Tuesday, January 29, 2013

Հաշմանդամ, թե ոչ հաշմանդամ. մենք բոլորս էլ հավասար ենք

«Մենք ապրում ենք ինչպես կարող ենք, իսկ  նրանք ապրում են ինչպես օգնում ենք».
Այս արտահայտությունը վերցված է մի ֆիլմից, որը նվիրված  է հատուկ կարիք ունեցող երեխաներին: Այն իր հերթին դարձել է իմ և իմ ընկերների կարգախոսը:

Քանի որ ես փոքրուց առնչվում եմ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ ես հասկացել եմ, որ ժամանակին մասնագետների կողմից համապատասխան կրթական ծրագրում  ներառելու դեպքում նրանցից շատերը չեն տարբերվի մեզանից: Մեր ճիշտ վերաբերմունքից կախված են նրանց հաջողությունները և ուսումնական գործնթացում, և հասարակության մեջ  ինտեգրվելում:

Իմ կարծիքով ներառական կրթության շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաները սովորում են շփվել հասակակիցների հետ, լսել     համադասարանցիներին, արտահայտել իրենց մտքերը, և ամենակարևորը` բացի հարազատներից վստահել ուրիշ մարդկանց:
Մեր կողքին սովորում են երեխաներ, որոնք ոչնչով մեզանից չեն տարբերվում: Մենք միասին սովորում ենք, հանգստանում, մասնակցում ենք տարբեր միջոցառումների, գնում արշավների:Այդ երեխաները մեզ էլ են շատ բան սովորեցնում, քանի որ նրանք շատ անկեղծ են, պարզ և բարի: Նրանք գիտեն, թե ինչ է կամքի ուժ կոչվածը:
Մեր դասարանում սովորում է մի շատ խելացի աղջիկ, ով իր բարությամբ և զարգացվածությամբ ապշեցնում է անգամ անծանոթներին: Նա հետաքրքիր զրուցակից է, լավ ընկեր:
Ես երջանիկ եմ, որ ապրում եմ այն ժամանակաշրջանում, երբ բոլոր մարդիկ հավասար են, և հասարակությունը չի տարբերակում մարդկանց ըստ նրանց հնարավորությունների: Մեր դպրոցում տիրում է մի այնպիսի մթնոլորտ, որը բերում է ներդաշնակություն մեր սրտերին և գործերին: Ես հպարտ եմ, որ սովորում եմ իմ դպրոցում այս հրաշք երեխաների հետ


Հեղինակ՝ Ինեսսա Արշակյան

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment