Saturday, May 18, 2013

Խնդիրներ պատանիների շուրթերով. սեմինարի մասնակցության հրավեր


Եթե 16-18 տարեկան ես, սիրում ես հետազոտել, մտահոգված համայնքիդ խնդիրներով, սոցիալական մեդիայով կամ պարզապես հետաքրքրված ես լրագրությամբ, ապա « Խնդիրներ պատանիների շուրթերով » ծրագիրը հենց քեզ համար է:
Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարության կողմից:
Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել լրագրողական առցանց կենտրոնը Արցախում և Ջավախքում, բարձրացնել պատանինրի գիտելիքների մակարդակը մեդիա լրագրության և ՏՀՏ ոլորտներում:
Ծրագրի խնդիրներն են`
•Ակտիվացնել Արցախում և Ջավախքում 16-18 տարեկան պատանիների և երիտասարդների մասնակցությունն իրենց համայնքների զարգացման գործընթացին
•Նպաստել Արցախում և Ջավախքում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը
•Ստեղծել մի կրթական միջավայր, որտեղ նոր մեդիայի տված հնարավորությունները կօգտագործվեն ի շահ պատանիների և երիտասարդների
•Բացահայտել և խրախուսել երիտասարդ լրագրողների շրջանում լավագույն նյութերը, հոդվածները, ընդլայնել առցանց կենտրոնի գործունեությունը
.Ստեղծել և զարգացնել Հայաստանի, Արցախի և Ջավախքի երիտասարդական լրագրողական առցանց կենտրոնների միջև համագործակցությունը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են հանդիպումներ` 14-15-16/06/2013 և 1 սեմինար Արցախում` Ստեփանակերտ` 26/06/2013: Սեմինարն անվճար է: Արցախի այլ քաղաքներից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է տոմս ներկայացնելու դեպքում: Մասնակիցներն ընտրվելու են մրցույթով: Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել սեմինարի մասնակցության հայտը:  Կազմակերպվելու են նաև հանդիպումներ  Ջավախքում 12-13-14/07/2013թ. և մեկ սեմինար Ախալքալաքում 27/07/2013թ.:
Հայաստանում՝  հարցերի դեպքում կարող եք գրել armolimp@mail.ru/, armolimp@gmail.com , zartonk-89@netsys.am կամ զանգահարել  (+37410) 773128, (+374 98) 488950 Սիլվա Վարդանյան` ծրագրի տնօրեն, (+374 98) 930172 Անի Մելքոնյան` ծրագրի համակարգող:
Արցախում՝  հարցերի դեպքում կարող եք գրել aydc.artsakh@gmail.com կամ զանգահարել  (+374) 97 237873,  Արցախում՝  ծրագրի համակարգող՝ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» (AYDC) ՀԿ-ն նախագահ՝ Սուսաննա Պետրոսյան (+374) 97 246673: Մասնակցության հայտերը կարող եք ձեռք բերել  AYDC- ի էջից՝ http://www.facebook.com/artsakhyouthdevelopmentcenter
Ջավախքում՝ հարցերի դեպքում կարող եք գրել   aekentron@mail.ru   կամ զանգահարել  +995-558-96-00-66 Ախալքալաքում՝  ծրագրի համակարգող՝ «Ախալքալաքի երիտասարդական. կենտրոն» -ի պատասխանատու Նաիրի Մնացակայանին: Մասնակցության հայտերը կարող եք ձեռք բերել  «Ախալքալաքի երիտասարդական. կենտրոն»-ից:
Արցախում հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 17/06/2013:
Ջավախքում հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 17/07/2013:






Հայտերը կարող եք ներբեռնել այստեղից 



Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Sunday, May 12, 2013

Մրցույթ:Համայնքի երիտասարդների ձայնը


Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնը  հայտարարում են «Համայնքի երիտասարդների ձայնը  խորագրով տեսանյութերի մրցույթ ՀՀ տաս մարզերի դպրոցների համար:Ծրագիրը ֆինանսավորել է` Canada Fund for Local Initiatives-ը:


Մասնակցելու համար պետք է նկարահանել 5-7 րոպե տևողությամբ տեսանյութ, որում կներկայացվեն քաղաքի, գյուղի կամ համայնքի խնդիրները և կառաջարկվեն լուծումներ դրա համար: Տեսանյութը կարող է նկարահանված լինել ցանկացած տիպի տեսախցիկով  կամ անգամ հեռախոսով՝ կարևորը մտահղացումն է ու արծարծվող թեման: Իսկ վեր հանված խնդիրը կարող է լինել  ցանկացած բնույթի` ճանապարհների անսարքություն, աղբահանություն կամ համայնքի  անապահով ընտանիքների  խնդիրներ:

Մասնակցել կարող են ՀՀ բոլոր մարզերի, 14-18 տարեկան աշակերտների խմբեր: (Խմբում կարող են ընդգրկված լինել նաև մարզերում ապրող մինչև 18 տարեկան ուսանողներ:) Անդամները պետք է լինեն թվով 4-5-ը:
Երևանի դպրոցների աշակերտները չեն կարող մասնակցել, քանի որ մրցույթը նախատեսված է մարզերի խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ճանապարհները գտնելու համար:

Մրցույթի արդյունքում ընտրվելու է 5 տեսահոլովակ՝ տարբեր մարզերից, և այդ 5 խմբերը արժանանալու են Samsung ֆիրմայի Netbook-երի:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Sunday, April 14, 2013

Սովորում ենք՝ քննարկելով #2

Մետ մեկ ամիս առաջ մեկնարկեց Երիտասարդ Լրագրողների Առցանց Ակումբի նոր ծրագիրը՝ «Սովորում ենք՝ քննարկելով»: Առաջին գրառման մեջ անդրադարձանք այն բանին, թե ինչ կարևոր կետերի ու թեկուզև մանրուքների պիտի լրագրողները ուշադրություն դարձնեն հաշմանդամների մասին գրելիս: Մեկնաբանություններում մտքերի «առևտուր» արեցինք ու ամփոփեցինք մեր իմացածն ու չիմացածը:

Այժմ սկսում ենք մեր երկրորդ քննարկումը՝ այս անգամ ուղղելով այն դեպի մեկ այլ հարթակ: Քննարկման թեմային կարող եք ծանոթանալ մի փոքր ուշ, իսկ մինչև այդ հիշեցնենք՝
«Սովորում ենք՝ քննարկելով» նախագծի ընթացքում մենք պարբերաբար կհրապարակենք լրագրողական էթիկայի խախտումներով հոդվածների, պատմությունների, ռադիոնյութերի կամ հեռուստառեպորտաժների օրինակներ, իսկ դուք կփորձեք նկատել էթիկայի խախտումներն ու հայտնել այդ մասին մեկնաբանություններում(մենք նույնպես կմասնակցենք քննարկմանը): Իսկ շատերի կողմից սիրված «կարծիքների բախում»-ից խուսափելու համար առաջարկում ենք հետևել ներքոհիշյալ կանոնիկներին՝
  • խուսափեք որևէ մեկին, այդ թվում՝ մեկդ մյուսին կամ հոդվածի հեղինակին վիրավորական խոսքեր ասելուց. հիշեք՝ մեր նպատակը սովորելն է :)
  • աշխատեք գրել հայատառ, որպեսզի ձեր կարծիքը ավելի լուրջ և ծանրակշիռ դեր ունենա
  • մի փորձեք երևալ ավելի խելացի, քան՝ կաք, և խոսել այն բաներից, որոնցից գաղափար չունեք
  • և մի գրեք Anonimous-ի ներքո, որպեսզի հասկանանք, որ մարդ եք :)

Վերհիշեցինք կանոնները, իսկ հիմա՝ սկսենք: Հիշեք՝ ինչքան շատ քննարկում, այնքան շատ գիտելիք լրագրության ոլորտում:
Պատմում է լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

«2011 թվականին Հայաստանի լրատվամիջոցներում ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը մանկապղծության մեջ մեղադրվող, Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի սեփականատեր, մեծահարուստ Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունն էր:
Երբ դատաքննությունը նոր-նոր սկսվում էր, դատարանը որոշեց նիստերն անցկացնել դռնփակ: Դատարանի նման որոշումը սկզբնական շրջանում որոշ դժգոհություններ առաջացրեց լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչների շրջանում: Դժգոհողները կարծում էին, որ գործն այնպիսի հասարակական հնչեղություն ունի, որ չի կարելի այն դռնփակ անցկացնել, և որ հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է կատարվել իրականում:

Համարյա նույն ժամանակաշրջանում Երևանում մի այլ դատավարություն էլ էր ընթանում, այս անգամ կապված թրաֆիքինգի մեղադրանքի հետ. մեղադրյալ կինը սեռական շահագործման էր ենթարկել անչափահասի՝ ստիպելով վերջինիս զբաղվելու մարմնավաճառությամբ: Ընդ որում, այս դատավարությունը, որ նույնպես արտառոց էր, այնքան հասարակական ուշադրության չարժանացավ, որքան հիշատակված առաջինը: Քիչ լրատվամիջոցներ էին այն լուսաբանում և լուսաբանում էին ոչ պարբերաբար:
Սակայն այս դատավարության լուսաբանումներից մեկում, այն էլ հեռուստատեսությամբ , հնչեց թրաֆիքինգի զոհ այդ անչափահաս աղջկա անունը, ազգանունը, բնակության հասցեն: Մի խոսքով տվյալներ, որոնցով հանգիստ կարելի էր նույնականացնել զոհին: Տուժածի փաստաբանը բողոքեց հեռուստաընկերության ղեկավարությանը: Սակայն, դա այլևս ոչինչ չէր կարող փոխել»:

Ծանոթացա՞ք պատմությանը, նկատեցի՞ք, որ համեմատված էին երկու նմանատիպ իրավիճակներ թրաֆիքինգի հետ կապված, տեսա՞ք խախտումներ, ունե՞ք կարծիք...Ուրեմն սկսենք քննարկումը: Որպեսզի թեմայից չշեղվեք, մենք ձեզ կօգնենք՝ տալով մի քանի հարց, որոնց միջոցով ավելի կանոնակարգված կարծիք կհայտնեք:
Փորձեք ձեր մեկնաբանությունում ներառել այս հարցերի պատասխանները՝
   1. Առաջին դեպքում դատարանն ինչքանո՞վ ճիշտ վարվեց՝ անցկացնելով դռնփակ դատավարություն ու լրատվամիջոցներին ու հասարակությանը անտեղյակ թողնելով իրադարձությանը: Ի՞նչ նպատակ ուներ դա:
   2. Երկրորդ դեպքում հեռուստաընկերության հնչեցրած տեղեկություններն ինչքանո՞վ էին արդարացված:
   3. Որպես լրագրող ի՞նչ կանեիր դու վերոհիշյալ երկու իրավիճակներում:

©  Մեսրոպ Հարությունյանի հոդվածը վերցված է «Ինտերնյուս» ՀԿ-ի «Լրագրողական էթիկա» գրքից:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Tuesday, April 9, 2013

Կարդացի և... հաղթեցի

«Կարդացի և...» ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:
Ապրիլի 7-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը և «Զարթոնք 89» ՀԿ-ն ներկայացրին հաղթողներին: Սակայն մինչև բուն մրցանակաբաշխությունը, շորթ լիսթում ընդգրկված մասնակիցները ներկայացան, ինչպես նաև տեղում կազմակերպվեց փոքրիկ  խաղ-մրցույթ, որի հաղթողը ՝ Անի Ամսեյանը, արժանացավ անակնկալ մրցանակի:
Հատուկ մրցանակի արժանացավ մրցույթի ամենաշատ դիտված նյութը՝  Մերի Փիրուզյանի «Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել » ստեղծագործությունը, որն ուներ 1566 դիտում:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արմինե Գրիգորյանի «Թիմ Թալեր կամ Վաճառված Ծիծաղ» շարադրությունը, իսկ երկրորդ տեղում էր Սոնա Արսենյանը՝ իր «Կարդացի և... կարդում եմ » ստեղծագործությամբ:
Գլխավոր մրցանակին՝ էլեկտրոնային գրքին արժանացավ Թաթուլ Ղազարյանի «Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին» ստեղծագործությունը:
Հաղթողը նշեց, որ շատ ուրախ է իր հաղթանակի համար  և որպես շարադրության լրացում ներկաներին  ցույց տվեց  իր ձեռքի աշխատանքները, որոնք  պատրաստել էր գիրքը կարդալուց անմիջապես հետո` տպավորության տակ:
Բոլոր մասնակիցները արժանացան անակնկալ նվերների, որոնք տրամադրել էին  «Զարթոնք 89» ՀԿ-ն և  «Նոյյան Տապան»  լրատվական կենտրոնը:
Ստորև ներկայացնում ենք նկարներ միջոցառումից:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Wednesday, March 20, 2013

«Կարդացի և…»-ն ավարտվում է



Հարգելի  «Կարդացի և…» մրցույթի մասնակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ  Զարթոնք-89 հասարակական կազմակերպության և Երիտասարդ լրագրողների առցանց ակումբի կողմից ընտրվել են մրցույթի լավագույն 20 աշխատանքները: Ստորև ներկայացնում ենք պատահական հերթականությամբ.
  1. Արմինե Գրիգորյան: Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ
  2. Սոնա Արսենյան: Կարդացի և… կարդում եմ
  3. Վահե Ասիրյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  4. Նաիրի Հարությունյան: Ո՞ր գրքում կուզենայի ապրել
  5. Աստղիկ Առաքելյան: Ո՞ր գրքում կցանկանայի ապրել
  6. Մարիամ Զաքարյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
  7. Դավիթ Խաչատրյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  8. Զառա Թորգոմյան: Գիրք, որը սովորեցրեց ապրել
  9. Անի Ամսեյան:  Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
  10. Թաթուլ Ղազարյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
  11. Եվա Պողոսյան:  Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  12. Հրաչյա Թարփոշյան:  Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  13. Լիլիթ Գևորգյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  14. Մերի Փիրուզյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  15. Րաֆֆի Մուշեղյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  16. Տիգրան Պետրոսյան:  Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  17. Արման Ավետիսյան: Գիրքը, որ սովորեցրեց ինձ ապրել
  18. Մելանյա Պողոսյան:  Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  19. Ավետիս Հարությունյան:  Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
  20. Լուսինե Քեշիշյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը տեղեկացնում է, որ այս աշխատանքները ընտրվել են իրենց օրիգինալության, անկեղծության ու զգացմունքայնության, գրելաոճի, խնդիրը վեր հանելու կարողության, գեղարվեստական լուծումների ու իհարկե` գրագիտության համար: Ընտրությունը կատարվել է առցանց ակումբի աշխատակիցների ու  պրոֆեսսիոնալ ժյուրիի կողմից: Հիշեցնենք, որ այս 20 աշխատանքներից ընտրվել են նաև մրցույթի հաղթողներն ու այդ աշխատանքներին գումարվել է ամենաշատ դիտված աշխատանքը: Իսկ թե ովքեր են հաղթողները պարզ կլինի սույն թվականի ապրիլի 7-ին: Այս քսան մասնակիցներին ու նաև մրցույթով հետաքրքրվողներին ու ներկայանալ ցանկացողներին սիրով կսպասենք Նոյյան Տապան լրատվական կենտրոնում(հասցե` Իսահակյան 28),  13:00-ին: Հարցերի դեպքում  գրեք armolimp@gmail.com  էլ. հասցեին, սիրով կպատասխանենք:
Հարգանքներով` Երիտասարդ լրագրողների առցանց ակումբ:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

Sunday, March 17, 2013

Սովորում ենք՝ քննարկելով #1

Երիտասարդ Լրագրողների Առցանց Ակումբը սկսում է առցանց մինինախագիծ՝ «Սովորում ենք՝ քննարկելով»: Նախագիծը կոչված է առցանց քննարկումների միջոցով ծանոթացնել ձեզ լրագրողական էթիկայի առանցքային կանոններին:
«Սովորում ենք՝ քննարկելով» նախագծի ընթացքում մենք պարբերաբար կհրապարակենք լրագրողական էթիկայի խախտումներով հոդվածների, ռադիոնյութերի կամ հեռուստառեպորտաժների օրինակներ, իսկ դուք կփորձեք նկատել էթիկայի խախտումներն ու հայտնել այդ մասին մեկնաբանություններում(մենք նույնպես կմասնակցենք քննարկմանը): Իսկ շատերի կողմից սիրված «կարծիքների բախում»-ից խուսափելու համար առաջարկում ենք հետևել ներքոհիշյալ կանոնիկներին՝
  • խուսափեք որևէ մեկին, այդ թվում՝ մեկդ մյուսին կամ հոդվածի հեղինակին վիրավորական խոսքեր ասելուց. հիշեք՝ մեր նպատակը սովորելն է :)
  • աշխատեք գրել հայատառ, որպեսզի ձեր կարծիքը ավելի լուրջ և ծանրակշիռ դեր ունենա
  • մի փորձեք երևալ ավելի խելացի, քան՝ կաք, և խոսել այն բաներից, որոնցից գաղափար չունեք
  • և մի գրեք Anonimous-ի ներքո, որպեսզի հասկանանք, որ մարդ եք :)

Այսքանը: Նյութը մեզանից, սովորելը՝ ձեզանից... :) Դե, ձե´զ տեսնենք: Ակտիվ եղեք քննարկումներում...

«Ոչ ոտք ունի, ոչ ձեռք»

Զարմանալի կամքի ուժով օժտված այս երիտասարդը ժամանակ առ ժամանակ հանդիպումների է ունենում փոքրերի, դեռահասների և մեծահասակների հետ՝ պատմելով իր կյանքի պատմությունը, իր ունեցած դժվարությունները և այն սկզբունքները, որոնք ստիպում են նրան շարժվել առաջ և փորձել ապրել այնպես, ինչպես ապրում են մնացած մարդիկ: Մանուկ հասակում նրան դժվար է եղել մտածել այն մասին, որ նա նման չէ մնացած բոլոր մարդկանց, որ նա երբեք չի ամուսնանա, չի ունենա երեխաներ, բայց մեծանալով նա փոխել է մտածելակերպը:

Այժմ նա փաստում է, որ սխալ է մտածել, որ դու լիարժեք չես, լավը չես: Իր արտաքին արատների համեմատ այդ երիտասարդը շատ հաճախ է ծիծաղում, զարմանալի կենսուրախ է և բազմաթիվ մարդկանց հարցերին, թե ինչպես կարող է ուրախանալ և ժպտալ, տղան պատասխանում է, որ իհարկե իր համար էլ է երբեմն դժվար, բայց ամեն դեպքում պետք չէ հուսահատվել: Կան շատ երիտասարդներ, ովքեր չունեն նման թերություններ, լիարժեք են, ունեն ձեռքեր և ոտքեր, սակայն բողոքում են իրենց արտաքինից: Այս երիտասարդը խորհուրդ է տալիս գոհ լինել կյանքից և սիրել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս և ամենակարևորը լինել համբերատար և շնորհակալ, սա նրա սկզբունքներից թերևս ամենագլխավորն է:


© Օրինակը վերցված է «Ինտերնյուս» ՀԿ-ի «Լրագրողական էթիկա» գրքից:

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}