Ես սովորական տղա էի, ապրում էի սովորական կյանքով ու ամեն մարդու նման իմ հոգսերն ունեի: Սիրում էի կարդալ, քանի որ չէի սիրում այն աշխարհը, որում ապրում էի և փորձում էի գտնել ինձ համար մի կատարյալ աշխարհ ու հեռանալ իրականությունից: Աշխարհը մոխրագույն էր, և ինչ-որ մեկը կամ ինչ որ բան պիտի այն գունավորեր…
Գրքերում ես անդորր էի փնտրում, փնտրում էի կատարելություն, որը շատ էր պակասում մեր իրականությունում, չէի ուզում հավատալ, որ գրքերը ուղղակի ինչ-որ առարկաներ են, տառերի անթիվ շարքեր և ուրիշ ոչինչ: Ինձ համար գրքերը լոկ առարկաներ չէին, ինձ համար գրքերը պատուհաններ էին դեպի հավերժություն,դեպի կատարելություն: Գրքերը սովորեցնում և ուղղորդում են մարդկանց, գիրքը ուսուցիչ է, այն սովորեցնում է մեզ ապրել, գիրքն ընկեր է, այն միշտ մեզ հետ է և օգնում է մեզ, երբ մենք նրա կարիքն ենք զգում, գիրքը կյանք է, կյանք, որով ապրում է ընթերցողը, կյանք, որին ձգտում են բոլորը:
Դա մի սովորական օր էր, որը ոչնչով չէր տարբերվում մյուսներից: Քայլում էի փողոցով, անձրևում էր, ես սիրում եմ անձրևը, այն բնության հավասարակշռության խորհրդանիշն է, այն թրջում է ինչպես աղքատներին այնպես էլ հարուստներին, անձրևին միևնույն է, թե ով է ներքևում, մեր աշխարհում ինձ համար արդարություն էր ստեղծում միայն բնությունը... Որոշեցի գնալ գրադարան և սպասել մինչ անձրևը կավարտվի:
Ես շատ էի գնում գրադարան, ինձ գերում էին գրքերով լեցուն այդ պահարանները, և այն միտքը, որ այդ գրքերից յուրաքանչյուրը մի աշխարհ է, երջանկացնում էր ինձ: Գրքերը խոսում էին ինձ հետ, մխիթարում ու ուրախացնում էին, ես ապրում էի կարդալով: Այո, ես սիրում էի կարդալ, սակայն ես նույնիսկ չէի պատկերացնում, որ այդ օրը կկարդամ մի բան, որը նորից կվերածնի իմ հավատը դեպի մարդկությունը: Վստահ եմ <<Կնքահայրը>> գիրքը ծանոթ է շատերին, ես շատ էի լսել դրա մասին, սակայն դեռ չէի կարդացել: Այդ գիրքը ինձ խորհուրդ տվեց կարդալ ընկերս, և այդ օրը չգիտես ինչու հիշեցի դրա մասին ու ընտրեցի հենց այդ գիրքը: Ես սկսեցի ճամփորդությունս, ճամփորդություն, որը ինձ համար դռներ բացեց դեպի նոր կյանք: Ես հայտնվեցի մի ուրիշ աշխարհում, որն ուներ իր սեփական օրենքները: Ես հայտնվեցի անցյալում, ավելի ճիշտ անցյալի Ամերիկայում:
Առաջին զգացումս անտարբերությունն էր, ամեն ինչ այնպես պարզ էր թվում ու այնպես գծային: Ես չէի հասկանում որ դա այսբերգի գագաթն էր միայն: Ես քայլում էի Նյու Յորքի փողոցներով, ես տեսնում էի ամեն ինչ ու ամեն մեկին, ես այդ աշխարհի մի մասն էի: Ես անցնում էի նրբանցքներով տների տանիքներով և հայտնվում այնպիսի վայրերում որոնք չէի կարող անգամ պատկերացնել...
Վերջապես ես այնտեղ եմ՝ կնքահոր սենյակում, առաջին հայացքից այդ մարդը աչքի չէր ընկնում, սակայն առաջին հայացքը միշտ էլ խաբուսիկ է: Կնքահայրը վերջապես խոսեց ինձ հետ, սակայն ոչ այնպես ինչպես ինձ հետ կխոսեին մնացած գրքերի հերոսները, նա խոսում էր ինձ հետ ինչպես իր տղայի, բայց միևնույն ժամանակ ինչպես իր գործընկերոջ հետ: Այդ մարդը ինձ ապշեցրեց, նա ապշեցրեց ինձ իր որոշումներով, իր խոսքերով: Նրա ամեն մի խոսքը գանձ էր, ամեն որոշումը՝ օրենք: Առաջին անգամ ես սկսեցի հարգել գրքի հերոսին ինչպես անձի, ինչպես մարդու: Ես չէի հավատում որ այդ մարդը մտացածին է, ինձ համար նա իրական էր...
Ես ապրում էի նրա խոսքերով, ես իմ մեջ տեսնում էի նրան ու նրա մեջ տեսնում էի ինձ: Նա իմ ուսուցիչն էր,իմ կյանքի ուսուցիչը, նա ինձ շատ բան սովորեցրեց և ամենակարևորը, նա ինձ սովորեցրեց ապրել, ապրել հավատալով որ ես կարող եմ անել այն ինչ ոչ ոք չի կարող: Ես սկսեցի հավատալ մարդկանց, արդարությանը, կյանքը գույն ստացավ, ես երկար ժամանակ այլ աշխարհներում փնտրում էի կատարելություն, սակայն կնքահայրը ինձ սովորեցրեց, որ ես եմ իմ կյանքը կերտողը և ես կարող եմ փոխել ամեն ինչ...
Կնքահայրը ինձ համար դարձավ իմ համոզմունքների ապացույցը, այն է, թե մի մարդ կարող է փոխել ամեն ինչ այս աշխարհում անկախ նրանից, թե ով է նա և որտեղից է եկել: Յուրաքանչյուր մարդ թանկ է, անգին, ոչ ոք առավել չէ մյուսից, բոլորը հավասար են: Սա ինձ սովորեցրեց կնքահայրը, ես սկսեցի ապրել, ապրել այնպես ինչպես ես էի ուզում, ես այլևս չեմ տենչում գտնել կատարելություն, ես տենչում եմ ստեղծել կատարելություն, ես չեմ փնտրում այլ աշխարհներ, ես ուղղակի ուզում եմ այս աշխարհը դարձնել ավելի լավը, որովհետև ես կարող եմ: Այո, ես երեխա եմ և ես կարող եմ, կարող եմ փոխել ամեն ինչ, ես ամենակարող եմ, ինչպես բոլորը...
Ես սովորական տղա էի, ապրում էի սովորական կյանքով ու ամեն մարդու նման իմ հոգսերն ունեի, սակայն դա անցյալում էր, այժմ ես փոխվել եմ, ես ապրում եմ, ապրում եմ այնպես ինչպես ես եմ ուզում, և ես եմ ստեղծում իմ ներկան ու իմ ապագան:
<<Քվանտ>> վարժարան,
11-րդ դասարան.
11-րդ դասարան.
Արման Ավետիսյան.
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting: Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
shaaaattt lavneeeeeerrrrr))))
ReplyDeleteշատ հետաքրքիր էր, զարմանալի է, որ պատանին ընկալում է կյանքի ողջ բարդությունն ու քաղցրությունը և պատրաստ է պայքարել
ReplyDeleteLavner.Halala
ReplyDeleteshat lavn er shat durs ekav
ReplyDeleteApres, Knqahayric urish ban cheir el karogh sovorel :)
ReplyDeleteShaat Lavner. Halala qez!
ReplyDeleteShat laver amen inch nkaragrats , es inqs ays girq@ sirum em ev kardacel em.
ReplyDeleteայո, շատ լավն էր !
ReplyDeleteգիրքն էլ է լավը` քո գրածն էլ
Hiasqanch e, Bravissimo!!
ReplyDeleteshat lavneee...))
ReplyDeleteaxr shat lavner xosqer chunem..
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteՈւրախ եմ ,որ հայ ժողովուրդը այսպիսի տաղանդավոր պատանիներ ունի:
ReplyDeleteshat lavneee
ReplyDeleteHay joxovurd@ menak kprkvi kardalov u krtvelov , hakarak depqum ameninch korac e
ReplyDelete