Friday, January 11, 2013

«Կարդացի և... » մրցույթը շարունակվում է

Հարգելի աշակերտներ, « Զարթոնք-89 » հասարակական կազմակերպությունը և « Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը » սիրով  տեղեկացնում են, որ  «Կարդացի և... » շարադրությունների մրցույթի վերջնաժամկետը հետաձգվել է մինչև փետրվարի 15-ը:




Ովքեր որ չեն հասցրել գրել իրենց սիրելի գրքի մասին, թող շտապեն, քանի որ կարդացող մարդը միշտ էլ սիրում է արտահայտել իր մտքերն ու զգացմունքները սիրելի գրքի վերաբերյալ:

Կրկին հիշեցնում ենք, որ խրախուսելի են չկրկնվող, յուրօրինակ ու հետաքրքիր ստեղծագործությունները, և աշակերտներին կոչ ենք անում դուրս գալ  « դպրոցական շարադրության » կաղապարներից և հնարավորինս ստեղծագործ մոտեցում ցուցաբերել: 
Խնդրում ենք չմոռանալ նաև   աշխատանքին կցել Ձեր անուն-ազգանունը, տարիքը, դպրոցը և հեռախոսահամար:
Հաջողություն:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment