Thursday, January 31, 2013

Երեխաներ ուտող կատուն


Կատուն,որի մասին ուզում եմ ձեզ պատմել,նման չէ այն կատուներին որոնց մենք գրեթե ամեն օր հանդիպում ենք փողոցներում : Նա ահռելի չափերի հասնող հրեշային սև կատու է, որն ունի ցլի մեծության մարմին,  և ապրում է Իսլանդիայի սարերում: Յոլյան կատուն ունի տիրուհի` հսկա մարդակեր Գրիլան (հավատացեք նրա անունը բացարձակապես կապ չունի  հավի գրիլի հետ,որին մասին այս պահին հիշատակելով`  արժանացա բազմաթիվ քաղցած մարդկանց հայհոյանքների տեղատարափին J): Գրիլայի իսկական տեսքը ոչ ոքին հայտնի չէ.կան մարդիկ, որ պնդում են,թե Գրիլան ունի տասնհինգ պոչ,որոշները հավաստիացնում են, թե նա ունի սմբակներ, այս բոլորը, իհարկե, միայն վարկածներ են, բայց այն, որ նա ունի  12 որդի, հաստատ է:

Գրիլայի որդիները Ամանորից երկու շաբաթ առաջ հերթով այցելում են փոքրիկներին և նրանց կոշիկներում նվերներ դնում, բայց սարսափելին այն է , որ նվերներ նրանք միայն տալիս են այն փոքրիկներին, ովքեր իրենց ամբողջ տարվա ընթացքում լավ են պահել, իսկ չար երեխանների կոշիկներում նրանք հին կարտոֆիլ են դնում : Բայց քանի որ Գրիլայի սև կատուն պետք է ինչ-որ բանով սնվեր ,Գրիլան նրան թույլ էր տալիս Ամանորի գիշերը գողանալ ամենաչար երեխաներին, տանել սարերում գտնվող իրենց քարանձավը և համտես անել: Դաժան էր ու չար այդ վհուկը, բայց ես ավելի դաժան եմ,հավատացե՛ք,քանի որ չնայած այս արյունոտ ու իր մեջ բռնության տարրեր պարունակող պատմությանը` ես շարունակում եմ սիրել աշխարհի բոլոր կատուներին` այդ թվում սև, մարդակեր  և ցլի մեծության մարմնով  Յոլյան կատվին  ^_^

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

3 comments: