Երբ փոքր էի ինձ միշտ ասում
էին, որ գիրք կարդամ, բայց ես ոչ միշտ էի համաձայնում: Իսկ այժմ ինձ համար լավագույն հաճույք է դարձել գիրք կարդալը:
Իմ առաջին գիրքը, որը ես կարդացի չուներ վերնագիր, ես այն գտել էի բուխարու փայտերի
տակ առաջացած փոշու կույտի միջից: Երբ տանը բուխարու կողքին նստած ջերմանում էի, աչքերս
զմայլվում էին բուխարու բոցով աչքս դիպավ բուխարու փոշու մեջ թաղված, կիսաայրված մի
գրքի, և դա եղավ այն գիրքը, որն էլ առաջին անգամ կարդացի: Ճիշտ է ես մինչ օրս էլ այդ
գրքի անունը չգիտեմ, բայց կարդալուց հետո ես ինքս նրան վերնագիր որոշեցի` «Ես այստեղ
եմ»: Այդ գրքի վերնագիրն ու առաջին էջը այրվել էին: Հենց այդ գրքի շնորհիվ ես սիրեցի
կարդալ, սիրեցի առհասարակ գիրքը: Հիշում եմ երբ, մաքրեցի գիրքը փոշուց և բաց արեցի
կիսաայրված երկրորդ էջը այդժամ ինչ-որ բան ինձ դրդեց արագորեն կարդալ այն: Այդ գիրքը
բաղկացած էր մոտ 70 էջից, բայց ես այն վերջացրի
ընդհամենը մեկ ժամում: Մեկ ժամ անընդմեջ ես կարդացի այն և վերջացնելուն պես իմ մեջ
արտասովոր փոփոխություն նկատեցի` դրական փոփոխություն:
Այդ գրքում հերոսը իր ընտանիքից մնացած միակ ներկայացուցիչն էր, ընտանիքը կորցրել էր հեղափոխության ժամանակ և նա ապրում էր ինքն իր հետ: Այնտեղ պատմում էր, որ հերոսի հորը աքսորել էին, իսկ մորը սպանել միայն նրա համար, որ նա չեր դադարում կրկնելուց, որ Արաքսի այն կոմում էլ է Հայաստան ու այնտեղ է մնացել իրենց ընտանիքից ժառանգած միակ հարստությունը` տունը, կինը հավատում էր, որ մի օր լուսաբացին կբացի աչքերն ու կզմայլվի Մշո դաշտից բարձրացող մառախլապատ քուլաներով: Այսպես նրանց անմեղ, որբացաց երեխան ինքնուրույն էր հաց վաստակում, բայց միայնակ լինելը չէր խանգարում հերոսին ապրել: Չնայած հերոսի փոքր տարիքը նա աշխատում էր, և երբեմն աշխատած գումարով գրքեր գնում: Նրա նկրտումները հիմք դարձան իր կայուն ապագայի համար: Երբ արդեն մեծացավ, սկսեց սովորել, հասկացավ, որ դեպի կայուն ապագա տանող միակ միջոցը գիտելիքն է: «Կյանքը դժվարին փորձություն է, պետք է հաղթահարել այն ճշգրիտ»:

Գիրքն ինձ դրդեց մեկ այլ հայացքով նայել աշխարհին,
ուրիշ աչքերով դատել մարդկանց, սիրել ու գնահատել ունեցածս: Ես մի քանի անգամ ավել
ինձ երջանիկ էի զգում, քանզի կատարել էի ինձ համար անսպասելի մի բան: Հիմա անհավատալի
կթվա, բայց այդ ապրումների շնորհիվ եմ ես հիմա սիրում կարդալ: Հիմա հիշելիս սկսում
եմ ծիծաղել, մեկ ժամվա մեջ մի շատ կարևոր բան փոխվեց իմ կյանքում, ես սիրեցի կարդալ
և այժմ ամենայն անկեղծությամբ. ես սիրում եմ անգամ գրքի բույրը: Միշտ որևէ գիրք բացելուց
հետո մի խորը շունչ եմ քաշում ու թոքերս լցնում գրքի խելացի բույրով:
Անցան տարիներ և երբ ինձ փորձեցի վիրտուալ աշխարհում և բացեցի իմ անհատական բլոգը, երկար մտածելուց հետո հենց այդ գրքի իմ հորինած վերնագրով էլ այն կոչեցի` «Ես այստեղ եմ»: Հիմա բլոգիս այցելուներից շատ նամակներ եմ ստանում բլոգի վերնագրի հետ կապված, թե ինչու եմ բլոգն այդպես անվանել: Ես միշտ պատասխանում եմ.
- Ամեն ինչ սկսվեց բուխարու մեջ այրվող մի գրքից:
Ես հիմա էլ շարունակում եմ բլոգգեր մնալ և բլոգում տեղադրում եմ իմ պատմվածքները, բանաստեղծությունները, հետազոտություններն ու թարգմանությունները: Երբ ինչ-որ գիրք եմ կարդում վերջացնելուց հետո կիսվում եմ բլոգում իմ տպավորություններով:

Հաջորդ գիրքը, որ էլ ավելի մեծ սիրով կարդացի Ալեքսանդր
Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո» - ն էր, այստեղից ես սովորեցի, որ պետք է պայքարել ոտնակոխ
անելով բոլոր դժվարությունները, պայքարել չնայելով ոչնչի ու հասնել արդարության գագաթնակետին:
Ես հիմա գիտեմ, որ պետք չէ բոլորին լիովին վստահել ու նվիրվել, քանզի կարող է գալ մի
պահ երբ հիասթափությունը կթակի դուռդ ու դու կվախենաս այն բացելուց: Այսպես հաջորդեց
Բալզակի Գոբսեկը, որտեղից ես հասկացա,որ երբ դու ամեն ինչ ունես ու չունես ոչնչի կարիք
շուրջդ են բոլոր` նրանք ովքեր ունեն քո կարիքը, իսկ երբ չունես ոչինչ այլ դու ունես
նրանց կարիքը` շուրջդ անապատ է, ու միշտ քամի
է փչում և այդ քամին քշում է հույսի բոլոր-բոլոր նշույլները: Գիրքն է մարդուն դաստիարակում
և կրթում:
Եթե ճիշտ, չէի ուզում ավելացնել
այս տողերը. ես կորցրեցի իմ գիրքը: Մեր տան
վերանորոգման ժամանակ, որպես կիսաայրված, անպետք իր բանվորները դեն էին նետել այն:
Ես մեծագույն ցավ ապրեցի և ինձ թվում էր, թե ինչ-որ մեծ հարստություն եմ կորցրել: Ու
կարծես «Ես այստեղ եմ» - ը` իմ առաջին գիրքը չէր էլ եղել, պարզապես եկել էր մի հատուկ
առաքելությամբ և երբ հասավ իր նպատակին` անհետացավ: Բայց գրքիս իմ հորինած վերնագիրն
ինձ ասում է` ես այստեղ եմ:
Հիմա շատ քչերն են կարդում, քչերն են հասկանում դրա
իմաստը, բայց հետագայում շատերն են զղջում և ափսոսում դրա համար: Եվ այն բոլոր գրքերը
որոնց թերթերը անխնա այրվում են, պարզապես
սպասում են իրենց իրական ընթերցողին: Երևի այդ ընթերցողի մեջ էլ իմ նման կկառուցվի
մի ահեղ կամուրջ դեպի գրքի արքայություն:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր.
Ավետիս Հարությունյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting: {[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment