Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնը հայտարարում են «Համայնքի երիտասարդների ձայնը խորագրով տեսանյութերի մրցույթ ՀՀ տաս մարզերի դպրոցների համար:Ծրագիրը ֆինանսավորել է` Canada Fund for Local Initiatives-ը:
Մասնակցելու համար պետք է նկարահանել 5-7 րոպե տևողությամբ տեսանյութ, որում կներկայացվեն քաղաքի, գյուղի կամ համայնքի խնդիրները և կառաջարկվեն լուծումներ դրա համար: Տեսանյութը կարող է նկարահանված լինել ցանկացած տիպի տեսախցիկով կամ անգամ հեռախոսով՝ կարևորը մտահղացումն է ու արծարծվող թեման: Իսկ վեր հանված խնդիրը կարող է լինել ցանկացած բնույթի` ճանապարհների անսարքություն, աղբահանություն կամ համայնքի անապահով ընտանիքների խնդիրներ:
Մասնակցել կարող են ՀՀ բոլոր մարզերի, 14-18 տարեկան աշակերտների խմբեր: (Խմբում կարող են ընդգրկված լինել նաև մարզերում ապրող մինչև 18 տարեկան ուսանողներ:) Անդամները պետք է լինեն թվով 4-5-ը:
Երևանի դպրոցների աշակերտները չեն կարող մասնակցել,
քանի որ մրցույթը նախատեսված է մարզերի խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ճանապարհները
գտնելու համար:
Մրցույթի
արդյունքում ընտրվելու է 5 տեսահոլովակ՝ տարբեր մարզերից, և այդ 5 խմբերը արժանանալու
են Samsung ֆիրմայի Netbook-երի:
Տեսանյութը նկարահանելուց հետո, պետք է այն ներբեռնել youtube.com կայք և հղումը ուղարկել armolimp@gmail.com կամ zartonkptpi@gmail.com էլ. հասցեներին: Հղման հետ պարտադիր է ուղարկել նաև մասնակիցների բնակության վայրը` մարզ, քաղաք/գյուղ, բնակության հասցե, դպրոցը, անդամների դասարանները, տարիքը, հեռախոսահամարները:
Հղումին անպայման պետք է կցել ներածություն տեսահոլովակի և արծարծվող խնդրի վերաբերյալ, ինչպես նաև մի փոքր պատմել խմբի անդամներից յուրաքանչյուրի մասին:
Տեղեկացնենք նաև, որ մրցույթում հաղթելու դեպքում ընտրվելու է խմբի ղեկավար, որի հետ պայմանագիր է կնքվելու, ըստ որի խումբը դառնալու է Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի տվյալ մարզի մասնաճյուղը: ԵԼԱԿ-ի ղեկավարները անցկացնելու են լրագրությանը և մեդիահմտություններին վերաբերող առցանց դասընթացներ, իսկ խումբը մասնակցելու է կազմակերպված ծրագրերին ու նյութեր տրամադրելու մարզի խնդիրների վերաբերյալ:
Մրցույթին մասնակցելու
վերջնաժամկետը Հուլիսի 1-ն է:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Ես մեր մարզում կտարածեմ մրցույթը :)
ReplyDeleteՇնորհակալ ենք Հայկուհի ջան :)
DeleteՎայեց Ձորի մարզում տարածում ենք
ReplyDeleteԲայց Երևանում ահագին խնդիրներ կան, որոնց մասին ակրելի է խոսել... Էէխ :(
ReplyDelete