Saturday, February 16, 2013

Անի Ամսեյան` Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին



<<Եթե ձեզ մոտենա ոսկեգանգուր մի փոքրիկ տղա , եթե նա զրնգուն ծիծաղ ունենա և ձեր հարցերին չպատասխանի , դուք իհարկե գլխի կնկնեք թե ով է  նա :
 Այդ ժամանակ շատ եմ խնդրում ձեզ , չմոռանաք փարատել իմ վիշտը , անմիջապես գրեք ինձ , որ նա վերադարձել է >>
 Սիրելի Անտուան Դը Սենտ Էքզյուպերի, Ձեզ գրում է Անին : Ես շա՜տշա՜տ ուրախալի լուր ունեմ : Ձեր ուղերձը կարդալուց հետո ես շատ եմ փնտրել նրան: Ազնիվ խոսք շա՜տշա՜տ : Ամեն ժպտացող փոքրիկի , պատահական անցորդի , ծառերի , ծաղիկների մեջ ամեն - ամեն ուր փնտրել եմ նրան : Ես ծաղիկներից եմ հարցրել , գուցե վարդերը տեղյակ լինեին նրանից , բայց վարդերը լուռ էինՆրանք ոչինչ չասացինԱղվեսն ու օձն էլ չկային , ու ես չգիտեի այլևս ինչպես գտնել նրանՀուսահատվել էի
 Գիտեի ինչքան եք կարոտել դուք նրան ու հավատացեք նույնչափ և եսՈւզում էի իմանալ `  ի՞նչ եղավ ծաղիկի հետ և ի՞նչ է անում գառնուկըԱրդյո՞ք նա իր մոլորակ գնաց
 ՈՒ գիտե՞քես նրան գտա : Այո՛ , գտա ՜Մենք շատ պատահական հանդիպեցինք ՝ իմ երազումԻրականում նա ապրում է ամեն մեկիս մեջ : Նա չէր փոխվել , հենց ձեր նկարագրածի պես : Ես լսեցի նրա զրնգուն ձայնը ու գիտե՞ք նա պատասխանեց հարցերիս : Մենք երկար խոսեցինքԵս ասացի որ շատերն են փնտրել նրան : Սիրելի Անտուան Դը Սենտ Էքզյուպերի ձեզ նամակիցս բացի ուղղարկում եմ հազարավոր երեխաների սերն ու ժպիտները :



- Երկիր մոլորակից ես շտապեցի իմ մոլորակԵս շատ էի կարոտել ծաղիկիսԱյնպիսի արագությամբ հասա տուն որ ինքս էլ չհասկացա , թե ինչպես եղավԵս ասացի որ շատ եմ սիրում ու միշտ կպաշտպանեմ նրան : Նա էլ ինձ էր շատ կարոտելԳիտե՞ս նա ու գառնուկը ընկերացել ենԳառնուկս ինձ շատ է օգնում , բաոբաբներն էլ այլևս չեն անհանգստացնում :
- Ինչ լա՜վ է Փոքրի Իշխան , ես շատ մտահոգված էի , հիմա այնքան ուրախ եմ որ ամեն ինչ լավ է , որ ծաղիկն ու գառնուկն հաշտ ենԲայց Փոքրի Իշխան , դու տխուր ես , ես զգում եմ դաԽնդրում եմ ասա ի՞նչ է պատահել
- Դե՜
- Ի՞նչ :
- Ես գիտեմ , որ շատ բան է փոխվելՏխրում եմԵրկիր մոլորակն արդեն համակարգիչներն են ղեկավարում : Ես գիտեմ որ երեխաներն էլ բակ չեն իջնում , չեն խաղումՆրանք այդ արկղերով են տարված :Դե ի՞նչ էր , ի՞նչ էր անունըՀա , համակարգիչ :
 Երբ դու տարվում ես արկղով դու այլևս չես կարող որևէ մեկին ընտելացնել , դա սարսափելի է , քանի որ դու ոչ էլ ծաղիկ ունենալու ժամանակ կունենաս :
 Ես առաջ ասում էի , որ մեծերը զարմանալի մարդիկ են , ու ես համոզված եմ դրանում , բայց հիմա շատ եմ վախենում , որ արդեն փոքրիկներն են ինձ զարմացնում :
- Դու երևի նեղացել ես հա՞ : Ինչու՞ Երկիր չես գալիս :
- Մի քիչ վախենում եմ : Մարդիկ այնքան են շտապում , որ երևի անգամ չեն էլ նկատի ինձՎիրավորանքից եմ վախենում :
- Չէ ինչու՞ : Ախր քեզ շատերն են փնտրումՆրանք կերջանկանային քեզ տեսնելով : Երբևէ չե՞ս եկել :
- Եկա մեկ անգամ : Ու գիտե՞ս , շատ վախեցա
 Ձեզ մոտ դրանց ավտոմեքենաներ են կոչումԱյդ հսկաները մարդ են կուլ տալիսԵս տեսա , թե ինչպես փողոցում հսկան մի բազմություն կուլ տվեց : Արագ փախա , ամբողջ Երկիրը ողողված է այդ մարդակեր մեքենաներով : Ծաղկի փոխարեն մարդիկ այդ մարդակերերին են փայփայումՈւ ծուխ էր ամբողջ ԵրկրումՄտածեցի , որ դա մեծերի ձեռքի գործը կլինի , արագ փոքրիկներ փնտրեցի , և գիտե՞ս թե ինչ եղավ :
- Ի՞նչ :
- Փոքրիկներն էլ էին մեքենքներով տարվել : Դա էլ ուրիշ տեսակ էր , ավելի փոքր ` սարսափելի սարքեր էին , նրանք իբր դրանով խոսում էինՀեռախոս էին դրել անունը
- Իսկ չխոսեցի՞ր նրանց հետ :
- Նրանք ինձ չնկատեցին , ու ես փախա
 Ես մարդ էի փնտրում , բայց մեքենաներ գտա Երկրի վրա
 
 Փախա այդ մեծ գործարանից : Գնացի ծաղիկիս մոտ ու շատ տխրեցի , նա միանգամից հասկացավ ու մխիթարեց ինձԲայց մեկ է սիրտս շատ է ցավում: Սարսափելին այն է , որ այդ արկղերը թվերով են լցված և մոլորակը ողողված էր թվերով : Ես էլի շատ բաներ տեսա , բայց ներիր պիտի գնամ : Ծաղկիս մենակ եմ թողել :
 Դու հիմա գիտես ինձ որտեղ փնթրեսԳիտես , որ ես ապրում եմ քո մեջԵս քո երազի մշտական հյուրը կլինեմՈւղղակի կանչիր ինձ

Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment: