Sunday, February 17, 2013

Աստղիկ Առաքելյան: Ո՞ր գրքում կցանկանայի ապրել


Սիրու՞մ եմ մարդկանց:Իսկ ինչ հարց է այս:Սիրե՞լ,չսիրե՞լ,իսկ գուցե ատե՞լ:Գուցե մտածել` նրանք անարժան են…
Եթե ինձ հարցնեք,թե ով է մարդը,ես միայն կասեմ,որ ընդհամենը մեկն է նրանցից,որ գերին են այս նյութական աշխարհի:Կեղծավոր,անզգամ,անսուրբ ու տհաճ, ընդհամենը դարձած այն աղբի գերին,որը կոչվում է նյութական աշխարհ:
Գուցե երբ փորփրես մտքիդ անկյուններն ու օգտագործես քեզ տրված ուղեղն այս կեղծ աշխարհում,գուցե հասկանաս` դրանից այն կողմ այլ աշխարհ էլ կա,որը չես տեսնում, և որի մասին ընդհամենը լսել կամ գուցե կարդացել ես:Իսկ ես գիտեմ դա,ես արդեն վաղուց շատ լավ ծանոթ եմ այդ խորհրդավոր աշխարհին:Գուցե ես արդեն առանց հասկանալու հենց այդ աշխարհում է,որ բնակվում եմ:Իմ մտքերում, երևակայության մեջ,որտեղ միայն ես  ու ես եմ ապրում,որտեղ ուրիշներն երբեք չեն եղել,որտեղ ես ինքս եմ ինձ համար սարքել և' մարդկային կյանք,և' արդարությում,և' թե անզորին տրվող զորություն…
Ով մարդ արարած,ինչ անզոր ես դու,հենց քո սեփական ցանկության համար կլքես թե' կյանք,թե' հավերժական քեզ սիրով սպասող ու ատող մարդուն:Ու գուցե նեղվես,երբ քեզ մեկն ասի,թե դու անբախտ ես:Իսկ,ի՞նչ է,դու դեռ ավելիի՞ն ես սպասում…
Բայց անբա՞խտ է մարդն,անբա՞խտ է իրոք:Չէ որ հենց ինքն է ստեղծում իր իսկ կյանքն ու փոխում ճակատագիրը,հենց ինքն իր կյանքը դարձնում ահավոր դաժան, դաժան մի խաղ,որի կանոններն հենց ինքն է վճռում և հենց ինքն էլ խախտում, դարձնում այն կեղծ ու ահավոր չար խաղ…

Հենց Իսահակյանն էր խոսում այս մասին,տանջվում,բողոքում և ինչ-որ տեղ էլ մեղադրում մարդուն:Իսկ ես սիրում եմ նրա այս գործը` «Աբու-Լալա Մահարին», որտեղ մեր մտքերն ու գաղափարները կարծես համընկնում են,որտեղ կարող եմ նրա հետ խոսել,քննարկել,զրուցել անվերջ մարդու տեսակից նրա խաղից:
Այո',խոսում եմ,և դա ստացվում է ինձ մոտ:Մտքով գնում եմ դեպի նրա աշխարհ ու համեմատում այն իմ աշխարհի հետ` փորձելով գտնել տարբերություններ:Մենք համարյա նույն աշխարհում ենք ապրում:Մարդիկ չեն փոխվել,նույն կեղծավորն են,նույն անարդարն ու անզորը խեղճ:Բայց միայն հիմա ունեն շատ զենքեր,ավելի հզոր,ավելի ահեղ,որ հոշոտեն ու չմտածեն` ու՞մ են հոշոտում,ու՞մ են խոշտանգում,ու՞մ են ցավեցնում իրենց խոսքերով ու արարքներով,որ չհասկանան` ու՞ր են գնալու և, ի վերջո, որն են ընտրելու…Բոլորը կհեռանան,կմնան մենակ ու կհասկանան,թե ինչ են կորցրել,բայց լավն էլ դա է,որ մի օր հասկանան,քանի որ սկասել եմ արդեն մտածել,թե մարդն այնքան է սառնասիրտ դարձել,որ չի հասկանա,երբե'ք,երբեք էլ նա չի հասկանա իր արած սխալն ու իր պատճառած խոր ցավն անմարդկային…Իսկ ես հոգնել եմ,հոգնել եմ արդեն բոլոր խաղերից ու դիմակներից,և այս անմենից հետո ընդհամենը կարող եմ մի բան ասել. ես շպրտում եմ ձեզ իմ դերն ու հեռանում եմ այս խաղից,ինչպես Աբու-Լալան Իսահակյանի մոտ….:(((((
Բայց այսքանից հետո էլ  ես դեռ ապրում եմ հենց նույն աշխարհում,որն Իսահակյանն էր նկարագրում,որովհետև այդպես եմ ուզում…)


Աստղիկ Առաքելյան


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

3 comments:

  1. էս մեկը ավելի շատ սիրեցի ^_^

    ReplyDelete
  2. Երրորդը գուցե ավելի շատ սիրես...:) ;) :*

    ReplyDelete
  3. էս ինչ ա եռահոտրյակ? :) սպասի 3-րդ կարդամ :)

    ReplyDelete