Tuesday, January 29, 2013

Ես սիրում եմ մեզ

- Արի՛ այստեղ:
- Որտե՞ղ:
- Դե, այստեղ` ինձ մոտ`հայելու դիմաց:
- Ու՞:
- Նայի՛ր:
- Հա, ի՞նչ:
- Ի՞նչ ես տեսնում:
- Քեզ:
- Ու՞:
- Ի՞նչը՝ ու:
- Քեզ դու՞ր է գալիս այն, ինչ տեսնում ես:
- Հա, բայց ի՞նչ ես ուզում դրանով ասել:
- Հասկանու՞մ ես,խնդիրն այն է,որ այն,ինչ ես տեսնում եմ հայելում, ինձ դուր չի գալիս:Մի տեսակ,ոնց ասեմ, ես իմ ճաշակով չեմ:
- Առաջին անգամ եմ լսում նման ապուշություն:Ի՞նչ է նշանակում ես իմ ճաշակով չեմ:
- Դե, նայի՛ր,ապա նայի՛ր, չէ՛, ուշադիր նայիր, այս ի՞նչ գրողի տարած պեպեններ են, քիթս տե՛ս ինչ երկար է, ինձ մեկ-մեկ թվում է, որ ես փինոկիոյի հետ ազգակցական կապեր ունեմ, ու որ ամեն անգամ սուտ ասելիս քիթս երկարել է, կամ շուրթերս, նայի՛ր կարծես բոտեքս արված լինեն:
-Բոտեքսը կնճիռների հարթեցումն է: Իսկ շրթունքների վիրահատությունը այլ կերպ է կոչվում, եսիմինչապլաստիկա,չեմ հիշում:
-Ինչ որ է, ի՞նչ տարբերություն: Ու ընդհանրապես ինչու՞ ես ուղեղդ նման հիմար տերմիններով լցնում, ինչի՞դ է պետք:
- Հա՛, հա՛, վե՞րջը, հետո, ի՞նչ էիր ասում:
- Հա, ւրեմն, ի՞նչ անի մարդ, երբ այն, ինչ տեսնում է հայելու մեջ իրեն դուր չի գալիս:
- Թող հաղթահարի թերարժեքության բարդույթը:
- Դու իրոք մտածում ես ,որ ես կոմպլեքսավորվա՞ծ եմ: Լու՞րջ:
- Հա՛:
- Սխալվում ես, ես կոմպլեքսավորվա՛ծ չեմ,ես ուղղակի իրատես եմ:
- Ո՛չ:
- Հա՛,հա՛, վա՜յ:Ա՜խր դու ինձ շատ լավ ես ճանաչում: Ես չունեմ նման խնդիր, հավատա՛:
- Բայց դու չես սիրում քո արտաքինը:
- Հա, որովհետև ես իմ ճաշակով չեմ:
- Դե  հերի՛ք է, էլի ,սպանեցիր արդեն, դա էլ նոր արդարացու՞մ է: Հասկացի՛ր դու պետք է սիրես քո մարմնի ամեն մի մասը:
- Ես հո изврашенка չեմ:
- Դեբիլ: Ինչու ես միշտ ամեն ինչ կատակի վերածում, երբ լուրջ զրուցում ենք:
- Ես այդպիսին եմ:
- Լավ: Դա մի կողմ, ի՞նչ էիր ասում, որտե՞ղ կանգ առանք:
- Հա,ինչ էի ասում…հա,ես ամեն ինչ հասկացել եմ:
- Ըհը՜ խնդրե՜մ, հիմա ի՞նչ:
- Հայելու մեջ ես չեմ:
- Հա՛,լու՛րջ,չե՞ս հավատում:Երբևէ մտքովդ չի՞ անցել, որ հայելին քեզ խաբում է: Աշխարհի բոլոր հայելիները ստում են:
- Դե՞ղ ես արել:
- Վե՛րջ տուր: Հետո էլ ինձ ես ասում կատակ ես անում, երբ լուրջ զրուցում ենք: Հասկացի՛ր ես այնպիսին չեմ, ինչպիսին հայելին ինձ ցույց է տալիս:
- Իսկ ինչպիսի՞ն ես:
- Ի՞նչ իմանամ, եթե իմ վարկածը ճիշտ է, ես ինձ երբեք չեմ տեսել:
- Լավ, իսկ տեսախցի՞կը, վիդեոձայնագրությու՞նը:
- Հա, հա, դրանք էլ են խաբում: Դա դավադրություն է, ու այն էլ լավ կազմակերպված:
- Հալյուցինագեն սնկե՞ր ես կերել:
- Փախա՜ր:
- Խմա՞ծ ես:
-Կորի՛ր գրողի ծոցը: Ի՞նչ սունկ, ի՞նչ հալյուցինացիա, ի՞նչ ալկոհոլ, ես լուրջ եմ խոսում:
- Օօօ՜ ընտիր է,հրաշալի՜ է ուղղակի ,ուրիշ հայտնագործություն չե՞ս արել:
-Հա, հա, ի՞նչ իմացար: Լսի՛ր ինձ թվում է, որ ես չկամ, չեմ ապրում ու այս ամնեը երազ է` մեր կյանքը, մենք:
- Ինձ բա՛հ տվեք:
- Դու ինձ չես հասկանում, մտածում ես` գիժ եմ ,հա՞:
- Հա՛: Ես գնում եմ:
- Ու՞ր, ու՞ր ես գնում:
- Գնում եմ երկու տուփ վերոնալ խմեմ ու վերջ տամ կյանքիս, որ էլ զառանցանքդ չլսեմ:
- Դու չես կարող վերոնալ խմել, դու ընդհանրապես չես կարող խմել, դու չկաս:
- Ոչինչ:
- Ո՞նց թե ոչինչ:
- Այդպե՛ս: Հիմա լարի՛ր ողջ ուշադրությունդ ու ինձ լսիր: Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ: Դու գիտես` ես լավ հոգեբան եմ: Դու, համարձակություն չունենալով քո բարդույթները խոստովանել ինքդ քեզ `ասինքն ինձ, ցնդաբանությամբ ես զբաղվում: Հայելու մեջ դու ես, դու, լսում ես դու, քոնն են պեպեններդ, քիթդ, կանաչ աչքերդ: Դու դու ես, դու այդպիսին ես: Սիրի՛ր քեզ ,լսու՞մ ես, դու վե՛րջն ես, ուղղակի սիրիր: Իսկ եթե մտածում ես, որ տգեղ ես, ուրեմն աշխարհի ամենավերջին անճաշակն ես: Ինչո՞ւ ես ժպտում:
- Ուղղակի…չգիտեմ…դու ինձ դուր ես գալիս:
- Ես դու եմ:
- Այսինքն ես ինքս ինձ դու՞ր եմ գալիս:
- Վերջապե՜ս : Հասկացա՞ր ինչ էի ուզում ասել:
- Հաա՜ հասկացա: Հիմա ամեն ինչ պարզ է, ես սիրում եմ քեզ, չէ՛ ինձ, չէ՛, գրողը տանի, մեզ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

2 comments:

  1. Անձի երկակիությունն իմ ամենասիրելի թեմաներից է: :-D Թերևս ինձ մոտ եռակիություն, քառակիություն ու ավելի քան բազմակիություն է լինում:

    ReplyDelete
    Replies
    1. հա իմ մոտ էլ :D դրա համար էլ ինչ գրում եմ ինքս իմ հետ վիճելու մասին ա ստացում միամիտ :D

      Delete