Եթե 16-18
տարեկան ես, սիրում ես հետազոտել, մտահոգված համայնքիդ խնդիրներով, սոցիալական մեդիայով կամ պարզապես հետաքրքրված ես լրագրությամբ, ապա « Խնդիրներ պատանիների շուրթերով » ծրագիրը հենց քեզ համար է:
Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարության կողմից:
Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել լրագրողական
առցանց կենտրոնը Արցախում
և Ջավախքում, բարձրացնել պատանինրի գիտելիքների մակարդակը մեդիա լրագրության և ՏՀՏ ոլորտներում:
Ծրագրի խնդիրներն են`
•Ակտիվացնել Արցախում և Ջավախքում 16-18
տարեկան պատանիների և երիտասարդների մասնակցությունն
իրենց համայնքների զարգացման գործընթացին
•Նպաստել Արցախում և Ջավախքում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը
•Ստեղծել մի կրթական միջավայր, որտեղ նոր մեդիայի տված հնարավորությունները կօգտագործվեն ի շահ պատանիների և երիտասարդների
•Բացահայտել և խրախուսել երիտասարդ լրագրողների շրջանում լավագույն նյութերը, հոդվածները, ընդլայնել առցանց կենտրոնի գործունեությունը
.Ստեղծել և զարգացնել Հայաստանի, Արցախի և Ջավախքի երիտասարդական լրագրողական առցանց կենտրոնների միջև համագործակցությունը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու
են հանդիպումներ` 14-15-16/06/2013 և 1 սեմինար Արցախում` Ստեփանակերտ` 26/06/2013:
Սեմինարն անվճար է: Արցախի այլ քաղաքներից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է տոմս ներկայացնելու դեպքում: Մասնակիցներն ընտրվելու են մրցույթով: Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել սեմինարի մասնակցության հայտը: Կազմակերպվելու են
նաև
հանդիպումներ Ջավախքում 12-13-14/07/2013թ. և մեկ սեմինար Ախալքալաքում 27/07/2013թ.:
Հայաստանում՝ հարցերի դեպքում կարող եք գրել armolimp@mail.ru/, armolimp@gmail.com , zartonk-89@netsys.am
կամ զանգահարել (+37410) 773128, (+374
98) 488950 Սիլվա Վարդանյան` ծրագրի տնօրեն, (+374 98) 930172 Անի Մելքոնյան`
ծրագրի համակարգող:
Արցախում՝ հարցերի դեպքում կարող եք գրել aydc.artsakh@gmail.com կամ
զանգահարել (+374) 97 237873, Արցախում՝
ծրագրի համակարգող՝
«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» (AYDC) ՀԿ-ն
նախագահ՝ Սուսաննա Պետրոսյան (+374) 97 246673: Մասնակցության հայտերը կարող եք
ձեռք բերել AYDC- ի էջից՝ http://www.facebook.com/artsakhyouthdevelopmentcenter
Ջավախքում՝ հարցերի դեպքում կարող եք գրել aekentron@mail.ru կամ զանգահարել +995-558-96-00-66 Ախալքալաքում՝ ծրագրի
համակարգող՝ «Ախալքալաքի երիտասարդական. կենտրոն» -ի պատասխանատու Նաիրի Մնացակայանին: Մասնակցության հայտերը կարող եք ձեռք բերել «Ախալքալաքի երիտասարդական. կենտրոն»-ից:
Արցախում հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 17/06/2013:
Ջավախքում հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 17/07/2013:
Հայտերը կարող եք ներբեռնել այստեղից
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment