
Այնքան բան հասկացա ես ընթերցելով այդ գիրքը: Ես հասկացա, որ կյանքում կարևորը սերն է, փոխադարձ հարգանքը, հավատը, կամքի ուժը, բարությունը: Ես սկսեցի էլ ավելի սիրել կյանքը, աշխարհը՝ վստահ լինելով, որ կմեծանամ ու կյանքում կապրեմ ուրախ ու երջանիկ հենց այդ հավատի, կամքի ուժի ու բարության շնորհիվ: Ես արագ ավարտում էի դասերս, որ հասցնեմ կարդամ շարունակությունը:
Օր օրի ավելի ու ավելի էր հետաքրքրանում, ստիպում անվերջ կարդա,լ ամեն նոր օր բացահայտել կյանքի մեկ այլ արդեն իսկ գրված օրենք ու հասկացություն: Բայց ինչքա՜ն, ինչքա՜ն տխրեցի, երբ հասավ վերջն այդ գրքի: Անհնարին էր, դժվար հավատալ, որ այդքան ջերմ ու երջանիկ պահերին ու տողերին կփոխարիներ ցավոտ ավարտ: Սիրող ու սիրվող զույգերի մասին էր գիրքն այդ: Եվ ահա վերջը...
Ինչո՞ւ բաժանում, ինչո՞ւ տխրություն...Ի՞նչն էր պատճառը, ես չեմ հասկանում: Ու հիմա, երբ ես փորձում եմ կարծիք, սրտի խոսք ասել միայն մի բան եմ ցանկանում հայտնել: Այն, որ եթե շարունակեի այդ գիրքը ավարտը հաստատ ուրախ կլիներ:Կմիանային սիրող սրտերը, ու չէր խանգարի նրանց ոչ ոք: Չէ՞ որ մանկուց սովորել ենք՝ ‹‹Հեքիաթի վերջում բարին է հաղթում››:
Ք.Կապան «Սյունիքի միջնակարգ դպրոց» ,VIII դասարանի աշակերտուհի
Լիլիաննա Բաբայան, 13տ
Rate this posting: {[['
', '
']]}


{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
apres hrashqssssssssssssssssss....shaaat apreeeeeeees....
ReplyDeleteapres класс
ReplyDeleteapsosss liq@ sxal ka
ReplyDelete