Երեկո էր: Փոքրիկ քաղաքի փոքրիկ մարդուկներից մեկին քունը որոշեց այդ օրը չտանել: Իսկ փոքրիկ մարդուկն էլ ընկավ մտածմունքների գիրկը. նա շատ էր մտածում իր երազանքներին հասնելու մասին...
Երբ դեռ շատ փոքր ես լինում, շատ երազանքներ ես ունենում, և թվում է` ամեն ինչ հնարավոր կդառնա ընդամենը մի քանի տարի անց,երբ արդեն ավելի մեծ կլինես: Բայց մեծանալուց հետո էլ հասկանում ես, որ շատ դժվարություններ կան...
Այնուամենայնիվ, բոլորս էլ սպասում ենք մեր երազանքին, և երբ մեզ թվում է` աստղ է ընկնում, անպայման ուզում ենք հասցնել երազանք պահել...
Փոքրիկ տղան անվերջ մտածում էր իր երազանքների` բոլոր հնարավոր և անհնարին լուծումների մասին, բայց նրան լուծման ամենահնարավոր տարբերակը թվում էր այն, որի մասին շատ էր լսել. նա շատ էր լսել, թե երբ աստղ է ընկնում երկնքից, պետք է անպայման երազանք պահես, և այն կկատարվի: Նա նայեց երկնքին,բայց չտեսավ այնտեղ ոչ մի աստղ:
Նա մտածում էր, որ այդ պահին իր երազանքին կարող է հասնել միայն այն դեպքում, երբ աստղին հայտնի այն: Նա սպասում էր ու սպասում...բայց երկինքը մռայլվել էր, ոչ մի աստղ չէր երևում: Իսկ փոքրիկ տղան, առանց հասկանալու, անզորությունիցսկսեց խնդրել Աստծուն, աղոթել... Նրա աղոթքը տևեց մի քանի րոպե. նա փակել էր աչքերը և շատ մեծ հավատով աղոթում էր...
Նա գուցե չէր էլ հասկանում` ինչ է անում, բայց այդ պահին ուներ ընդամենը մի ցանկություն և հավատում էր, որ այն կկատարվի: Փոքր-ինչ անց աչքերը բացեց և տեսավ երկնքից թափվող աստղերին...Նա անթարթ հայացքով նայում էր աստղերին և հազիվ էր հասցնում ամեն աստղի ընկնելու հետ երազանք պահել...
Այդ օրը նա շատ երջանիկ էր...
Շատ ժամանակ անցավ,բայց այդպես էլ նրա երազանքները չիրականացան: Եվ տղան հիշեց աստղերի պատմությունը ու սկսեց չհավատալ դրան: Նա որոշեց իր ուժերով հասնել երազանքներին և նպատակ դրեց իր առջև, բայց այս անգամ նա արդեն Աստծուց չէր խնդրում աստղեր ու երազանքների իրականացում. նա միայն խնդրում էր Ուժ,որպեսզի հասնի իր նպատակներին...
Դրանից հետո տղան ամեն անգամ ընկնող աստղ տեսնելիս ասում էր
"Աստղերը թափվում են մեզ վրա,պատժի'ր նրանց անԽնա!".
Rate this posting: Երբ դեռ շատ փոքր ես լինում, շատ երազանքներ ես ունենում, և թվում է` ամեն ինչ հնարավոր կդառնա ընդամենը մի քանի տարի անց,երբ արդեն ավելի մեծ կլինես: Բայց մեծանալուց հետո էլ հասկանում ես, որ շատ դժվարություններ կան...
Այնուամենայնիվ, բոլորս էլ սպասում ենք մեր երազանքին, և երբ մեզ թվում է` աստղ է ընկնում, անպայման ուզում ենք հասցնել երազանք պահել...
Փոքրիկ տղան անվերջ մտածում էր իր երազանքների` բոլոր հնարավոր և անհնարին լուծումների մասին, բայց նրան լուծման ամենահնարավոր տարբերակը թվում էր այն, որի մասին շատ էր լսել. նա շատ էր լսել, թե երբ աստղ է ընկնում երկնքից, պետք է անպայման երազանք պահես, և այն կկատարվի: Նա նայեց երկնքին,բայց չտեսավ այնտեղ ոչ մի աստղ:
Նա մտածում էր, որ այդ պահին իր երազանքին կարող է հասնել միայն այն դեպքում, երբ աստղին հայտնի այն: Նա սպասում էր ու սպասում...բայց երկինքը մռայլվել էր, ոչ մի աստղ չէր երևում: Իսկ փոքրիկ տղան, առանց հասկանալու, անզորությունիցսկսեց խնդրել Աստծուն, աղոթել... Նրա աղոթքը տևեց մի քանի րոպե. նա փակել էր աչքերը և շատ մեծ հավատով աղոթում էր...
Նա գուցե չէր էլ հասկանում` ինչ է անում, բայց այդ պահին ուներ ընդամենը մի ցանկություն և հավատում էր, որ այն կկատարվի: Փոքր-ինչ անց աչքերը բացեց և տեսավ երկնքից թափվող աստղերին...Նա անթարթ հայացքով նայում էր աստղերին և հազիվ էր հասցնում ամեն աստղի ընկնելու հետ երազանք պահել...
Այդ օրը նա շատ երջանիկ էր...
Շատ ժամանակ անցավ,բայց այդպես էլ նրա երազանքները չիրականացան: Եվ տղան հիշեց աստղերի պատմությունը ու սկսեց չհավատալ դրան: Նա որոշեց իր ուժերով հասնել երազանքներին և նպատակ դրեց իր առջև, բայց այս անգամ նա արդեն Աստծուց չէր խնդրում աստղեր ու երազանքների իրականացում. նա միայն խնդրում էր Ուժ,որպեսզի հասնի իր նպատակներին...
Դրանից հետո տղան ամեն անգամ ընկնող աստղ տեսնելիս ասում էր
"Աստղերը թափվում են մեզ վրա,պատժի'ր նրանց անԽնա!".
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment