՞ր գրքում կուզենայի ապրել
- Աստղիկ Առաքելյան: Ո՞ր գրքում կցանկանայի ապրել
- Մարիամ Զաքարյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
- Դավիթ Խաչատրյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Զառա Թորգոմյան: Գիրք, որը սովորեցրեց ապրել
- Անի Ամսեյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
- Թաթուլ Ղազարյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
- Եվա Պողոսյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Հրաչյա Թարփոշյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Լիլիթ Գևորգյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Մերի Փիրուզյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Րաֆֆի Մուշեղյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Տիգրան Պետրոսյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Արման Ավետիսյան: Գիրքը, որ սովորեցրեց ինձ ապրել
- Մելանյա Պողոսյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Ավետիս Հարությունյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
- Լուսինե Քեշիշյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը տեղեկացնում է, որ այս աշխատանքները ընտրվել են իրենց օրիգինալության,
անկեղծության ու զգացմունքայնության, գրելաոճի, խնդիրը վեր հանելու կարողության, գեղարվեստական լուծումների
ու իհարկե` գրագիտության համար: Ընտրությունը կատարվել է առցանց ակումբի աշխատակիցների ու պրոֆեսսիոնալ ժյուրիի կողմից: Հիշեցնենք, որ այս
20 աշխատանքներից ընտրվել են նաև մրցույթի հաղթողներն ու այդ աշխատանքներին գումարվել է ամենաշատ դիտված աշխատանքը:
Իսկ թե ովքեր են հաղթողները պարզ կլինի սույն թվականի ապրիլի 7-ին: Այս քսան մասնակիցներին
ու նաև մրցույթով հետաքրքրվողներին ու ներկայանալ ցանկացողներին սիրով կսպասենք Նոյյան
Տապան լրատվական կենտրոնում(հասցե` Իսահակյան 28), 13:00-ին: Հարցերի դեպքում գրեք armolimp@gmail.com էլ. հասցեին, սիրով կպատասխանենք:
Հարգանքներով` Երիտասարդ լրագրողների առցանց ակումբ:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
ով ինչքան ծանոթ ուներ անցավ,ով ծանոթ չուներ՝ոչ:
ReplyDeleteՎստահաբար կարամ ասեմ, որ չկա տենց բան: Կոնկրետ իմ շարադրությունը ընդամենը 12 -հետաքրքիր էր- ուներ ու 24 -անիմաստ էր-, բայց անցավ: Անցավ, որովհետև ժյուրին նպատակահարմար գտավ, որ անցնի: Ծանոթի խնդիր չկա:
DeleteՀարգելի Ինեսսա, կարող եք կարդալ Ձեր գրած մեկնաբանությունը և փորձել վերլուծել այն՝ որպես հայերեն նախադասություն: Եթե ստացվի, մենք կվերանայենք Ձեր շարադրությունը :)
Deleteաբիժնիկությունը անբուժելի է:
ReplyDeleteՈւ վտանգավոր մարդկության համար:
DeleteՇնորհավորում ենք շորթ լիստում ընդգրկված շարադրությունների հեղինակներին: Շնորհավորում ենք նաև նրանց, ում շարադրությունները լավագույն 20-յակի մեջ չեն ընդգրկվել, բայց նրանք կարողանում են հասկանալ իրենց բացթողումները ու չարությամբ չեն լցվում(ի վերջո սա ընդամենը մրցույթ է, որի հաղթողները չեն ուղարկվելու Լոնդոն՝ կրթություն ստանալու): Պետք է սովորել սխալների վրա, ընդունել սեփական պարտությունը ու դրանով ավելի հզորանալ. միայն դրանով է պայմանավորված հետագա հաջողությունների առկայությունը: Հակառակ դեպքում՝ ձեզ սպասում է աստղային հիվանդությունը :)))
ReplyDeleteՇատ շնորհակալություն..^_^ Վատ չէր լինի գնայինք Լոնդոն սովորելու..Դա իմ երազանքն է...:)))
DeleteՇնորհակալություն բոլոր կազմակերպիչներին: Ես իմ շարադրությունը գրել էի, որպեսզի հանգստացնեի իմ հոգին ինձ տանջող ցավերից: Այն հաջող չէր, ես այդ գիտեի նույնիսկ սկսելուց առաջ, որովհետև մի փոքր շեղվել էի թեմայից ներառելով մի քանի գիրք ու նույնիսկ ավելացնելով հատվածներ իմ պատմությունից: Ես գիտեի, որ իմ աշխատանքը այս քսանից ոչ մեկում չի լինի, սակայն ուղարկեցի այն, որովհետև ցանկացա կիսվել շատերի հետ: Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին ամեն ինչի համար
ReplyDeleteՇնորհակալություն կարծիքի համար :) Հույս ունենք, որ հաջորդ անգամ էլ կմասնակցես ու կլինես քսանից մեկը:
Delete