Կարծում եմ ոչ մեկին հնարավոր չէ իրականում սովորեցնել
ապրել: Կյանքը ճանապարհ է, որն ամեն ոք ինքը պետք է անցնի: Վարջ ի վերջո ամեն մեկն
ինքը պետք է իր միակ կյանքը ապրի: Կարծում
եմ ուրիշների աչքում <<սխալ>> ապրելն էլ մարդու իրավունքն է: Այլ հարց
է, թե ինչ սկզբունքների կրողն ես, ինչ արգելքներ և սահմանափակումներ ես դրել քո առջև, որը մանկուց քո մեջ դաստիարակել
են ծնողներդ կամ ուսուցիչները: Կամ էլ ինքդ ինչն ես սկսել արժևորել:
Հիմա հաճախ եմ լսում իմ հասակակիցների
ինքնասպանության մասին լուրեր: Շատ մեծ ցավ եմ ապրում դրա համար ու միշտ մտածում
եմ, որ երանի պատահաբար այդ օրը հանդիպեի ու զրուցեի այդ աղջկա կամ տղայի հետ:
Գուցե իմ մտքերն օգնեին նրանց: Չկարծեք հիմա խոսում է մեկը, որ կամ ոչ մի բանի կարիք չունի, կամ մտահոգություն: Միայն
անցյալ տարի ծնողներս կարողացան համակարգիչ գնել, ապրում եմ գյուղում, մի շատ հին
տան մեջ: Բայց շատ երջանիկ եմ, և իմ կողքին ինձ սիրող մարդիկ կան, որ իսկապես
ընկերներ են: Այդ ես խորապես հասկացա <<Պարֆյումեր>>-ը կարդալուց
հետո:
Մինչ այս գիրքը կարդալկը շատ վիճելի հարցերում ես անդրդվելի էի իմ տեսակետի մեջ, որոշ հարցերում տարակուսում էի, անլուծելի էի համարում շատ խնդիրներ, և ինձ չէին համոզում մեծերի պնդումները: Չգիտեմ ինչքանով կամ ինչպես, բայց այս գրքից հետո ես իրոք փոխվեցի և այլ աչքերով եմ նայում աշխարհին: Այնքան պատասխաններ ստացա, որ սկզբում թվում էր հենց այդ գիրքը դրանք ընդունակ չէ տալու: Աշխարհն այնքան լի է չարությամբ, նախանձով, ագահությամբ, անարդարությամբ, որ ես և իմ հասակակիցներից շատերը հաճախ կաղապարվում ենք անտարբերության մեջ, գուցե և վախկոտությունից, և դրանով կարծես թե զերծ ենք մնում իրականությունից: Ես լավ հասկանում եմ, որ դա ինքնախաբեություն է, քանի որ այնուամենայնիվ, միտքս տենդագին ելք է փնտրում, բայց ավելի հաճախ էլ փակուղի Է մտնում:
Ընկերներ
ունեմ, որոնք օրերով են <<մնում>> համացանցում, որը փոխարինում է և՛
ընկերական շփմանը, և՛ սպորտին, և՛ նույնիսկ սիրած աղջկան: Փոխարինում է
ճանապարհորդելուն, թանկարժեք հագուստին, կահույքի խանութներ այցելելուն, թանկարժեք մեքենաներ
մոտիկից տեսնելուն: Համացանցը բավարարում
է մեր շատ թաքուն ցանկությունները, իսկ կյանքում մենք կաշկանդված ենք և վախենում
ենք գնալ երազանքների հետևից: Ճիշտն ասած,
Պատրիկ Զյուսքինդի <<Պարֆյումեր>> գիրքն էլ եմ համակարգչով կարդացել:
Խնդրել էին գտնել: Ճիշտ են ասում, որ արգելված պտուղը քաղցր է, կամ իմ
ինքնասիրությանը կպան, երբ ասացին, որ իմ խելքի բանը չէ: Խոստովանում եմ, ուրիշ,
գուցե սուր զգացողություններ էի փնտրում, բայց չէի սպասում, որ իմ ներսում իսկական
հեղաշրջում կկատարվի: Երբ մեզ ասում են <<գեղեցիկը կփրկի աշխարհը>>,
երկար ճանապարհ են ցույց տալիս: Բարությունն ու սերը կփրկեն աշխարհը: Հիմա ես դա
որպես համոզմունք եմ ասում:
Մեկ շնչով կարդացի: Երևի ավելի հեշտ ընկալեցի, որովհետև այն
շատ մոտ էր ֆիլմի սցենարի, հեղինակն էլ էր նախատեսել, որ գիրքը ֆիլմ դառնա:
Կարդացի և հասկացա, թե որքան հարուստ եմ, թե ինչքան բան ունեմ, որից ուրիշները
զրկված են: Ավարտելուց հետո, երբ առաջին անգամ փողոց դուրս եկա, թեթևություն էի
զգում: Աշխարհի գույները պայծառացել էին: Շատ բաներ այլևս ինձ չէին ճնշում, չէի
նեղվում, որ ես կանգառում երկար ավտոբուսի եմ սպասում, և շատ ու շատ կենցաղային,
իրեղեն երևույթներ փոքրացան և փոշիացան ինձ համար: Կարծես մի գաղտնիք գիտեի, որ
շատերին պիտի երջանկացներ, ու հպարտ էի դրանով: Կամ էլ երկար ժամանակ կորցրել էի
իմ սիրելի մարդկանց ու հիմա գտել էի: Խոստովանում եմ, որ շատ երեխաների պես ես էլ
եմ դժգոհել ծնողներիցս, որ ամեն ինչ չեն անում ինձ համար: Հետաքրքիր զգացողություն
ապրեցի: Մտածում էի ինչպես փոխհատուցեմ, ասենք մորս՝ իր համբերատարության ու սիրո
համար, քրոջս, որ անվերապահորեն սիրում է ինձ: Երևի ծիծաղելի է (հաշվի առնելով
գրքի ժանրը), բայց հայրենասիրությամբ լցվեցի:
Հայկական մի
հին դարձվածք հիշեցի, երբ մեկին ասում են. <<Մարդահոտ չի գալիս
վրայից>>: Ուրեմն այդ մարդու մեջ բարության նշույլ չկա, կամ նա չգիտի դա ինչ
է, քանի որ զրկված է սիրուց: Հասկացա Աստվածաշնչյան պատվիրանի իմաստը, որ չարին
բարությամբ պիտի պատասխանել, որովհետև դրանից բարությունը ավելանում է աշխարհում:
ինձ համար միշտ դժվար էր հասկանալ ինձ չարիք պատճառողին բարությամբ պատասխանելը:
Այնքան հեշտ հասկացա այնքան պարզ էր այդ ամենը հիմա: Կարդալիս, սկզբում սարսուռ էր
անցնում մարմնովս, այն զգացողությունն էր, որ իրոք թիկունքիդ նկուղի բացված դռան
գաղջն է շնչում, ու մի մութ և սառը անհայտության առաջ դու անպաշտպան կանգնած ես:
Այնքան հզոր էր Գրենույի իր առջև դրված նպատակը, որ այն խամրեցնում էր նույնիսկ
նրա սեփական չարագործություններն ու սպանությունները: Զարմանալիորեն չես մտածում
կամ վախենում աղջիկների՝ նրա զոհերի ճակատագրով: Միայն սարսափով հետևում ես, թե
արդյոք էլ ինչի է նա ընդունակ միամիտ և դյուրահավատ մարդկանց մեջ, որպես օվկիանոսի
մեջ թափառող մի շնաձուկ: Հասկացա, որ նա, համարյա, անխոցելի էր, որովհետև ատում էր
մարդկանց, բայց և ողորմելի էր, քանի որ ներքին մի բաց, մի անդունդ էր ձգտում
լցնել՝ մանկուց չստացած սիրո պակասը: Կարդալիս զզվելի էր: Ինձ թվում էր մի
մղձավանջային երազ եմ տեսնում, որ անընդհատ մի սողունի հետ եմ շփվում: Զարմանալին
այն էր, որ ավարտելուց հետո, օրեր անց, ավելի ուշ ամեն առիթով հազարավոր
զուգահեռներ եմ անցկացնում իրական կյանքի հետ: Վերջում ես հասկացա՝ անկախ այն բանից, որ գրքի հերոսը վախեցնում և
վանում է կարդացողին իր գարշելի միջավայրից, նրան փախչելու միայն մի տեղ է
թողնում՝ այն տեղը ուր նա երջանիկ է եղել ու գուցե չի գնահատել: Եվ բնազդաբար էլ
դու քո տեղը գտնում ես քեզ ջերմություն տվող մարդկանց կողքին: Հանկարծ հասկացա իմ կողքի մարդկանց սիրո և
հոգատարության արժեքը: Հասկացա, որ մենք
ենք մեղավոր և մենք ենք ծնունդ տալիս չարիքի, հանցագործության: Եթե մեր շրջապատում
մի վատ բան կա, ուրեմն դա մեր անտարբերության, մեր բացթողումների պատասխանն է:
Հ.Գ.Մարդը միշտ էլ որևէ տաղանդով է լույս աշխարհ գալիս: Եվ նրան
ընդամենը օգնել է պետք, որ իր ուժերը լավին ծառայեցնի: Իմ գրքի հերոսը բույրերով
էր աշխարհը ընկալում, ու թվում էր, թե հրաշք պիտի տեղի ունենա: Բայց, քանի որ նա
զուրկ էր մարդկային, մայրական ջերմությունից և ուշադրությունից, դարձավ հրեշ:
Հիմա ես
ներսումս մի գանձ ունեմ և այդ թանկագին բեռով եմ շրջում և ապրում: Սիրո և
բարության սերմ եմ սրտիս մեջ պահում, քանի որ հասկացա՝ յուրաքանչյուր մարդ
պատասխանատու է դիմացինի համար: Այդ միտքը հիմա ինձ դարձնում է ուժեղ և
համբերատար:
Արմավիրի մարզ, գ. Ծիածան
12-րդ դասարան.
Րաֆֆի Մուշեղյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting: {[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
perfect)))..shat durs ekav...
ReplyDeleteRaf cncvac em apres
ReplyDeleteINDZ HETAQRQREC NYUT@ EV HATKAPES GIRQ@ EV MEC CANKUTYUN UNEM AYN KARDALU..BAYC VOR ANKEXC LINEM CHEM KAROXANUM GTNEL VORPISI KARDAM..KASEQ HAMACANCUM AYN VORTEX KAROX EM GTNEL ??
ReplyDeletehttp://royallib.ru/read/zyuskind_patrik/parfyumer_istoriya_odnogo_ubiytsi.html#0 es kayqov karox es kardal.
Deletemersi
ReplyDeletekarciqneri hamar
ReplyDeleteMERSI OGNELU HAMAR..MEC SIROV KKARDAM..
ReplyDeleteapres)))))))
ReplyDeletees nkar@ es kinoica ''Perfume - The Story of a Murderer''
ReplyDeleteha
ReplyDelete