Tuesday, April 9, 2013

Կարդացի և... հաղթեցի

«Կարդացի և...» ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:
Ապրիլի 7-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը և «Զարթոնք 89» ՀԿ-ն ներկայացրին հաղթողներին: Սակայն մինչև բուն մրցանակաբաշխությունը, շորթ լիսթում ընդգրկված մասնակիցները ներկայացան, ինչպես նաև տեղում կազմակերպվեց փոքրիկ  խաղ-մրցույթ, որի հաղթողը ՝ Անի Ամսեյանը, արժանացավ անակնկալ մրցանակի:
Հատուկ մրցանակի արժանացավ մրցույթի ամենաշատ դիտված նյութը՝  Մերի Փիրուզյանի «Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել » ստեղծագործությունը, որն ուներ 1566 դիտում:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արմինե Գրիգորյանի «Թիմ Թալեր կամ Վաճառված Ծիծաղ» շարադրությունը, իսկ երկրորդ տեղում էր Սոնա Արսենյանը՝ իր «Կարդացի և... կարդում եմ » ստեղծագործությամբ:
Գլխավոր մրցանակին՝ էլեկտրոնային գրքին արժանացավ Թաթուլ Ղազարյանի «Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին» ստեղծագործությունը:
Հաղթողը նշեց, որ շատ ուրախ է իր հաղթանակի համար  և որպես շարադրության լրացում ներկաներին  ցույց տվեց  իր ձեռքի աշխատանքները, որոնք  պատրաստել էր գիրքը կարդալուց անմիջապես հետո` տպավորության տակ:
Բոլոր մասնակիցները արժանացան անակնկալ նվերների, որոնք տրամադրել էին  «Զարթոնք 89» ՀԿ-ն և  «Նոյյան Տապան»  լրատվական կենտրոնը:
Ստորև ներկայացնում ենք նկարներ միջոցառումից:



Մրցույթի կազմակերպիչները` ԵԼԱԱ տնօրեն Մարիամ Սարիբեկյան և փոխտնօրեն Ռուբինա Դավթյան

«Զարթոնք 89» ՀԿ նախագահ` Սիլվա Վարդանյան
Հայկ Սմբատյանի խոսքը մասնակիցներին
Հանձնվում են պատվոգրերն ու նվերները
Աշխատանքների քննարկում :)
Խաղ-մրցույթ տեղում
Մրցույթի մասնակիցները

Հաղթողը` ծնողների հետ
Կազմակերպիչներ և մասնակիցներ
Կարդացի և... հաղթեցի


Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին, շնորհակալություն ենք հայտնում ներկայանալու համար, իսկ այն մասնակիցներին, ովքեր չէին ներկայացել խնդրում ենք  ներկայանալ  «Զարթոնք 89»-ի գրասենյակ`  (Սեբաստիա 104)  մրցանակը ստանալու:
Բալորն ուրախ են ու գոհ. շնորհակալություն ուշադրության համար :)

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment