Monday, January 28, 2013

Իսկ...

Իսկ հրաշքները,որ մենք փնտրում ենք,
Միշտ կարող են մեզ օգնել,
Հասնել դեպի դրականը ու չանցնել կողքով անտարբեր…
Իսկ երազներում միայն փնտրում եք,ինչը որ իրականում չկա,
Ինչը որ հավերժ որոնում եք, միայն երազներում են հանդիպում…
Իսկ մթությունում,որում կորչում ենք,ասես մենք չենք այդպես ուզել,
Ասես կրակն ու հովն հանդարտ, առանց մեր կամքի են խառնվել,
Ասես մթում` առանց կրակ,ձեր հոգիները չեք այրել…



Իսկ այն ժպիտը,որին սպասում ենք,
Ասես գրամներով են վաճառում,
Բայց փնտրում ես վաճառողին,կորել է նա` չկա,
Ասում ես <Արի’>,ժպիտս քեզ կտամ,
Չի հասկանում լրջությունդ,
Կարծես երբեք քեզ չտեսած` ապշած վրադ է նայում…
Իսկ խենթությունը,որը զսպում ենք,
Չի լինելու միայն այն մերը.
Փոխանցվելու է աշխարհին` փոխելով նրա գորշ երանգները…
Իսկ հայրենիքը,որը փնտրում ենք,
Հենց այն է,որում ապրում ենք,
Որում խաբվում ու հենց մենք էլ խաբում ենք,
Որում անվերջ իրար քծնում ենք,
Որին սիրում ու հայհոյում ենք,
Որից թողնում ու հեռանում ենք….




Հեղինակ՝      Աստղիկ Առաքելյան

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment