Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը:
Մարսել Պիեռ.
Ես պապիկիս երբեք չեմ տեսել.երբ ծնվել եմ,նա արդեն մահացած է եղել: Բայց հայրս նրա բացակայությունը միշտ լրացնում էր նրա մասին զանազան հետաքրքիր պատմություններով:Հիշում եմ,որ այդ պատմություններից հատկապես մեկը տպավորվել էր իմ մեջ:
Հայրս ասում էր,որ պապիկս շատ ընթերցասեր էր: Նրա կարդացած գրքերի անունները վերջ չունեին:Բայց նրա ամենասիրելի գիրքը Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» գիրքն է եղել:Այնքան շատ է սիրել այդ գիրքը,որ խնդրել է հորս իր առաջնեկին Վարդան անունը տալ:
Այն ժամանակ դեռ փոքրիկ աղջնակ էի:Ցայսօր զգում եմ իմ մեջ այն ուրախությունն ու հիացմունքը,որ պատում էր ինձ այդ պատմությունը լսելիս:Չգիտեմ էլ ինչու...
Եվ ահա վերջերս ընտանեկան ճաշկերույթներից մեկի ժամանակ հիշեցինք այդ պատմությունը: Որոշեցի հենց հաջորդ օրը ձեռք բերել գիրքն ու կարդալ: Վերջ ի վերջո ինչ-որ խորհուրդ պետք է լիներ այդ գրքում,որից և այդպես ոգեշնչվել էր պապիկս...
Շատ մեծ դժվարությամբ գտա գիրքը,սակայն հետո հասկացա,որ տանջանքներս մի կաթիլն անգամ չարժեին այն զգացողությունը ստանալու համար,որը ստացա ես ` այդ գիրքը կարդալով:
Ես բառացիորեն տարվեցի գրքով,նրա առաջին իսկ նկարագրությունն անմիջապես գրավեց ինձ. «Գիշերը խոժոռվել էր Տարոնի դաշտավայրի վրա...» : Ամեն ինչ այնքան հիանալի էր,գեղեցիկ,առինքնող: Ամեն ինչ այնքան իրական էր,որ կարծես ինքս հայտնվեցի այնտեղ:Ես հայտնվեցի 450-ական թվականներում:Այո՜,այո՜:Ես ապրում էի այնտեղ`Ողական ամրոցում,Վարդանի կողքին: Ես ունեի իմ սենյակն այնտեղ,որն այդքան էլ մեծ չէր,սակայն բավականին շքեղ էր ու լուսավոր: Գետնին փռած էր մի շքեղ,թանկարժեք գորգ: Իսկ պատերից կախված էին մեծ ու փոքր սրեր,գեղեցիկ ժամացույց:Մահճակալիս կողքին դրված էր իմ փոքրիկ գրապահարանը,որի մեջ ես դնում էի ամենատարբեր իրեր:Իմ պատուհանից բացվում էր մի անասելի հաճելի տեսարան`Մասիսի վեհ պատկերը,որն ամեն առավոտ հառնում էր իմ առջև ու հիշեցնում ինձ,որ ես հայ եմ:Ես ամեն օր հագնում էի տարատեսակ զգեստներ`մեկը մեկից գեղեցիկ,նուրբ,կանացի...
Ես տեսել եմ մեր հայրենասիրական ու հայրենապաշտպանական բոլոր մարտերը,մասնակցել եմ դրանց: Ոչ միայն ես , այլև բոլորս`տղամարդիկ ու կանայք,երեխաներն ու ծերերը: Ես տեսել եմ մեր շինականի հպարտությունը, ուժը, իշխանավորների հանդեպ ունեցած հարգանքն ու հավատարմությունը, բայց իրավունքների ոտնահարման կամ ուրացության դեպքում նրանց դեմ դուրս գալու պատրաստակամությունը: Ես տեսել եմ երկպառակություն, դավաճանություն: Ես տեսել եմ նաև դավաճանի զազրելի դեմքը, նրա զազրաբարո կենցաղը, թե ինչպես նա մի օրում հանուն փողի, իշխանության ու պաշտոնի կարող է ծախել իրեն, իր հարազատ մարդկանց, իր ժողովրդին և վերջ ի վերջո հոգին, հավատը... Ես մեր բոլոր մարտիկների ուժն եմ տեսել, նրանց քաջությունը,հերոսությունն եմ տեսել: Ես տեսել եմ մեր կանաց «տղամարդկությունը»,թե ինչպես են կռվում տղամարդկանց հետ հավասար: Տեսել եմ բարեկամություն, հավասարություն...
Հասկանում եմ, դժվար է հավատալ, բայց ես ամբողջ ժամանակ նրանց հետ եմ եղել, այնտեղ` կռվի դաշտում, ամեն րոպե, ամեն վայրկյան: Ապրելով նրանց հետ,նրանց կողքին`ես կիսել եմ նրանց ցավը,տխրությունն ու երջանկությունը,համտեսել եմ նրանց հետ միասին թե՜, հաղթանակի,թե՜ պարտության զգացումը:
Գուցե կծիծաղեք,բայց ես սիրահարվել եմ նաև: Այդ նա էր` իմ իդեալը` Մոկաց Արտակը: Ես նրա, հենց նրա մեջ գտա իմ երազանքների տղամարդուն. գեղեցիկ, հաղթանդամ, արի, քաջ, կամեցող ու բարի, ընկերասեր ու հավատարիմ, հայրենասեր...
Այո՜,ես նրանց հետ կռվել եմ այնտեղ`Տղմուտ գետի ափին: Ես տեսել եմ մեր քաջ սպարապետի մահը,ես նրա վերջին շունչն եմ զգացել: Տեսել եմ,թե ինչպես զոհվեց հանուն հայրենիքի,իր հողի ու ժողովրդի: Նա զոհվեց,որ ես ապրեմ: Նրանք զոհվեցին,որ մենք ապրենք...
Ամեն ինչ վերջացավ ու ես վերադարձա տաղտկալի ու ձանձրալի իրականություն: Իմ սիրելի հերոսներին փոխարինելու եկան անարի ու վախկոտ գոյերը:
Ես այս գրքով ապրել եմ սովորել,մարդիկ՜...
Ես կարեկցել եմ սովորել: Ես սովորել եմ սիրել լինել հավասար ամենքի հետ,կիսել դիմացինիս ցավը: Եվ որ ամենակարևորն է,ես սովորել եմ լինել հայրենասեր: Ես այս գրքի շնորհիվ է,որ հիմա գիտեմ,գիտակցում եմ հայրենի հողիս գինը: Եվ ես`հասարակ մահկանացուս,պատրաստ եմ հենց այսօր,հենց հիմա կռվել մեր զինվորների հետ հավասար,եթե անգամ հենց այս պահին նենգ թշնամին որոշի հարձակվել: Ես սովորել եմ գնահատել,լինել բարի,համբերատար...
Միթե սա չէ ապրել կոչվածը...
Գ.Էմինի անվան թիվ 182 դպրոց, 11-2 դաս,
Մերի Փիրուզյան Սամվելի,16 տ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
xosqer chkan....
ReplyDeletehianali e...
ReplyDeleteԱպրես, Մերի ջան, որ էդքան խորը ու ճիշտ ես ընկալել:Երանի ամեն ընթերցող կարողանար մի բան վերցնել այս վեպից: Նորից ԱՊՐԵՍ:
ReplyDeletechgitem ov vonc im achqer@ lcvecin ... xosqer chunem.
ReplyDeleteՇատ շնորհակալ եմ բոլորիցդ :)♥
ReplyDeleteAPRES MERY JAAAAAAAAAAAAAAANNN
ReplyDeleteMer jaan uxaki hrashqeeer...xosqer chkaaan !!!
ReplyDeleteԱպրես, Մերի ջան,հիանալի է:
ReplyDeleteim taghandavor <3
ReplyDelete