Saturday, February 16, 2013

Լիլիթ Գալստյան: Ո՞ր գրքում կուզենայի ապրել


Ժյուլ Վեռն, Խորհրդավոր կղզին
Շատ գրքեր կան որոնցում կուզենայի ապրել , բայց ամենից շատ ՝  Ժյուլ Վեռնի “Խորհրդավոր կղզի” գիրքում:Ընտրել եմ այս գիրքը որովհետև սիրում եմ առեղծվածային կյանքը :Երբ ավելի փոքր էի մայրիկիցս լսեցի այս գրքի մասին ու միայն վերնագիրն արդեն բավական էր, որ սիրեի այն :Այն ինչ խորհրդավոր է կարծում եմ որ բոլորին է հետաքրքիր, իսկ միայնակ ապրել ՝երևի բոլորն են երազել:
         Եթե ես այնտեղ ապրեի շատ բաներ կփոխեի, կսովորեի և շատերի հետ կընկերանայի՝ինձ հյուրընկալած կղզում: Պենկրոֆի հետ նավաշինարան կգնայի և կօգնեի նրան ցանկացած հարցում:Կարծում եմ, որ շատ մեծ հաճույք կստանայի այն էլ իմ իսկ կառուցած նավով:Հերբեթի հետ անտառ կգնայի և որսորդություն կսովորեի: Կընկերանայի Տոպի հետ և նրան որոշ հնարքներ կսովորեցնեի ՝օրինակ թռչել օղակի միջով, կանգնել հետևի ոտքերի վրա, բերել նետված փայտը և ժպտալ:      
         Բավական է մտածել այն, թե ի՞նչ կուզենայի անել չէ որ հիմա ես վերջապես այնտեղ եմ կղզում:Որքան չբացահայտված բաներ կան այնտեղ, ինչքան բան չեմ նկատել գիրքը կարդալիս:  Ծովը, բնությունը, ամբողջ կղզու գեղեցկությունը պատկերացնելու համար բավական չէր կարդալը, այն պետք է նաև զգալ և տեսնել հոգու աչքերով Ժյուլ Վեռնն այն չի հորինել, ընդամենը պետք է մի քանի վայրկյան փակել աչքերն ու պատկերացնել :և երբ զգաս որ այնտեղ ես կնշանակի որ այն կա ՝մեր մեջ է,իսկ այն ինչ զգում ենք իրական է :

Այս գրքում եղած խորհրդավորությունը այնքան շատ է, որ թվում է, թե միարժամանակ եղա բոլոր էջերում, մասնակից դարձա նրանց արկածներին և տեսա ամեն ինչ :
           Ամենաշատը ուրախ եմ նրա համար որ տեսա նաև Ժյուլ Վեռնին, սեղմեցի նրա ձեռքը ու բոլոր սերուննդների կողմից  շնորհակալություն հայտնեցի մեզ թողած մեծագույն դործորից մեկի  “Խորհրդավոր կղզի’’գրքի համար :Նա մեղմ ժպտաց ու ասաց ինձ,  որ յուրաքանչյուրս էլ  ունենք նմանատիպ կղզի՝ մեր մտքում, ու եթե ուժ գտնենք մեր մեջ  և այն թղթին  հանձնելու , մի օր մենք էլ  շնորհակալության կարժանանանք: Հիմա ես մեր տանն եմ եւ թղթին եմ հանձնում կղզուց բերված տպավորություններս, եւ շաաաաաաաատ եմ ուզում որ իմ գրառումները կարդալուց հետո իմ հասակակիցները վազեն գտնելու այս գիրքը որ իրենք էլ տեսնեն ու զգան այն ինչ խորհրդավոր է , գեղեցիկ .....

գ. Արաքսի /Արմավիրի մարզ/ միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան
Գալստյան Լիլիթ, 13 տ.


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment