Լինում են օրեր, ժամեր և նույնիսկ վայրկյաններ, որոնք պարզապես գամվուն են հիշողությանդ մեջ և դատապարտվում են չխունանալու:
Մինչ այժմ այնքա~ն պարզ ու լուսավոր եմ հիշում այդ օրը: Դեկտեմբերի յոթն էր` իմ ծննդյան տարեդարձը: Դրսում ձմեռ էր` իսկական խստաշունչ ձմեռ. սառը քամին անխնա փչում էր, սուրում` չգիտես` ուր, բարակ ձյուն էր մաղում, փաթիլներն, արծաթե թիթեռնիկների պես, պար էին բռնել օդում և կարծես չէին ուզում հասնել գետնին:
Հանկարծ մեր տան դուռը թակեցին. <<Երևի նոր հյուրեր ունեմ>>, - մտածեցի ես: Շտապեցի դուռն առաջինը բանալ: Բաց արեցի. իմ առջև հայտնվեց պապիկս` բարի աչքերով և մեղմ ժպիտը դեմքին, ձեռքին` թերթի մեջ փաթաթած ինչ-որ բան: Ներս եկավ, նվերը հանձնեց ինձ` ասելով.
- Ծնունդդ շնորհավո’ր, թոռնի’կս:
Արագ վազեցի սենյակս և սկսեցի բացել
նվերս: <<Երևի շոկոլադ է>>, - մտածեցի ես: Բացեցի… Ես ճանաչեցի այդ
նկարը, ճանաչեցի այդ փոքրիկ տղային, նրա ոսկեդեղձան մազերը, կապույտ թիկնոցը և
ձեռքի թուրը: Այո’, այդ նա’ էր` Փոքրիկ իշխանը: Միշտ դեմքի նույն արտահայտությամբ,
միշտ թեթև ժպիտով ու հարցական հայացքով: Մինչ այժմ այնքա~ն պարզ ու լուսավոր եմ հիշում այդ օրը: Դեկտեմբերի յոթն էր` իմ ծննդյան տարեդարձը: Դրսում ձմեռ էր` իսկական խստաշունչ ձմեռ. սառը քամին անխնա փչում էր, սուրում` չգիտես` ուր, բարակ ձյուն էր մաղում, փաթիլներն, արծաթե թիթեռնիկների պես, պար էին բռնել օդում և կարծես չէին ուզում հասնել գետնին:
Հանկարծ մեր տան դուռը թակեցին. <<Երևի նոր հյուրեր ունեմ>>, - մտածեցի ես: Շտապեցի դուռն առաջինը բանալ: Բաց արեցի. իմ առջև հայտնվեց պապիկս` բարի աչքերով և մեղմ ժպիտը դեմքին, ձեռքին` թերթի մեջ փաթաթած ինչ-որ բան: Ներս եկավ, նվերը հանձնեց ինձ` ասելով.
- Ծնունդդ շնորհավո’ր, թոռնի’կս:
Անհնար է նկարագրել իմ ուրախությունը: Բացեցի ու սկսեցի թերթել գրքի էջերը` այնքա~ն նուրբ ու մեղմիկ` ուշադիր զննելով յուրաքանչյուր նկարը: Նկարներից բացի, ուշադիր զննում էի սպիտակ էջերի վրա մի գծով շարված սևազգեստ զինվորներին:
Այնքա~ն կցանկանայի կարդալ իմանալ, հասկանալ, թե այդ զինվորներից յուրաքանչյուրն ինչ տառ է և ինչպես է արտասանվում: Գնացի հյուրասենյակ և խնդրեցի պապիկիս գալ իմ սենյակ:
- Կարդա’ <<Փոքրիկ իշխանը>>, պապի’կ, - խնդրեցի նրան:
- Բայց ես արդեն տասն անգամ կարդացել եմ քեզ այս գիրքը: Ա’յ, երբ գնաս դպրոց, սովորես տառերը, դու ինքդ կկարդաս:
- Չէ’, հիմա’ կարդա, պապի’կ, - համառեցի ես:
Եվ պապիկս սկսեց կարդալ, իսկ ես լարեցի ուշադրությունս և ամբողջությամբ լսողություն դարձած` սկսեցի լսել:
Այնքա~ն էի տարվել հեքիաթով…
Փակում էի աչքերս և իմ առջև պատկերվում էին մոլորակները` թագավորի մոլորակը, փառասերի մոլորակը, գործարար մարդու մոլորակը և ամենափոքրը` լապտերի և լապտերավառի մոլորակը: Ինձ պատկերացնում էի Փոքրիկ իշխանի հետ այդ մոլորակնեւրում զբոսնելիս: Հետո պապիկիս խնդրեցի, որ ինձ համար մի գառնուկ նկարի:
Չեմ հիշում, թե պապիկիս էլ ինչ եմ խնդրել, բայց, երբ արթնացա` առավոտ էր, ես իմ անկողնում էի, կողքիս` <<Փոքրիկ իշխանը>>: Ես գիրքն ամուր սեղմեցի կրծքիս, և այն պահեցի իմ դարակում` խո~րը-խո~րը: Այդ օրվանից ես այլևս չեմ բացել այդ գիրքը, մատով անգամ չեմ դիպել նրա բարակ էջերին: Ես որոշել էի` գիրքը վերստին կկարդամ միայն այն ժամանակ, երբ սովորեմ տառերը և կարողանամ ինքնուրույն կարդալ:
Անցան տարիներ… Մեծացա ես… Եվ ահա տասը տարի անվ ես կրկին բացում եմ դարակս. վերցնում եմ ինձ համար երբևէ ամենաթանկ գիրքը: Կարդում եմ` Անտուան դը Սենտ Էքզյուպերի <<Փոքրիկ իշխանը>>: Թերթում եմ առաջին էջը, հաջորդ էջի վերևի ձախ անկյունում մակագրած է. <<Լավագույն մաղթանքներով իմ սիրելի թոռնիկին` ծննդյան 6–ամյակի կապակցությամբ>>:
Եվ տասը տարի անց ես դարձյալ թերթում եմ քո էջերը, գի'րք, բայց արդեն խունացած էջերը: Որքա~ն եմ սիրում քո էջերի մեղմ շրշյունը, տամուկ քո բույրը. այնքա~ն հարազատ ես դու ինձ: Դու հավերծ կմնաս իմ մանկության ամենավառ ու լուսաշող հեքիաթը, իմ ընկեր, անբաժան ուղեկից, իմ Փոքրիկ իշխան: Երկնքում փայլող քո լուսավոր աստղը դարձել է իմ լուսատուն կյանքի բավիղներում: Ոչ ոք չի կարողանում քեզ նման փարատել իմ հոգու թախիծը, ժպիտ կորզել արտասվող դեմքիցս: Դու կայիր, երբ ես չկայի, դու կլինես, երբ ես այլևս չեմ լինի: Եվ դեռ քանի~ սերունդների պիտի օգնես կյանք մտնել, գտնել ճիշտ ճանապարհը և պարզապես մարդ լինել ու մարդ ապրել:
Գի'րք իմ, հարազատ ու մտերիմ իմ բարեկամ: Գիտության նվաճումների, վիրտուալ շփման և հաղորդակցման այս դարում դու անփոխարինելի ես. չէ՞ որ միայն քե'զ հետ և քո' օգնությամբ մարդիկ կարող են սովորել սիրել, ներել, թախծել ու հրճվել, արտասվել ու ծիծաղել…
Շնորհակա'լ եմ, որ սովորեցրիր ինձ ապրել…
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting: {[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment