Sunday, February 17, 2013

Լիլիթ Գևորգյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Բարև ես Լիլիթ Գևորգյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մեյլս բացեցի, կարդացի և որոշեցի մասնակցել մրցույթին: Ուզում եմ խոսենք իմ ամենասիրած գրքերից մեկի մասին` «Նոթեր Շելոկ Հոլմս մասին»/ Ա. Կոնան Դոյլ, որը սովորեցրեց ինձ ապրել: Մի քանի բառով ներկայացնեմ հա, (դե միգուցե գիրքը չեն կարդացել, որ մարդկանց համար ինչ որ անհասկանալի բաներ չմնան էլի, չասեն էլի` ինչ կապ ունի էս աղջկա գրածը գրքի հետ): Շելոկ Հոլմսը  ՄԻ ԲԱՐԻ ԽՈՐԱՄԱՆԿ ՄԱՐԴ ԷՐ, ով իր էությամ կարողանում էր շուտ կողմորոշվել և կյանքի ցանկացած փորձությունները հաղթահարում էր (ոչ միայն իր խնդիրներ այլ տասնյակավոր անհատների) այնպես, որ պարզապես զարմանալ կարելի է: Դե պատկերացրեք, մարդ ինչպիսի խելացի ու միաժամանկ խորմանկ պիտի լինի, որ նրա մասին խոսան ամբողջ աշխարհով մեկ: Այո նա չէր սիրում սխալներ թույլ տալ, նա հենց այն մարդու հատկանիշներն ուներ որով պիտի ապրեն բոլորը:  Էս գիրքը կարդալով ես հասկացա, որ պետք է սովորեմ հենց այ այսպես ապել ինչպես խուզարկուն էր: Գիրքը սովորցրեց ինձ ոչ միայն ապրել` այլ ճիշտ ապրել: 
Այն մտքերը, որոնք հիմա պիտի շարադրեմ անմիաջապես կապ ունեն գրքի բովանդկանության հետ, որը ես հասկանում և արտաբերում եմ իմ մոտեցումով: 


Ապրել նշանակում է այնպես ապրել, որ մյուս օրը արթնանաս ու չասես` «Վայ ինչի էս քայլը ես արեցի, պիտի էդպես չանեի, բայց ինչ հիմարն եմ ես»: Շելոկ Հոլմսը գրեթե երբեք չէր փոշմանում իր կատարածների համար, ինչպես ես եմ կամ դու:
''Ապրել'' հասկացողության մեջ մտնում է նաև` ճիշտ ապրելու սկզբունքը: Ճիշտը` ամեն կերպ փորձել սխալներ թույլ չտալն է, փոխարենը շրջանցել դրանց ու հասնել մի այնպիսի գագաթի, որ ասես սխալ չի էլ եղել, այլ ընդհակառակը սխալ-ին դու համառորեն վրաերթի ես ընթարկել քո կյանքի մեքենայով (կյանքի մեքենան էլ հենց քո միտքն է` ուղեղը) և դրա մասին տեղեկանալով էն էն էն պուճուրիկ, չնչին մի ամբողջ ոչնչություն պարունակող սխալիկները, վախեցել են անգամ քո մտքի ստվերից, որովհետև չեն ցանկանա` սատկել, հենց այդ ժամանակ էլ կանցնեն մեկ այլ ուրիշին սպառնալ`ում կյանքի մեքենան անզոր է այդ քայլը անելու, ու քանի քանիսնե՞րն են անզոր, էխ Աստված նույնիսկ դու չես իմանա: Հա, հա թույլերը կկործանվեն իսկ դու, քո խորամանկության շնորհիվ կհասնես ավելի բարձրագույն, լավ արդյունքի`որ ոչ միայն դու չէիր սպասում այլ բոլորը կմնան ապշած:
Հենց այնպես չէ ասված` ապրել բառը, եթե ճիշտ չապրես ինչպես ես էի նկարագրում  հենց նոր բառերի միջոցով կամ չունենաս մի լուրջ նպատակ, որի շնորհիվ ինքդ էլ կհասկանաս, որ հենց այնպես չես ապրում:

 Մտածելես գոնե, ի՞նչ որ մի օգուտ ունի շնչածդ օդը, կերածդ հացը, հաքածդ շորը, խմածդ ջուրը, ինչ՞ի հեչ չես մտածել, որ քո տեղը կարող էին լինել մեկ այլ ուրիշենր, ովքեր խիստ դրանց կարիքն ունեն ու գիտես ինչեր կանեի՞ն, ինչե~ր: Ուղղակի մի պահ գիտակցի, որ հանկարծ ապրես այնպես ինչպես շատերն են ապրում, հակառակ դեպքում դա ապրել չեղավ է, այլ ես էլ չգիտեմ ինչ որ մի բան, որի անունը մենակ կարաս կարդաս նրա նմանների ոչինչ չասող աչքերում:
Այ տեսնում եք գիրք ինձ ինչքան բաներ սովորեցրեց`անպայման չի, որ գնամ մրցույթների, ուր կառժանանամ բազում մեդալների, պատկերացրեք, որ էդ մեդալները ինձ կյանքում էդքան հաջողություն չեն բերի, ինչքան այն գիտակցության աստիճանը, այն հոգևոր հասկացողությունը որի շնորհիվ կարող եմ ամեն մի հարցի լուծում գտնել իմ յուրովի մոտեցումներով, 1. հասկանալ ճիշտը  2.տարբերել վատը  3. զգալ երբ է հասունանում ճիշտ պահը` խոստովանելու  4.սխալեր թույլ չտալ 5. գիտակցել արածի լրջությունը  6. գնահատել այն ամենը ինչ տրված է քեզ` իր լավ ու վատ կողմերով, 7. երբեք չհանձնվել 8. Օգնել մյուսներին, թեկուզ անծանոթներին 9. Լինել բոլորի կողմից սիրված անձ  10.պայքարել մինչև վերջ, թեկուզ վերջին հույս կորցնելուց հետո, որովհետր երբ ասում ես` անհնար է, Աստված քեզ ասում է, որ ամեն բան հնարավոր է: Եվ այսպես կարող եմ էլի ու էլի շարունակել այս ցանկը, ու ասեմ, որ յուրաքանչյուրն էլ հենց այնպես չեմ ըտրել, սրանք այն նախաօգնական պայմաններն են` (որոնք ես քաղել եմ այս գրքից), որոնց հետևելու շնորհիվ ես կարող եմ հասնել` լիարժեք ճիշտ ապրելակերպին:
Մի խոսքով ասածս ինչ է նյութականին կարող են ձգտել բոլորը, իսկ հոգևորին քչերը, կարծում եմ նաև, որ այդ քչերի մեջ մտնում են այն մարդիկ ովքեր իրենց կյանքում գոնե մի քանի անգամ գիրք են կարդացել ու հասկացել, որ ԳԻՐՔԸ ՕԳՆՈՒՄ Է ՁԵԶ ՃԻՇՏ ԱՊՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԹԱՓԱՌԵԼ:    
Այն բառերը կամ հասկացողությունները որոնք ես մտապահեցի ու կշարունակեմ հետևել այդ գաղափարին միայն իրենց հպարտությամբ հույս են ներշնչում ինձ, որ սա հենց այն ուղղին է, որով կարող եմ գտնել ճիշտ ճանապարհը:
Ուզում եմ խոսքս ավարտել հետևյալ խոսքերով` ԱՊՐԵՍ ԳԻՐՔ ՋԱՆ, ՈՐ ԻՆՁ ԳՈՆԵ ՄԻ ՊՈՒՃՈՒՐ ՉԱՓՈՎ ՕԳՆԵՑԻՐ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶ, ու բոլոր այն մարդկանց ովքեր կարդացին այս տեքստը :D  Առայժմ

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

2 comments:

  1. Ով գիրք սիրում է, նա երբեք նվիրված բարեկամի, փրկարար խորհրդատուի, ուրախ ընկեոջ, իսկական մխիթարողի պակաս չի զգա: Կարդալով, մտորելով, մարդ կարող է անմեղորեն ուրախացնել իրեն և հաճելի անցկացնել ժամանցը ամեն ժամանակ և ճակատագրի բոլոր պատահականությունների դեպքում:

    ReplyDelete